Հայաստանի տնտեսության բազմաթիվ հատվածներ ձգտում են մոդեռնիզացվել. Իտալիայի դեսպան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+14.09 oC

Հայաստանի տնտեսության բազմաթիվ հատվածներ ձգտում են մոդեռնիզացվել. Իտալիայի դեսպան

14:31 27.01.2018

Հայաստանում Իտալիայի դեսպան Ջովաննի Ռիչուլլին NEWS.am-ին տված հարցազրույցում պատմել է հայ-իտալական տնտեսական հարաբերությունների մասին: Դեսպանի խոսքով. «Մեր երկրների միջև ապրանքաշրջանառությունը միշտ լավ մակարդակի վրա է եղել. 2016 թվականին Իտալիան Եվրամիության երկրների շարքում Հայաստանի Հանրապետության երկրորդ առևտրային գործընկերն էր: 2017 թվականին մենք ականատես եղանք երկկողմ առևտրի աճին: Ընդ որում, նախորդ տարվա համեմատ աճ էր գրանցվել ինչպես Իտալիայից ներմուծման, այնպես էլ Իտալիա արտահանման ոլորտներում, ինչը, անշուշտ, խոսում է  դրական միտումների մասին: Վերջին շրջանում նաև Իտալիայից Հայաստան արտահանման դիվերսիֆիկացման աճ է նկատվում: Բացի հագուստից, կահույքից, սննդից և ավտոմեքենաներից, մենք կարող ենք նաև դեղորայք կամ կենցաղային տեխնիկա տեսնել: 2017 թվականին Հայաստանը Իտալիա է արտահանել հիմնականում հագուստի տարբեր պարագաներ, ալյումինե փայլաթուղթ և կաշվե իրեր: Դիվերսիֆիկացումը կարևոր է նաև այն առումով, որ Հայաստանի տնտեսության բազմաթիվ հատվածներ ձգտում են մոդեռնիզացվել և դուրս գալ միջազգային մրցակցության դեմ պայքարի: Իտալական տնտեսությունը շատ բազմազան է, և այդ իսկ պատճառով մենք կարող ենք լավ գործընկեր լինել Հայաստանի համար բոլոր ոլորտներում` հաշվի առնելով նաև մեր ժողովուրդների միջև հաղորդակցության և փոխգործակցության հեշտությունը»:

Ջովաննի Ռիչուլլին նաև ասել է, որ «Իտալական մշակույթին և խոհանոցին կարելի է լավ հետևել միայն այնպիսի երկրում, ինչպիսին Հայաստանն է, որը ևս պահպանում է իր մշակույթն ու խոհանոցը: Այդ իսկ պատճառով, ի լրումն անհատական մշակութային միջոցառումների, որոնք դեսպանատունը ձգտում է իրականացնել՝ հատկապես երաժշտության ոլորտում, մենք նաև ամենամյա իտալական կինոփառատոն ենք անցկացնում, իսկ 2016 թվականից՝ նաև «Իտալական խոհանոցի շաբաթ»: Կինեմատոգրաֆի զարգացման նախաձեռնությունը փորձել է պոկվել ավանդական իտալական կլասիկայից, որին հայկական հանրությունն արդեն իսկ լավ ծանոթ է, և առաջարկել ժամանակակից իտալական կինոարտադրության և ժամանակակից իտալական հասարակության փայլատակումները: Օրինակ, 2015 թվականին մենք կանանց մասին ֆիլմեր ենք առաջարկել: Մենք ծրագիր ենք նախատեսում ընթացիկ տարվա համար, սակայն, անշուշտ, կփորձենք ինչ-որ բան առաջարկել կինոյից լավ հասկացող մեր հայ ընկերներին, որը նրանց կարող է հետաքրքրել: Ինչ վերաբերում է խոհանոցին, ապա անցյալ տարվա նոյեմբերին կայացած «Իտալական խոհանոցի շաբաթվա» ընթացքում մասնակցում էին տասը հայկական ռեստորան Երևանում և մեկ ռեստորան Գյումրիում: Հոյակապ և նորարարական ճաշացանկ էր առաջարկվել՝ բավականին մատչելի գներով: Յուրաքանչյուր ճաշացանկում նաև շատ լավ իտալական գինիներ էին ներառված: Ես շնորհակալություն եմ հայտնում այդ ռեստորաններին, որ նրանք մեծ ջանքեր գործադրեցին նախաձեռնությանն աջակցելու և եզակի արդյունքների հասնելու համար»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մարզային 42 բժշկական կենտրոնների լիազոր մարմինն այսուհետ առողջապահության նախարարությունն է

20:10 29.04.2025

Մարզային 42 բժշկական կենտրոնների լիազոր մարմինն այսուհետ առողջապահության նախարարությունն է

Ավելի կուռ ու միասնական համակարգ ունենալու, աշխատանքները օպերատիվ և արդյունավետ կազմակերպելու համար, բուժծառայության հասանելիության ու որակի անընդմեջ բարելավման, ֆինանսական կառավարման , տնտեսական , կադրային, կազմակերպչական օրակարգով, նախարարը հանդիպել է կենտրոնների տնօրենների հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ-ից։ «Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության քաղաքականության առաջնահերթությունները: Նախարարի տեղակալներն անդրադարձել են իրենց համակարգման ոլորտի հիմնական ուղղությունները, դրանց […] ...

Մանուել Պետրոսյանը` Maharashtra International Grandmaster Chess Tournament-ի հաղթող

20:05 29.04.2025

Մանուել Պետրոսյանը` Maharashtra International Grandmaster Chess Tournament-ի հաղթող

Գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը դարձել է Հնդկաստանում անցկացված 3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament-2025 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Նա 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և բաժանել 1-3-րդ տեղերը: Լրացուցիչ գործակիցներով առաջինը Պետրոսյանն է։ Երկրորդ տեղում Լևան Փանցուլաիան (Վրաստան), երրորդ տեղում՝ Բորիս Սավչենկոն (Ռուսաստան)։ ...

SHANTNEWS

20:00 29.04.2025

SHANTNEWS

Գորիս-Հարթաշեն ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած

19:51 29.04.2025

Գորիս-Հարթաշեն ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած

Ապրիլի 29-ին, ժամը 16:06-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Հարթաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գորիս-Հարթաշեն ավտոճանապարհի 7-րդ կմ-ին բախվել են «Lexus», «VAZ» և «Renault» մակնիշների ավտոմեքենաները․ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի […] ...

Խաչանովը պարտվեց Փոլին․ Մադրիդի «Մասթերս»

17:14 29.04.2025

Խաչանովը պարտվեց Փոլին․ Մադրիդի «Մասթերս»

Ռուսաստանը ներկայացնող և չեզոք դրոշի ներքո հանդես եկող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը երկրորդ մրցախաղը անցկացրեց Մադրիդի «Մասթերսում»: Երրորդ շրջանում աշխարհի 25-րդ ռակետի մրցակիցը 12-րդ ռակետ, ամերիկացի Թոմի Փոլն էր: Մրցախաղն ավարտվեց ամերիկացու հաղթանակով՝ 6-3, 3-6, 6-2։ Փոլը 1/8 եզրափակչում կմրցի Ջեք Դրեյփեր – Մատեո Բերետինի մրցախաղի հաղթողի հետ: Madrid Open-ը մեկնարկել է ապրիլի 24-ին և […] ...

Ազգային պարին նվիրված ֆլեշմոբ՝ Երևանում և մարզերում

17:06 29.04.2025

Ազգային պարին նվիրված ֆլեշմոբ՝ Երևանում և մարզերում

Ապրիլի 29-ին՝ ժամը 18:00-ին, ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ Երևանում և ՀՀ մարզերում կիրականացվի ֆլեշմոբ՝ նվիրված Պարի միջազգային օրվան: Պարային հանդիսությանը մասնակից կդառնան ՀՀ պարային խմբերը․ ուղիղ ժամը 18:00-ին ընտրված հարթակներում կհնչի ավանդական քոչարու երաժշտությունը, որը գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։ Երևանում ֆլեշմոբը կիրականացվի 4 հարթակում՝ Ազատության հրապարակում, Հյուսիսային պողոտայում, Հանրապետության հրապարակում և ԿԳՄՍ […] ...

BACK_TO_TOP