21:30 08.04.2021
Վերջին օրերին թուրք-չինական լարվածությունը Չինաստանի Սինցզյան-ույղուրական ինքնավար շրջանում ապրող թյուրքական ծագում ունեցող ույղուրների հարցով չի մարում։
Ապրիլի 5-ին Թուրքիայի ազգայնական ընդդիմադիր «Լավ» կուսակցության (İYİ Parti) ղեկավար Մերալ Աքշեները Twitter-ում գրառում էր արել, որտեղ հայտնել էր, որ Չինաստանի Սինցզյան-ույղուրական ինքնավար շրջանի արևմտյան տարածքները «մի օր անպայման անկախանալու են»։ Ի պատասխան դրան՝ պաշտոնական Պեկինը հանդես էր եկել դատապարտող հայտարարությամբ, որից հետո Չինաստանի դեսպանը հրավիրվեց Թուրքիայի արտգործնախարարություն։
Նախօրեին էլ լարվածությանը միջամտեց Չինաստանի փոխարտգործնախարար Զաո Լիջիանը։ Վերջինս հայտարարեց, որ Թուրքիայում որոշ ուժեր ձեռնոց են նետում Չինաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը։
Հիշեցնենք, որ «Սինցզյան» թարգմանաբար նշանակում է «նոր սահման»: 1759թ. Սինցզյանը մտավ Չինաստանի կազմի մեջ: Այնտեղ բնակվում էին թյուրքալեզուներ (ույղուրներ, ղազախներ, ղրղըզներ) եւ մոնղոլներ: Քանի որ մշակման համար պիտանի հողը Սինցզյանում քիչ է, ուստի ագրարային վերաբնակեցումը միշտ էլ բռնության է հանգեցրել:
1862թ. Սինցզյանում սկսվում է տեղաբնակ թյուրքերի ապստամբությունը, որի արդյունքում շրջանը Չինաստանից առանձնանում է: 1874թ. չինական բանակը ճնշում է մահմեդականների ապստամբությունը: Վերջին հարյուր տարիների ընթացքում ույղուրներն առնվազն երեսուն անգամ ապստամբել են Չինաստանի դեմ: Վերջին շրջանում անջատողական ուժերը հատկապես մեծ աջակցություն են ստանում Թուրքիայից:
Ույղուրների /չինարեն` հպատակ/ թվաքանակի վերաբերյալ հստակ տվյալներ չկան: Ուսումնասիրողներից ոմանք, հատկապես թուրք պատմաբանները, նրանց թիվը հասցնում են 60-80 միլիոնի, թեեւ չինական աղբյուրները խոսում են ընդամենը 15-16 միլիոնի մասին:
14:57 26.12.2024
Գերմանիան դադարեցրել է Վրաստանին աջակցության ծրագրերը14:40 26.12.2024
Վթարի հետևանքով մոտոցիկլետավարը մահացել է14:49 26.12.2024
Երթևեկության կազմակերպման փոփոխություններ Երևանում և մարզերումՆերքին գործերի նախարարությունը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ դեկտեմբերի 19-ից իրականացրել է երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Մ4 (Երևան-Սևան) միջպետական ավտոճանապարհի պարեկային ծառայության անշարժ հենակետի հարակից հատվածում։ Նշված հատվածում հետադարձը փակվել է, որի փոխարեն վարորդները կարող են օգտագործել Պտղնու տրանսպորտային հանգույցը։ «Նախկինում եթե վարորդը ցանկանում էր նշված հատվածում հետադարձ կատարել, առնվազն 15-20 րոպե էր պետք, […] ...
14:40 26.12.2024
Վթարի հետևանքով մոտոցիկլետավարը մահացել էԴեկտեմբերի 24-ին, ժամը 18.10-ին, մայրաքաղաքի Խորենացու փողոցում միմյանց են բախվել «Մինի Կուպեր» մակնիշի մեքենան և «Սուզուկի» մոտոցիկլետը: Մոտոցիկլետավար, Եղվարդի բնակիչ 47-ամյա Գէորգ Պ.-ն հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Նախաձեռնվել է քրեական վարույթ: ...
14:32 26.12.2024
Ֆրանսիան դիմել է Ռուսաստանին՝ Ուկրաինայի հարցով երկխոսություն հաստատելու առաջարկով․ ԼավրովՖրանսիան փակ խողովակներով մի քանի անգամ դիմել է Ռուսաստանին՝ առանց Կիևի մասնակցության ուկրաինական հարցի շուրջ երկխոսություն հաստատելու առաջարկով։ Այս մասին ռուսական եւ արտասահմանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Մեր ֆրանսիացի գործընկերները նման ցանկություն ունեն նախաձեռնող դեր խաղալու տարբեր հարցերի շուրջ, և մենք ողջունում ենք դա, բայց թե ինչպիսին է նման […] ...
14:15 26.12.2024
Ընթացիկ տարվա նոյեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՏԱՑ-ի հավելաճը կազմել է 1․2%Ընթացիկ տարվա նոյեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 1․2%, իսկ նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ. շինարարություն՝ 11․6%, առևտրի շրջանառություն՝ 11․5%, ծառայություններ՝ 10․4%, Արդյունաբերության ծավալները նվազել են 19%-ով։ 2024թ.-ի նոյեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ […] ...
14:06 26.12.2024
ՃՏՊ Աշտարակի խճուղում․ կան տուժածներ և զոհԴեկտեմբերի 26-ին, ժամը 11:06-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աշտարակի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «VAZ» (վարորդ՝ Ֆ․ Մ․, ծնված 1971 թ․) և «KamAZ» (վարորդ՝ Ռ․ Բ․, […] ...
13:59 26.12.2024
Անահիտ Մանասյանն աշխատանքային այց է իրականացրել Շիրակի մարզՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 26-ին աշխատանքային այց է իրականացրել Շիրակի մարզ: 🔻 Մարմաշենի «Պանդո» համայնքային զարգացման հասարակական կազամակերպությունում Անահիտ Մանասյանը հանդիպել է երիտասարդների և համայնքային ակտիվ գործունեություն իրականացնող անձանց հետ, այդ թվում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց: Քննարկվել են մարդու իրավունքներին վերաբերելի հարցեր, ներկայացվել են Պաշտպանի գործունեության ուղղություններն ու լիազորությունները: Հանդիպմանը մասնակցել է նաև […] ...