18:55 08.04.2021
Համաշխարհային բանկի «Կենսական նշանակության ճանապարհներ» ծրագրով հիմնանորոգվում է Կամո գյուղի ճանապարհը: Այն մարզի հիմնանորոգման անժամկետ հերթում հայտնված գյուղական ճանապարհներից մեկն էր: Գյումրիից Կամո ճանապարհը ընդամենը 13 կմ է, համարվում է քաղաքամերձ բնակավայր, բայց 13 կմ-ն անցնելու համար մեկ ժամն էլ բավարար չէ։ Գյուղի բնակիչները նույնիսկ հիշեցին, որ 4 կմ ճանապարհը կապիտալ նորոգվել է 1980 թվականին։ 40 տարում ծանր տեխնիկան իր հերթին, ձյունն ու անձրևներն իրենց, խորհրդային ասֆալտից բան չեն թողել։ Համայնքի գումարներով մաս-մաս փոսեր են փակել, հարթեցրել, որի դիմացկությունը երկու ամսվա համար է եղել։
Գյուղի հնարամիտ բնակիչներից մեկի ինքնաշեն մեքենան է միայն հողածածկ ճանապարհի խոր փոսերի միջից անվտանգ կարողանում դուրս գալ։ Խոշոր անիվներով ինքնաշեն մեքենան շուտով իրեն էլ պետք չի գալու։ Կամոյի բնակիչներն հիմա արդեն ճանապարհի վիճակի մասին անցյալով են խոսում։ Երկու շաբաթ է շինարարների տեխնիկան աշխատում է քայքայված ճանապարհի վրա։ Այստեղով մինչև անցած տարի անցուդարձ էր անում նաև ռուսական ռազմակայանի զինտեխնիկան, զորավարժությունների տարածք հասնելու համար այն եղել է ամենակարճ ճանապարհը։
Ռոբերտ Ղազարյանը մինչև համայնքների խոշորացումը եղել է Կամոյի գյուղապետը, հիմա էլ վարչական ղեկավարն է։ Բոլոր տարիներին գործադիր, տարածքային կառավարման մարմիններին դիմումներ է գրել, բնակիչների ստորագրություններով նամակներ փոխանցել ճանապարհի նորոգման խնդրանքով։ 2008-ին էր նախատեսված հիմնանորոգել պետական ճանապարհաշինության ծրագրով, որի համար 30 մլն դրամ համայնքային բյուջեից համաֆինանսավորում էր պահանջվել, բայց ծրագիրն հետո սառեցվել էր, և գյուղի ճանապարհի մասին մոռացան մինչև 2019 թվականը։
Գյուղում 3 փոքր կամուրջ էլ կա, որտեղով անցնում է ոռոգման ցանցը։ Շինարարը կամուրջների տեխնիկական վիճակը ևս ուսումնասիրել է, բետոնե պատնեշները կամուրջներին այլևս ամրություն չեն տալիս, ապամոնտաժվելու են, տեղում նորերն են կառուցելու։ Ճանապարհաշինական փոքր ծավալի ևս երկու ծրագրեր, բայց արդեն սուբվենցիոն, հավանաբար կլինեն Ախուրյան համայնքում։
Այս տարի 7 սուբվենցիոն ծրագիր են ներկայացրել կառավարությանը, 2-ը գյուղական ճանապարհների նորոգումներ են, որից մեկը նորից Կամո գյուղի համար է՝ գյուղամիջյան ճանապարհ է նախատեսվում հիմնանորոգել: Սուբվենցիոն 2-րդ ծրագրով էլ նախատեսում են դեպի Արևիկ գյուղ տանող ճանապարհն ասֆալտապատել։ Եվս 7 բնակավայրերում մի քանի օրից փոսալցումները կսկսվեն, գումարներ են հատկացվել խոշորացված համայնքի բյուջեից։
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ14:50 11.04.2025
Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպանԻրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...
14:42 11.04.2025
Թրամփն ասել է, որ Մասկն իրեն պետք չէԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում ասել է, որ իրեն պետք չէ Իլոն Մասկը, ով վերահսկում է ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) աշխատանքը։ Համապատասխան տեսանյութը հրապարակել է Fox News ալիքը։ «Ինձ Մասկը ոչ մի բանի համար պետք չէ, նա ինձ պարզապես դուր է գալիս։ Նա ֆանտաստիկ աշխատանք է կատարում: Նրա ինձ պետք չէ […] ...
14:33 11.04.2025
«Պորտուն» տուգանվել է «Բենֆիկայի» հանդերձարանի լույսն անջատելու համար«Պորտուն» տուգանվել է 1020 եվրոյով, քանի որ «Բենֆիկայի» դեմ Պորտուգալիայի առաջնության 28-րդ տուրի հանդիպման ժամանակ «Դրագան» ստադիոնում անջատված է եղել հյուրերի հանդերձարանի լուսավորությունը։ Այս մասին հաղորդում է A Bola-ն: «Մարզադաշտ ժամանելուն պես մենք նկատեցինք, որ հյուրերի հանդերձարանը բավարար լուսավորություն չունի: Դրա մասին անմիջապես ահազանգեցինք: Պատասխանատու անձն արձագանքեց, որ էլեկտրականության խնդիր է, որն արագորեն կլուծվի: Խնդիրը, […] ...
14:26 11.04.2025
Վրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին․ ԿոբախիձեՎրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին։ Այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ելույթ ունենալով Անթալիայի դիվանագիտական ֆորումում։ «Մենք խաղաղ տեսլական ունենք Ռուսաստանի Դաշնության նկատմամբ մեր քաղաքականության վերաբերյալ»,- ասել է նա։ Կոբախիձեի խոսքով՝ Վրաստանը դեռ տարածքային պահանջներ ունի Ռուսաստանից։ «Բայց նույնիսկ այս իրավիճակում մենք հետևում ենք շատ խաղաղ […] ...
14:19 11.04.2025
Հուլիսին կկայանա ԵՄ-Չինաստան գագաթնաժողովըԵՄ-Չինաստան հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսին Չինաստանում։ Այս մասին լրագրողներին հայտնել են Եվրոպական խորհրդից։ Ընդգծվել է, որ հանդիպումը նախատեսված է նշելու Բրյուսելի և Պեկինի միջև հարաբերությունների 50-ամյակը։ Սակայն գագաթնաժողովի հստակ ժամկետ դեռ չկա։ ԵՄ-Չինաստան վերջին գագաթնաժողովը տեղի է ունեցել 2023 թվականի դեկտեմբերին Պեկինում։ ...
14:10 11.04.2025
Սալահն ու «Լիվերպուլը» նոր պայմանագիր են կնքելԱնգլիական «Լիվերպուլն» ու Մոհամեդ Սալահը կնքել են նոր պայմանագիր։ Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը: Նոր պայմանագիրը նախատեսված է երկու տարով և կավարտվի 2027 թվականի ամռանը: «Հիանալի է: Ես իմ լավագույն տարիներն անցկացրել եմ այստեղ: 8 տարի խաղացել եմ այստեղ, հուսով եմ՝ կլինի 10 տարի: Վայելել եմ կյանքը, ֆուտբոլը. կարիերայիս լավագույն տարիները եղել են […] ...