14:20 08.04.2021
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն անարդար է անվանել իր երկրի հասցեին մեղադրանքները նախագահ Թայիփ Էրդողանի՝ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ հանդիպմանը տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, հանդիպման արարողակարգը համաձայնեցվել է Բրյուսելի հետ:
Ինչպես հայտնել ենք՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենին աթոռ չեն տրվել Էրդողանի հետ բանակցությունների ընթացքում։
Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Էրիկ Մամերը չորեքշաբթի օրն ասել է, որ ԵՀ ղեկավարն արդեն հանձնարարել է իր թիմին անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել ապագա միջազգային այցերում նման իրավիճակներից խուսափելու համար: Ըստ Մամերի՝ Եվրահանձնաժողովի արարողակարգի ծառայությունն այս անգամ չի մասնակցել այցին՝ կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների պատճառով:
«Մենք չէինք ուզում որևէ հայտարարություն անել այս թեմայի շուրջ, բայց տեսանք, որ դրսում դա արձագանք է առաջացրել, և անարդար մեղադրանքներ են լցվել Թուրքիայի հասցեին: Առաջին անգամ չէ, որ մենք օտարերկրյա հյուրեր ենք ընդունում, և թուրքական ավանդական հյուրընկալությունը հայտնի է ամբողջ աշխարհում: Այս հանդիպմանն ամեն ինչ եղել է ըստ ընդունված միջազգային կանոնների և սովորական արարողակարգի: Ցանկացած հանդիպումից առաջ երկու կողմի աշխատողները մանրամասները մշակում են»,- Անկարայում լրագրողներին ասել է Չավուշօղլուն:
Նա ավելացրել է, որ այս անգամ ևս այդպես էր: «Մենք բավարարել ենք բոլոր պահանջները, որոնք մեզ հայտնել են մյուս կողմից»,- ասել է թուրք նախարարը:
Նշենք, որ միջադեպից հետո Եվրախորհրդարանի պատգամավորները վրդովմունք էին հայտնել Անկարայում տեղի ունեցածի կապակցությամբ։
21:50 10.01.2025
Եվրոպացի դիտորդները չեն հեռանա հայ-ադրբեջանական սահմանից. ինչո՞վ կպատասխանի ԲաքունԵվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության լիազորության ժամկետը շուտով կերկարացվի: Տեղեկությունն այդ մասին Բրյուսելում հաստատել են պաշտոնապես: Իսկ թե ե՞րբ կկայացվի որոշումը, «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է ներկայացրել հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանը: «Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչն է նախաձեռնել այս հարցը, որը համաձայնեցված է Եվրամիության անդամ բոլոր պետությունների հետ: Ամեն դեպքում, «Ազատություն» ռադիոկայանի գրավոր հարցմանը ի պատասխան, բարձր […] ...
21:42 10.01.2025
«Մանչեսթեր Յունայթեդը» միացել է Խվիչա Կվարացխելիայի համար պայքարին«Մանչեսթեր Յունայթեդը» միացել է «Նապոլիի» հարձակվող Խվիչա Կվարացխելիայի համար պայքարին, հայտնում է ESPN-ը։ Ըստ աղբյուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է առաջարկել Կվարացխելիային փոխանակել հարձակվող Մարկուս Ռեշֆորդի հետ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ վրացի հարձակվողի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Լիվերպուլը»։ Խվիչան «Նապոլիում» հանդես է գալիս 2022 թվականից։ Վրացի հարձակվողի պայմանագիրն իտալական ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 […] ...
21:36 10.01.2025
Ինչպես հոգին մարմնով դառնում է մարդ, այնպես ազգը պետությամբ դառնում է ժողովուրդ. Նիկոլ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ինչպես հոգին մարմնով դառնում է մարդ, այնպես ազգը պետությամբ դառնում է ժողովուրդ»։ ...
21:32 10.01.2025
Մադուրոն սուր քննադատության է ենթարկել Վենեսուելայի նկատմամբ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների քաղաքականությունըԲոլիվարիայի Հանրապետության նախագահ Նիկոլաս Մադուրոն սուր քննադատության է ենթարկել Վենեսուելայի նկատմամբ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների քաղաքականությունը։ «Վենեսուելայի պետությունը օրինական ինքնապաշտպանություն է իրականացրել՝ ի դեմս Միացյալ Նահանգների հեռացող ուժի, նրա արբանյակների և ստրուկների Լատինական Ամերիկայում և ամբողջ աշխարհում հրապարակային, ակնհայտ և հաղորդակցական գլոբալ դավադրությանը: Ես նախագահ չեմ նշանակվել ոչ ԱՄՆ կառավարության, ոչ էլ Լատինական Ամերիկայի երկրների […] ...
21:22 10.01.2025
Սպիտակ տուն. Ուկրաինան պատրաստ չէ Ռուսաստանի հետ բանակցություններինՋո Բայդենի գլխավորած ԱՄՆ հեռացող վարչակազմը պնդում է, որ ոչ Ուկրաինան, ոչ Ռուսաստանը պատրաստ չեն բանակցությունների։ «Այժմ ակնկալիքներ չկան, որ այս կամ այն կողմը պատրաստ է բանակցել»,-ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին լրագրողների համար հերթական առցանց ճեպազրույցում՝ մեկնաբանելով Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը: Ինչպես դեկտեմբերի 29-ին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել […] ...