Ինչո՞ւ են Վրաստանում բողոքում թմրանյութերի մասին օրենքի դեմ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+15.09 oC

Ինչո՞ւ են Վրաստանում բողոքում թմրանյութերի մասին օրենքի դեմ

15:03 27.01.2018

Թբիլիսիի քաղաքային դատարանը հունվարի 23-ին 8 տարվա ազատազրկման դատապարտեց դերասան Գիորգի  Գիորգանաշվիլիին՝ նրան մեղավոր ճանաչելով թմրանյութեր ձեռք բերելու և պահելու համար: Դատավճիռը բողոքի ալիք բարձրացրեց  Վրաստանում թմրանյութի օգտագործումը սահմանափակող քաղաքականության դեմ: Այդ բողոքի ակցիաները, ի դեպ, նոր չեն Վրաստանում: 

«Օրենքը պետք է պաշտպանի մարդկանց», «Եթե չապաքրեականացվի, չի լինի խաղաղություն», «Պատերազմը ժողովրդի  հետ պետք է ավարտվի» ցուցապաստառներով մարդիկ դուրս էին եկել բողոքելու Թբիլիսիում գտնվող կառավարության շենքի մոտ: Ցույցը կազմակերպել էր «Սպիտակ աղմուկ» շարժումը: 

«Պատժիչ» քաղաքականության դեմ պայքարողներին միացել էր 20-ից ավելի հասարակական կազմակերպություն:

«Դա չի սկսվել  Բախալից (Գիորգանաշվիլիի կեղծանունն է), այլ շարունակվում է տարիներ ու չի ավարտվի այնքան ժամանակ, քանի դեռ մենք դա չենք ավարտել: Եվ դա կոչվում է  անարդարություն՝ պատժիչ թմրանյութային քաղաքականություն»,- դիմելով հավաքվածներին՝ ասել է ցույցի կազմակերպիչներից Շոթա Դիգմալաշվիլին:

Դերասան Գիորգանաշվիլին, որը «Սպիտակ աղմուկ» շարժման ակտիվիստներից մեկն էր, չի ընդունում իր մեղքը: Նա հայտարարել է, որ թմրամիջոցն իր մոտ են գցել իրավապահները: Նրա պաշտպանները մտադիր են բողոքարկել դատավճիռը, իսկ դատարանն ապացուցված է համարել այն, որ Գիորգանաշվիլին ձեռք է բերել և պահել Բուպրենորֆինի 45 դեղահաբ և 0,3726  գրամ քաշով, թմրանյութ, որոնք հայտնաբերվել են անձնական խուզարկության ժամանակ: Բուպրենորֆինը Վրաստանում համարվում է թմրամիջոց: 8 տարվա դատավճիռը դերասանի հարզատներին շոկի է ենթարկել, թեև դատարանն ասել է, թե մեղմ պատիժ է նշանակել՝ հաշվի առնելով նախկինում դատվածություն չունենալը:

 

Հարցի պատմությունը

Վերջին շրջանում Վրաստանում կրկին հրատապ է դարձել թմրանյութերի օրինականացման հարցը: Աղմուկը սկսվեց անցած տարի, երբ ընդդիմադիր պատգամավոր Գոգա Խաչիձեն մարիխուանան  ու թեթև տեսակի թմրանյութերի օգտագործումն օրինականացնող օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկավ: Նրա աջակիցները որոշեցին 2016 թվականի Ամանորի գիշերը իրենց կուսակցության գրասենյակի բակում կանեփ ցանել: 

Դեմ արտահայտվողներ, իհարկե, շատ եղան: Նրանք հիշեցին 90-ականների Վրաստանը, երբ ամենուր օգտագործված ներարկիչներ կարելի էր տեսնել: 2004 թվականին իշխանության եկած Միխայիլ Սաակաշվիլին պատերազմ սկսեց թմրանյութերի ու թմրամոլների դեմ: 

Արդյունքում՝ Վրաստանն ունեցավ թմրանյութի օգտագործումբ արգելող  աշխարհի ամենախիստ օրենքներից մեկը՝ առանձնապես խոշոր չափերով թմրանյութի առուվաճառքը պատժվում էր ցմահ,  իսկ թմրանյութ ձեռք բերելը, պահելն ու փոխադրելը՝ 8-11 տարի ազատազրկմամբ: Այդ խստացումները հանգեցրին նրան, որ Վրաստանում սկսեց ծաղկել «դեղատնային» թմրամոլությունը:  Թմրամոլներն սկսեցին ամենատարբեր բաղադրատոմսերով թմրամիջոցներ պատրաստել հոգեմետ ղեղերից: Կառավարությունն արգելեց նաև այն դեղերի ազատ վաճառքը, որոնցով թմրամոլները  թմրամիջոցներ էին ստանում: Ավելի դժվար էր պայքարել մարիխուանայի դեմ: 

 

 

Կառավարության դիրքորոշումը

Կառավարությունը պատրաստ է  զիջումների գնալ, սակայն թմրանյութերի օրինականացման մասին առայժմ խոսք անգամ լինել չի կարող: Միակ բանը, որ հնարավոր է, որ փոխվի՝ հանցագործության կրկնության դեպքում ազատազրկման պատժաչափի մեղմացումն է: 

Վիճակագրություն

Վրաստանում հարցախույզին մասնակցած 4.800 մարդկանց 16 տոկոսը կյանքում գոնե 1 անգամ փորձել է թմրանյութ օգտագործել: 

Акция активистов движения Белый шум

Ներերակային թմրամոլությունը երկրում ՄԻԱՎ վարակման մոտ 50 տոկոս դեպքերի պատճառ է դառնում: Վերջին տվյալներով՝ ՄԻԱՎ վարակակիրների թիվը Վրաստանում հասնում է  6.6 հազարի: 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 18.04.2025

SHANTNEWS

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

19:54 18.04.2025

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է ԱՊԼ-ում թիմի խնդիրների մասին: «Մարզչի աշխատանքի ցուցիչն առաջնությունում գրանցած արդյունքներն են: Դու կարող ես լավ հանդես գալ եվրագավաթներում, սակայն քեզ գնահատում են ներքին առաջնության արդյունքներով: Իմ թիմն իր հնարավորությունից ցածր է հանդես գալիս: Մենք չենք հասցնում մի շարք գործոններում: Թիմը խնդիրներ ունի ֆիզիկական առումով: Երբ խաղում ենք […] ...

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

19:50 18.04.2025

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդունել է Հայաստան այցելած՝ ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի (GRETA)՝ Տատիանա Կատանայի ղեկավարած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման և դրա դեմ պայքարի շրջանակում Արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող հարցեր։ Նախարարի տեղակալն այս համատեքստում կարևորել է Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի ներդնումը, որոնք ուժի […] ...

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

19:46 18.04.2025

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ «Եվս մեկ օր և Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերի 6 հա տարածքում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ Նոր հիմնվող քաղաքային անտառում տնկվելու են պտղատու, դեկորատիվ և անտառային ծառատեսակներ։ Շաբաթ՝ ապրիլի 19-ին, ժամը […] ...

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

19:42 18.04.2025

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

Սպորտային մարմնամարզության երիտասարդների աշխարհի չեմպիոն Համլետ Մանուկյանն աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում անընդմեջ նժույգ թափերում նվաճել է ոսկե մեդալ: Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող աշխարհի գավաթի 5-րդ փուլի եզրափակչում Մանուկյանը վաստակել է 14,700 միավոր: ...

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

19:37 18.04.2025

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

Շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը մասնակցում է Leasing EXPO 2025 խոշոր ցուցահանդեսին, որը մեկ հարթակում համախմբում է տարբեր ոլորտներում օգտագործվող ժամանակակից սարքավորումներ և ֆինանսավորման լուծումներ։ Ցուցահանդեսում Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացված է առանձին տաղավարով՝ իր ենթակա կառույցներով, որոնց թվում է նաև Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը։ Տաղավարում ներկայացվում են գրասենյակի իրականացրած և ընթացիկ բնապահպանական ծրագրերը, […] ...

BACK_TO_TOP