Դեղերի եվրոպական գործակալությունը (EMA) չորեքշաբթի կթողարկի AstraZeneca պատվաստանյութի թարմացված գնահատականը: Այս մասին երեքշաբթի հայտնել է առողջապահության հարցերով եվրոպական հանձնակատար Ստելլա Կիրիակիդիսը:
«Մենք սերտ շփման մեջ ենք Դեղերի եվրոպական գործակալության հետ AstraZeneca պատվաստանյութի դեղագործական գնահատման հարցի վերաբերյալ: Արդյունքները կլինեն չորեքշաբթի՝ օրվա երկրորդ կեսին»,- Twitter-ում գրել է եվրոպական հանձնակատարը:
Ավելի վաղ ЕМА-ն հաստատել է հաստատել է այս պատվաստանյութի և մարդու մարմնում հազվադեպ դեպքերում արյան թրոմբի առաջացման միջև կապի առկայությունը: