21:00 10.04.2021
Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում առաջին անգամ կիրառվել է լրացված իրականության ձևաչափը, որի միջոցով նկարչուհիների կտավները խոսում են այցելուների հետ։Ժամանակակից տեխնոլոգիական լուծումները հավակնում են լրացուցիչ գրավչություն դառնալ զբոսաշրջության տեսանկյունից։Պատկերասրահում նաև առաջին անգամ ցուցադրության են հանվել ժողովրդական նկարչուհի Երանուհի Ասլամազյանի 80-ականներից «Կումայրի» արգելոցի ֆոնդերում պահվող խեցեգործական ժառանգությունը։
ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական և վաստակավոր նկարչուհի Մարիամ Ասլամազյանը ինքնադիմանկարից՝ լրացված իրականության տեխնոլոգիայի կիրառման շնորհիվ «խոսեց» ներկաների հետ, նույն տեխնոլոգիայի շնորհիվ «պատրաստ» է իր «Տարբեր տարիների դիմանկարի» ստեղծման պատմությունը ներկայացնել պատկերասրահի յուրաքանչյուր այցելուի հայերենով, ռուսերենով, անգլերենով։
Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի և Արլուպա կազմակերպության համագործակցության արդյունքում ստեղծված եռալեզու հավելվածը հնարավորություն է տալիս Ասլամազյան քույրերի երկու կտավների անիմացիոն տարբերակներով լսել նկարի ստեղծման, թաքնված իմաստների և նախապատմությունների մասին։
«Լրացված իրականության հավելվածն ավելի հետաքրքրությունը և ճանաչելիությունը կմեծացնի,հատկապես, Ասլամազյան քույրերի աշխատանքների հանդեպ: Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերը ոչ միայն իրենց նկարչությամբ՝ զուտ էսթետիկական առումով, այլև նկարչության հետևում գտնվող իրենց ապրած կյանքով օրինակ են, և կարելի է ասել իրական դեմքեր են հասարակության մեջ»,- նշում է Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի գիտաշխատող Գոհար Սմոյանը:
Ասլմազյան քույրերի պատկերասրահը զբոսաշրջիկների նախընտրելի ուղղություններից է։ Գեղանկարչական կտավները, գույները, թեմաները , իսկ ժամանակակից տեխնոլոգիաների տված հնարավորություններն իր հերթին ևս զբոսաշրջային գրավչություն կարող է դառնալ: Պատկերասրահի տնօրենի ժ/Պ Միքայել Վարդպարոնյանը, SHANTNEWS-ի հետ զրույցում նշեց, որ կարևոր է այս ժամանակաշրջանում թվային տեխնոլոգիաների մուտքը պատկերասրահ:
«Քովիդյան ժամանակահատվածում շատ կարևոր է ներկայանալ նաև թվային հավելվածներում՝ այդ թվում նաև լրացված իրականության հավելվածների միջոցով, որոնք թույլ են տալիս ոչ միայն պատկերասրահում, այլև տանից կարողանալ փոքր էքսկուրսիա ունենալ»։
Այս ամիս լրանում է Երանուհի Ասլամազյանի ծննդյան 111-ամյակը։ Պատկերասրահում այս առիթով առաջին անգամ ցուցադրության են հանվել նկարչուհու խեցեգործական աշխատանքները, որոնք պահվում էին «Կումայրի» արգելոցի ֆոնդերում։
«1987 թվականի իրենց կտակով Ասլամազյան քույրերն ամբողջ ժառանգությունը կտակել են Կումայրի արգելոցին, և հետագայում արդեն ստեղծվում է այս պատկերասրահը, որտեղ ցուցադրվում են քույրերի աշխատանքները և երկրաշարժի շրջանում շատ իրեր վերադարձվում են «Կումայրի»-ի ֆոնդեր: Բոլորովին վերջերս այդ ֆոնդերը նորից բացվել են և բոլոր նմուշները՝ շուրջ 60-ից ավելի, հետ է վերադարձվել և պահվում է պատկերասրահի ֆոնդերում»,-նշում է «Կումայրի» պատմամշակութային արգելոց թանգարանի տնօրեն Ինգա Ավագյանը:
Երանուհի Ասլամազյանը համարվում է աշխարհում ամենահայտնի խեցեգործը։ Նրա թողած ժառանգությունը հասնում է շուրջ 110-ի, որի մեծը ցուցադրվում է Ասլամազյան քույրերի պատկերասրահում։Այցելուներին նկարչուհի քույրերի կտավներն ու խեցեգործական աշխատանքների հավաքածուն այժմ նաև լրացված ցուցանմուշներով կներկայացվի։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
23:20 28.04.2025
Փեզեշքիանն Ալիևին հիշեցրել է, որ Իրանը պաշտպանելու է ՀՀ-ին իր օրինական իրավունքների շրջանակումԻրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը պաշտոնական այցով Բաքվում է: Կայացել են նրա բանակցությունները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այցի մասին, կարծես, նախապես հայտարարված չէր: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Իրականում Մասուդ Փեզեշքիանին դեռևս ամռանն էր Իլհամ Ալիևը հրավիրել Բաքու այցելել, սակայն այդ հրավերը իրականություն դարձնելու համար գրեթե 9 ամիս պահանջվեց: Վերջին անգամ Իրանի նախագահը […] ...
23:13 28.04.2025
Ստյոպա Մկրտչյանը Խորվաթիայի առաջնությունում չորրորդ անընդմեջ խաղն է անցկացրել առանց փոխարինվելուԽորվաթիայի առաջնության 32-րդ տուրում «Օսյեկը» սեփական դաշտում 2-0 հաշվով հաղթել է Ջենարո Գատուզոյի գլխավորած «Հայդուկին»։ Տանտերերի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Ստյոպա Մկրտչյանը։ 22-ամյա ֆուտբոլիստը չորրորդ հանդիպումն է անցկացրել առանց փոխարինվելու։ «Օսյեկը» 37 միավորով 7-րդն է։ ...
23:05 28.04.2025
Ապրիլի 29-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Մաշտոցի պող. 6, 6/2 շենքեր, Զաքյան փ. 1, 8 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նալբանդյան փ. 37, 41/1 շենքեր, Նալբանդյան փ. 34-59 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. […] ...
22:53 28.04.2025
Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի 34կմ հատվածի (Աշտարակ-Թալին) շինարարությունն ակտիվ ընթացքում է«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնել են, որ Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի 34կմ հատվածի (Աշտարակ-Թալին) շինարարությունն ակտիվ ընթացքում է։ «Շինհրապարակում մոտ 500 մետրի վրա հաշվեցինք 16 միավոր շինտեխնիկա»,- նշվում է գրառման մեջ: Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:43 28.04.2025
Ֆրանսիայում շարունակվում են Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառումներըԱպրիլի 25-ին «Փարիզի միջազգային համալսարանական կենտրոնի» մաս կազմող և 1930 թվականից գործող «Հայ ուսանողների տունը», ուր բնակվում են աշխարհի տարբեր անկյուններից Փարիզի բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսում ստացող հայ ուսանողներ, Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպել էր «Հիշողության և ինքնության փոխանցման միջև» խորագիրը կրող հիշատակի միջոցառում, որին մասնակցել են Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության առաջին քարտուղար Գայանե Մանուկյանը, […] ...
22:32 28.04.2025
«Բարսելոնա» – «Ինտեր» հանդիպումը կսպասարկեն ֆրանսիացի մրցավարները«Բարսելոնա» – «Ինտեր» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին հանդիպումը կսպասարկեն ֆրանսիացի մրցավարները, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։ Գլխավոր մրցավար է նշանակվել Կլեման Տյուրպենը, եզրերում նրան կօգնեն Նիկոլյա Դանոն ու Բենժամեն Պաժեսը։ VAR համակարգի պատասխանատուները կլինեն Ժերոմ Բրիզարը և Վիլի Դելաժոն, չորրորդ պաշտոնյան` Ֆրանսուա Լետեքսյեն։ Տյուրպենը Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում 6 հանդիպում է սպասարկել, ցույց տվել 9 […] ...