Շաքարը խանգարում է մկանային հյուսվածքի վերականգնմանը․ գիտնականներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+16.09 oC

Շաքարը խանգարում է մկանային հյուսվածքի վերականգնմանը․ գիտնականներ

18:39 11.04.2021

Տոկիոյի Մետրոպոլիտեն համալսարանի հետազոտողները ցույց են տվել, որ կմախքի մկանների սատելիտային բջիջները, որոնք մկանների վերականգնման համար կարևոր տարրեր են, ավելի լավ են բազմանում գլյուկոզի ցածր պարունակությամբ միջավայրում, հաղորդում է Meddaily պարբերականը:

Սատելիտային բջիջները ցողունային բջիջների հատուկ տեսակ են, որոնք գտնվում են մկանային մանրաթելերում: Երբ մկանային բջիջները վնասվում են, սատելիտային բջիջներն ակտիվանում են, ներգրավվում են բազմացման գործընթացում և արդյունքում ինտեգրվում են մկանային բջիջներին՝ վերականգնելով վնասվածքները և պահպանելով մկանային զանգվածը:

Համարվում է, որ մարմնի բջիջները որպես էներգիայի աղբյուր օգտագործում են շաքարը: Սակայն պարզվում է, որ սատելիտային բջիջների դեպքում ամեն ինչ այլ է: Պետրիի` բաժակում բջիջների վրա կատարված փորձերը ցույց են տվել, որ գլյուկոզայի բարձր մակարդակը բացասաբար է ազդել տվյալ բջիջների աճի տեմպի վրա: Իսկ գլյուկոզայի ցածր պարունակությամբ միջավայրը հանգեցրել է բջիջների ակտիվ բազմացման:

Գիտնականների խումբը բջիջներին ավելացրել է նաև գլյուկոզա օքսիդազ՝ ֆերմենտ, որը մարսում է գլյուկոզան՝ գլյուկոզայի է՛լ ավելի ցածր մակարդակի հասնելու համար: Սատելիտային բջիջները նորմալ վերարտադրվել են նույնիսկ նման միջավայրում: Սա նշանակում է, որ այդ ցողունային բջիջները էներգիա չեն ստանում շաքարից, այլ բոլորովին այլ աղբյուրից: Այս փաստը նաև բացատրում է, թե ինչու է շաքարի բարձր մակարդակ ունեցող դիաբետիկների մոտ դիտվում մկանային զանգվածի կորուստ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կայացել է Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստը

17:42 25.11.2024

Կայացել է Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի նախագահությամբ տեղի է ունեցել Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը։ Նիստի օրակարգում էր Կրթության տեսչական մարմնի գործունեության և ստուգումների 2025 թվականի տարեկան ծրագրերի, ԿՏՄ որակի բաժնի գործունեության 2025 թվականի տարեկան ծրագրի և 2024 թվականի 1-3-րդ եռամսյակների գործունեության կատարողականի գնահատման արդյունքների, ինչպես նաև ստուգումների ուղեցույցի հաստատումը: Տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը, […] ...

Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ ԱԳ նախարարների, պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին

17:36 25.11.2024

Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ ԱԳ նախարարների, պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և անվտանգության խորհրդի քարտուղարների հանձնաժողովի համատեղ նիստին։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և անվտանգության խորհրդի քարտուղարների հանձնաժողովի համատեղ նիստը կայանալու է […] ...

Շատ դժվար է մեծանալ առանց հոր․ Մխիթարյան

17:30 25.11.2024

Շատ դժվար է մեծանալ առանց հոր․ Մխիթարյան

Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշել է, որ շատ բարդ է եղել մեծանալ առանց հոր։ «Շատ դժվար է մեծանալ առանց հոր։ Դա դժվար է նաև այսօր։ Շատ եմ կարոտում նրան և կցանկանայի, որ կողքիս լիներ, որպեսզի նրան տայի ինձ հետաքրքրող հարցերը։ Բարեբախտաբար, մայրս կարողացել է փոխարինել նրան, և ես երախտապարտ եմ ստացած դաստիարակության համար։ Ցանկանում […] ...

Վթարային ջրանջատում՝ Գեղարքունիքի մարզում

17:24 25.11.2024

Վթարային ջրանջատում՝ Գեղարքունիքի մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 26-ին ժամը 07:00-ից մինչև նոյեմբերի 27-ը ժամը 07:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա, Նորաշեն, Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում

17:17 25.11.2024

Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում

Նոյեմբերի 18-ից 25-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4848 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 268 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 178, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 299 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 46, չամրակապված վարելու՝ 1507, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 285, վարելիս հեռախոսից օգտվելու՝ […] ...

Ալեքսանդր Օվեչկինը ծանր վնասվածք է ստացել

17:11 25.11.2024

Ալեքսանդր Օվեչկինը ծանր վնասվածք է ստացել

Հոկեյի ազգային լիգան (NHL) ներկայացնող «Վաշինգտոն Քեփիթալզի» հարձակվող Ալեքսանդր Օվեչկինը ծանր վնասվածք է ստացել։ NHL-ի կանոնավոր առաջնության «Յուտայի» դեմ խաղում (6-2) ռուս հոկեյիստը ձախ ոտքի ոսկրի կոտրվածք է ստացել, հայտնում է ամերիկյան ակումբի մամուլի ծառայությունը։ 39-ամյա Օվեչկինը շարքից դուրս է մնացել 1-1,5 ամսով։ Հիշեցնենք, որ լեգենդար հոկեյիստը NHL-ի պատմության երկրորդ լավագույն ռմբարկուն է (868 գոլ) […] ...

BACK_TO_TOP