18:15 05.04.2021
Անի խոշորացված համայնքի Շիրակավան գյուղում գտնվող փոքր ջրամբարի տարածքում հսկողություն կիրականացվի գյուղապետարանի և «Արփի լիճ» ազգային պարկի աշխատակիցների համատեղ ուժերով: Այս մասին շրջակա միջավայրի նախարարությունը կողմերի հետ համաձայնության է եկել օրեր առաջ, երբ տարածքում որս իրականացնելու, ինչպես նաև աղտոտվածության մասին ահազանգ է ստացվել: Այն հատուկ պահպանվող գոտի չէ, գյուղի վարչական տարածք է, որտեղ բնադրում են տարբեր տեսակի, այդ թվում՝ «Կարմիր գրքում» գրանցված թռչնատեսակներ: Որսն այստեղ թույլատրելի չէ:
Ախուրյանի ջրամբարից ոչ հեռու այս լճակները գոյացել են 1950-ականներին, երբ տեղանքում հորատում են կատարել ու բնական հանքային ջրի աղբյուր է հայտնաբերվել: Դրան գումարվել են նաև ձնհալի ջրերը: Ջուրը կուտակելու համար 90-ականների սկզբին պատվար է կառուցվել, լճակը դարձել է փոքրիկ ջրամբար, որի ջուրը երբևէ որևէ նպատակով չի օգտագործվել: Փոխարենը տարածքը դարձել է բնադրման վայր տարբեր թռչնատեսակների համար:
«Արփի լիճ» ազգային պարկի մասնագետները տարածքում բնապահպանական գործառույթ են ստանձնել: Տարածքը աղբից են մաքրում և պարբերաբար այցելություններով հսկելու են, որ որսորդներ այստեղ չհայտնվեն: Իսկ հսկողություն սահմանելու պահանջն օրեր առաջ ստացած ահազանգն է եղել:
«Տեղեկատվություն ենք ստացել, որ տարածքում աղտոտվածությունը շատ է և պարբերաբար լինում են կրակոցներ: Մենք, որպես բնապահպանական կազմակերպություն, եկել նայել ենք, որ տարածքում իրականում աղտոտվածություն է: Կրակոցներ մեր այցելությունների ժամանակ չեն եղել, այդ օրը նույնիսկ ձկնորսներ չեն եղել: Մենք մեր հնարավորությունների սահմաններում պարբերաբար կայցելենք: Դա կլինի նաև ոչ աշխատանքային ժամերին և ոչ աշխատանքային օրերին»,- Shantnews-ին ասել է «Արփի լիճ» ազգային պարկ ՊՈԱԿ տնօրեն Մուշեղ Մուրադյանը:
Շիրակավանի վարչական ղեկավարը նշում է՝ 2020-ի աշնանը տարածքում սիրողական որս անողների հնչեցրած կրակոցները վերջինն են եղել:
«Անցած տարի, ես տեղյակ եմ, որ եղել է նման դեպք, հարուցվել է քրեական գործ: Դա 2020-ի հոկտեմբեր ամսին էր: Այս տարածքը որսատեղի չէ, որսը թույլատրելի չէ: Ճիշտ է, ինքը հատուկ պահպանվող տարածք չէ, բայց որսը թույլատրելի չէ: Այստեղ առանձնապես որսալու բան էլ չկա»,- Shantnews-ին ասել է Շիրակավանի վարչական ղեկավար Սլավիկ Վարոսյանը:
Գյումրի-Արմավիր ճանապարհին է լճակը: Մեքենաներից է աղբը թափվում, նաև ձկնորսներն ու տարածքի հովեկներն են իրենց հետևից թողնում: Շիրակավանցիները կուտակված ջրի օգտագործման տարբերակ են առաջարկել կառավարությանը: Ոռոգման ցանց կառուցելու և լճակի ջուրը գյուղ հասցնելու սուբվենցիոն ծրագիր են ներկայացրել:
«Կառուցում ենք փակ ոռոգման համակարգ, հետագայում հանձնենք ջրօգտագործող ընկերությանն ու ապահովենք մեր գյուղի բնակիչներին ոռոգման ջրով: Շիրակավանցիները տեսնում են Ախուրյանի ջրամբարը, տեսնում են այս ջուրն այստեղ կուտակված, որը գնում-լցվում է Ախուրյանի ջրամբար, որը Թուրքիայի հետ կիսում ենք: Մենք կարող ենք այս ջուրը հասցնել մեր գյուղ և զարգացնենք մեր Շիրակավան բնակավայրը»,- Shantnews-ին ասել է Շիրակավանի զարգացման ծրագրերի համակարգող Կարեն Գրիգորյանը:
Սուբվենցիոն հայտը դեռ քննարկման փուլում է: Հաստատելու դեպքում Անի խոշորացված համայնքի և կառավարության համաֆինանսավորմամբ 55 մլն դրամով հնարավոր կլինի ոռոգելի դարձնել Շիրակավանի շուրջ 60 հեկտար տնամերձ հողակտորները:
Ոռոգման համակարգի կառուցումը, ըստ շիրակավանցիների, ևս մեկ բնապահպանական խնդիր կլուծի՝ ջուրը երկար չի մնա կուտակված, և տարածքում ճահճացում չի լինի: Անկախ ծրագրի իրականացումից, տարածքում հսկողություն լինելու է: Բացի շրջիկ հսկող խմբերից, մտադիր են նաև տարածքում տեսախցիկներ տեղադրել:
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
18:51 26.11.2024
ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները բաց են. Ուշակով18:14 26.11.2024
Անահիտ Մանասյանը Ներքին Գետաշենում հանդիպել է դպրոցականների հետ18:06 26.11.2024
Հիմա ավելի մոտ եմ «Լիվերպուլից» հեռանալուն․ Սալահ16:52 26.11.2024
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ16:42 26.11.2024
«Փյունիկին» հաղթած թիմը դարձել է իր երկրի չեմպիոն16:27 26.11.2024
Կարմիր ծովում նավի խորտակումից հետո 3 անձի դի են հայտնաբերել16:20 26.11.2024
Լամին Յամալը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի հանդիպումը16:07 26.11.2024
Հանրապետության մի շարք շրջաններում ձյուն է տեղում15:12 26.11.2024
Մեկնարկում է Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրը15:00 26.11.2024
SHANTNEWS12:55 26.11.2024
Լեհաստանը Հայաստանի համար կարևոր և վստահելի գործընկեր է․ ՀՀ նախագահ12:48 26.11.2024
Խուզարկությամբ հայտնաբերվել է լիցքավորված մարտական ատրճանակ12:27 26.11.2024
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում11:55 26.11.2024
Կապանում վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է11:20 26.11.2024
Պլանային ջրանջատում Շիրակի մարզում11:12 26.11.2024
1 զոհ, 6 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր ճանապարհին11:04 26.11.2024
Էդուարդ Հակոբյանը կնշանակվի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ19:26 26.11.2024
«Սպարտակի» ֆուտբոլիստները մեծ բոնուսներ են ստացել «Լոկոմոտիվին» հաղթելու համար«Սպարտակի» ղեկավարությունը շնորհակալություն է հայտնել իրենց թիմի ֆուտբոլիստներին «Լոկոմոտիվի» հետ մոսկովյան դերբիում տարած հաղթանակի համար։ Մոսկովյան թիմի խաղացողները ստացել են 840-ական հազար ռուբլի (ավելի քան 7500 դոլար), հաղորդում է լրագրող Իվան Կարպովը։ Սա կրկնակի բոնուս է, ինչի մասին թիմը չի զգուշացվել «Լոկոմոտիվի» հետ դերբիից առաջ։ Ստանդարտ բոնուսները կազմում են 420 հազար ռուբլի մեկնարկային խաղացողների համար, […] ...
19:18 26.11.2024
Անդրադարձ է կատարվել Հայաստան-Կոլումբիա երկկողմ հարաբերությունների զարգացմանըՆոյեմբերի 26-ին Պորտուգալիայում ՄԱԿ Քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային ֆորումի շրջանակում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Կոլումբիայի ԱԳ բազմակողմ հարցերով նախարարի տեղակալ Կանդյա Ժիզել Օբեզո Կասսարեսի հետ։ Հանդիպման ընթացքում Կանդյա Ժիզել Օբեզո Կասսարեսը շնորհավորել է այս տարվա հոկտեմբերին Կոլումբիայում կայացած ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 16-րդ համաժողովի ընթացքում Հայաստանի՝ որպես կոնվենցիայի […] ...
19:08 26.11.2024
Ստամբուլում ձերբակալել են ԻՊ-ի զինյալների, ովքեր ահաբեկչություն էին նախապատրաստումՍտամբուլի ոստիկանությունը ձերբակալել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման երկու զինյալների, ովքեր ահաբեկչություն էին նախապատրաստում պայթուցիկ նյութերի օգտագործմամբ։ Այս մասին հայտնել են Թուրքիայի իրավապահները։ Գործողությունն իրականացվել է Ստամբուլի եվրոպական մասի Գազիոսմանփաշա շրջանում։ Ծրագրով նախատեսված էր օգտագործել TATP պայթուցիկ նյութեր։ 2021 թվականին ձերբակալվածները դատապարտված են եղել ԻՊ-ի հետ առնչություն ունենալու համար և ազատվել էին կալանքից 2023 թվականին։ ...
19:00 26.11.2024
Վինիսիուսը չի խաղա մոտ մեկ ամիսՄադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը վնասվածք է ստացել, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Իսպանիայի Լա լիգայի 14-րդ տուրի «Լեգանեսի» դեմ խաղում (3-0) բրազիլացին վնասել է ազդրը և խաղադաշտից կբացակայի 3-4 շաբաթ։ 2024/25 մրցաշրջանի 18 խաղում նա դարձել է 12 գոլի ու 8 արդյունավետ փոխանցման հեղինակ։ ...
18:55 26.11.2024
Մենք ցանկանում ենք, որ տարածաշրջանում հաստատվի կայուն խաղաղություն. Լեհաստանի նախագահԼեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հանդիպել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Կողմերը քննարկել են հայ-լեհական համագործակցության խորացման հնարավորությունները, ՀՀ-ի՝ ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացները: ՀՀ նախագահը գործընկերոջն է ներկայացրել տարածաշրջանում տիրող իրավիճակն ու խաղաղության հասնելու տեսլականը: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
18:51 26.11.2024
ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները բաց են. ՈւշակովՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը հարգանքով է վերաբերվում Հայաստանի ինքնուրույն կուրսին, որը դադարեցրել է իր գործուն մասնակցությունը ՀԱՊԿ-ում, սակայն պահպանում է անդամակցությունը կազմակերպությանը, և ՀԱՊԿ բոլոր միջոցառումների դռները բաց են Հայաստանի առջև: «Կասկածի տակ չենք դնում հայ գործընկերների՝ իրենց կուրսն ինքնուրույն որոշելու իրավունքը: Դե յուրե Երևանը մնում է […] ...