Ֆլորիդայում բնապահպանական աղետ է սպառնում ֆոսֆատի գործարանից արտահոսքի պատճառով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+11.06 oC

Ֆլորիդայում բնապահպանական աղետ է սպառնում ֆոսֆատի գործարանից արտահոսքի պատճառով

10:45 05.04.2021

Ֆլորիդայում արտակարգ դրություն է հայտարարվել ֆոսֆատի չգործող գործարանի կեղտաջրերի ջրամբարից տեղի ունեցած արտահոսքի պատճառով։ Reuters լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Տամպա քաղաքի հարավում գտնվող հարյուրավոր տներից տարհանել են բնակիչներին։

Կա վտանգ, որ ջրամբարի պատը կփլուզվի, և աղտոտված ջուրը դուրս կհորդի։ Ըստ Ֆլորիդայի բնապահպանության վարչության՝ բնապահպանական աղետը հիմնականում սպառնում է մարդկանց առողջությանը։

Գործակալությունը հաղորդում է, որ իշխանությունները փորձում են ջուրը պոմպով ցամաքեցնելու միջոցով թուլացնել պատերի վրա գործադրվող ճնշումը։ Աղետը կանխելու ուղղությամբ կատարվող աշխատանքները կտևեն 10-12 օր։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տիգրան Համբարձումյանն առաջատարների թվում է․ շախմատի պատանեկան ԱԱ

16:53 25.11.2024

Տիգրան Համբարձումյանն առաջատարների թվում է․ շախմատի պատանեկան ԱԱ

Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում ավարտին մոտեցող շախմատի աշխարհի 8-12 տարեկան պատանիների և աղջիկների աշխարհի առաջնությունում Տիգրան Համբարձումյանն առաջատարների թվում է։ Հայաստանը ներկայացնող շախմատիստը նախավերջին մրցափուլից առաջ մինչև 12 տարեկանների խմբում 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և կիսում է 2-9-րդ տեղերը։ ...

Իտալիան Ռուսաստանին և Իրանին չի հրավիրել միջերկրածովյան համաժողովին

16:47 25.11.2024

Իտալիան Ռուսաստանին և Իրանին չի հրավիրել միջերկրածովյան համաժողովին

Իտալիայի արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստանին և Իրանին չի հրավիրել Հռոմում կայանալիք Միջերկրական երկխոսությունների համաժողովին, հայտարարել է նախարար Անտոնիո Տայանին։ «Մենք Ռուսաստանին չենք հրավիրել, քանի որ նա խախտում է միջազգային իրավունքը, նույնը վերաբերում է Իրանին», – ասել է Իտալիայի ԱԳՆ ղեկավարը՝ պատասխանելով «ՌԻԱ Նովոստի»-ի հարցին: Այնուամենայնիվ, նա չի նշել, թե միջազգային իրավունքի որ դրույթներն է իբր […] ...

Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում

16:41 25.11.2024

Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ նոյեմբերի 25-ին՝ ժամը 16։00-ի դրությամբ, Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում, Վայքում (Սարավանի լեռնանցք), Ծիլքար բնակավայրի հատվածում՝ ձնախառն անձրև։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: «Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել […] ...

Իտալիան երկրորդ անգամ անընդմեջ նվաճեց Դևիսի գավաթը

16:36 25.11.2024

Իտալիան երկրորդ անգամ անընդմեջ նվաճեց Դևիսի գավաթը

Իտալիան երկրորդ անգամ անընդմեջ դարձել է Դևիսի գավաթի խաղարկության հաղթող։ Իտալացի թենիսիստները եզրափակչում 2-0 հաշվով պարտության են մատնել Նիդերլանդների հավաքականին։ Առաջին մրցավեճում Մատեո Բերետինին (35-րդ ռակետ) 6-4, 6-2 հաշվով հաղթել է Բոտիկ վան դե Զանդսխյուլպին (80-րդ ռակետ)։ Երկրորդ մրցախաղում աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները 7-6, 6-2 հաշվով առավելության է հասել Տալոն Գրիկսպուրի (40-րդ ռակետ) նկատմամբ։ […] ...

Թմրանյութը մաքսանենգ ճանապարհով ներկրել և իրացնում էին. երկու անձ կալանավորվել է

16:29 25.11.2024

Թմրանյութը մաքսանենգ ճանապարհով ներկրել և իրացնում էին. երկու անձ կալանավորվել է

Քրեական ոստիկանության Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, նոյեմբերի 18-ին մայրաքաղաքի Վարդանանց և Երվանդ Քոչարի փողոցների խաչմերուկի մոտ, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու և պահելու կասկածանքով, ձերբակալել ու Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել 32-ամյա և 24-ամյա երկու տղամարդու: Անձնական խուզարկությամբ երկուսի մոտ էլ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգվածներ: Քրեական ոստիկաններն արդեն […] ...

Քննարկվել են սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված հսկողության ուժեղացված միջոցառումները

16:24 25.11.2024

Քննարկվել են սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված հսկողության ուժեղացված միջոցառումները

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ քննարկվել են սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված հսկողության ուժեղացված միջոցառումների ընթացիկ աշխատանքները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՇՄ նախարարը: «Այսօր ընդլայնված կազմով քննարկել ենք Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների ծրագրի իրականացման ընթացքը, միջոցառումների կողմ գերատեսչությունները զեկուցել են արդեն իսկ կատարված աշխատանքերի մասին, ներկայացրել խնդիրները։ […] ...

BACK_TO_TOP