Իրանի երկու նահանգներում սկսվել է կորոնավիրուսի 4-րդ ալիքի տարածումը, հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:
«Ցավոք 2 նահանգում արդեն սկսվել է, մյուսներում կարող է սկսվել, եթե չպահպանենք համաճարակային կանոնները»,- ասել է Ռոհանին:
Վերջին օրերին Իրանում նկատվում է հայտնաբերված դեպքերի աճ, իսկ ապրիլի 1-ին առաջին անգամ դեկտեմբերից հետո մեկ օրում հայտնաբերված վարակակիրների թիվն անցել է 11.000-ը:
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ ապրիլի 2-ի տվյալներով, Իրանում վարակակիրների թիվն անցել է 1 908 974-ը: Առողջացել է 1 633 949 մարդ:
Փետրվարից Իրանում սկսվել է ռուսական «Սպուտնիկ Վ»-ով կամավոր պատվաստում: Իսկ փետրվարի 28-ին չինական Sinopharm ընկերության պատվաստանյութն է մուտք գործել Իրան: Մարտի 11-ին հնդկական Bharat Biotech ընկերությունից գնել են 150.000 դեղաչափ պատվաստանյութ: Իրանական պատվաստանյութի արտադրությունը կսկսվի ապրիլին: