17:08 03.04.2021
Համայնքներից կառավարություն 2021 թվականի սուբվենցիոն ծրագրերը ներկայացնելու վերջնաժամկետն ավարտված է:Գյումրիից ներկայացվել էր երեք սուբվենցիոն ծրագիր,երեքն էլ հաստատվել է։Ընդհանուր բյուջեն կազմում է 2 միլիարդ 386 միլիոն 567 հազար դրամ, որի 50-60 տոկոսը լինելու է պետության համաֆինանսավորումը:
Այս տարվա երեք ծրագրերը նախագծի հեղինակները համարում են առաջնահերթ ու կարևոր:Համալրվելու և թարմացվելու է քաղաքային տրանսպորտի ավտոպարկը, հիմնանորոգվելու են երկրորդային նշանակության 8 փողոցներ, քաղաքի տարբեր հատվածներում տեղադրվելու են արևային էլեկտրակայաններ, որոնցից ստացված էներգիան կծախսվի համայնքի կարիքների համար:
Համայնքի բյուջեից 2019 թվականին քաղաքի գիշերային լուսավորության համար ծախսվել է 101 միլիոն դրամ, համայնքային ՊՈԱԿ-ների էլեկտրաէներգիայի ծախսը կազմել է 31 միլիոն: Էներգիայի ծախսը կրճատելու իրատեսական տարբերակն արևային կայանների կիրառումն է, ինչի համար էլ քաղաքապետարանը առաջնային անհրաժեշտության ծրագիր է դիտարկել արևային ֆոտովոլտային կայանների տեղադրումը ։ Սուբվենցիոն այս ծրագրի նախնական արժեքը գնահատվել է 760 միլիոն դրամ:
«Մենք նախատեսել ենք համայնքապատկան 50 շենքերի և այլ շենքերի,ինչպես նաև քաղաքապետարանի ու փողոցների լուսավորությունը փոխարինել արևային էներգիայով ։Հնարավորության դեպքում նախատեսում ենք մինչև երկու մեգավատ հզորության կայանների տեղադրում»,-SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է Գյումրիի քաղաքապետարանի սուբվենցիոն ծրագրերի փորձագետ Էլզա Գինեցյանը։
Ըստ քաղաքապետարանի փորձագետի, կարևորությամբ հաջորդ ծրագիրը, որը հաստատվել է, հասարակական տրանսպորտի ավտոպարկի համալրմանն է վերաբերում։
«Արդեն հաստատված սուբվենցիոն ծրագրով, մոտ 450 միլիոն համայնքի բյուջեի հաշվին, ևս 450 միլիոն նաև կառավարության կողմից տրամադրվող սուբվենցիայի հաշվին, ձեռք էր բերվելու 65-70 միկրոավտոբուսներ՝ նոր երթուղային ցանցում շահագործելու համար, բայց, քանի որ մի քիչ գնային փոփոխություններ եղան, մեր նախատեսած թիվը նվազեց, դարձել է 60 միկրոավտոբուս»,- նշել է Գյումրիի քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պետ Արտյոմ Սարգսյանը։
Ձեռք բերվող երթուղային միկրոավտոբուսների քանակը կրճատվել է գնի պատճառով, շուկայականից բարձր գնով են տրանսպորտային միջոցներն առաջարկվել։ Մեկ այլ ծրագրով համայնքը ձեռք կբերի 8 էլեկտրական ավտոբուսներ, որոնք շահագործելու, սպասարկելու մեխանիզմները դեռ գտնված չեն ։
«Մրցույթ է հայտարարվելու բոլոր երթուղիների համար, լինելու են շահող կազմակերպություններ։Դեռ որոշված չէ շահագործելու ձևը՝ ով է շահագործելու, ինչպես։Շահագործման ձևը հուշելու է էդ երթուղին գծող կազմակերպությունը»,-նշել է քաղաքապետարանի պատասխանատուն։
Սուբվենցիոն ծրագրերի ցանկում փողոցների ասֆալտապատումն ևս առաջնահերթություն է։ Երկրորդական 8 փողոցներում, որոնք հիմնականում գտնվում են գլխավորներն իրար կապող միջանցիկ հատվածներում, ոչ մեծ ծավալի նորոգումներ կկատարվեն։
Մասնակի կբարեկարգվի նաև կենտրոնական հրապարակը, որտեղ հետիոտնային անցումների ներկով նշումները Ռուսթավելի և Շիրազի փողոցների օրինակով կդառնան սալապատ։ Սուբվենցիոն բոլոր երեք ծրագրերի համար ավարտի ժամկետը հինգ ամիս է, բայց բոլորը նախագծման և մրցույթների անցկացման փուլերում են։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
23:50 23.11.2024
ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար23:40 23.11.2024
Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA23:30 23.11.2024
Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները23:25 23.11.2024
Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ22:32 23.11.2024
Կանադան անհանգստացած է Արկտիկայում Չինաստանի ակտիվությամբ22:16 23.11.2024
Թբիլիսիի Հերոսների հրապարակում ավարտվել է բողոքի ցույցը21:50 23.11.2024
Պուտինն արգելել է երեխա չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը20:06 23.11.2024
Հրդեհ տան տանիքում16:12 23.11.2024
«The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով15:11 23.11.2024
ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա14:32 23.11.2024
«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով12:51 23.11.2024
Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում. այն զգացվել է նաև Հայաստանում00:00 24.11.2024
Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»Մալայզիայի Պետալինգ-Ջայա քաղաքի լքված առևտրի կենտրոնում ահազանգ է հնչել և ոստիկանները գնացել են ստուգելու՝ արդյոք այնտեղ ամեն ինչ կարգին է, հայտնում է coasttocoastam.com-ը։ Արդյունքում նրանք կալանավորել են Մուհամմադ Զայնուդին Ասարոնին, ով միայնակ թափառելիս է եղել տարածքում։ Հարցաքննության ժամանակ Մուհամեդն ասել է, որ իրականում մտել է առևտրի կենտրոն, որպեսզի պարանորմալ հետազոտություններ անցկացնի և պարզի՝ արդյոք այնտեղ […] ...
23:50 23.11.2024
ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համարԿորեական թերակղզում ԱՄՆ-ի սադրիչ գործողությունները, մշտական զորավարժությունները և այլ քայլերը պայմաններ են ստեղծում ռազմական բախման համար, ասվում է Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն պաշտպանության նախարարության՝ շաբաթ օրը Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության (KCNA) տարածած հաղորդագրության մեջ։ «Միացյալ Նահանգների սադրիչ գործողությունները Կորեական թերակղզում, որտեղ առկա է ռազմական հակամարտության մշտական վտանգ, պատճառ են, որ իրավիճակը տարածաշրջանում հասել է անդառնալի […] ...
23:40 23.11.2024
Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANAԻսրայելը հարձակվել է Սիրիայի և Լիբանանի սահմանին գտնվող «Ջուսիա» անցակետի վրա։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։ «Ջուսիա» անցակետը գտնվում է Սիրիայի Հոմս նահանգի Ալ-Քուսեյր շրջանում։ Ինչպես գործակալությանը հայտնել է Դաբահ ալ-Մաշալ սահմանային անցակետի ղեկավարը, օբյեկտը նյութական վնաս է կրել։ Sham FM ռադիոկայանի հաղորդմամբ՝ այն հատվածը, որտեղ գտնվում է անցակետը, հարվածի տակ է հայտնվել առնվազն […] ...
23:30 23.11.2024
Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարներըSolar Orbiter տիեզերական ապարատը Երկիր է ուղարկել մինչև օրս արված ամենաբարձր որակի Արեգակի մակերևույթի լուսանկարները։ Այս նկարները մանրամասնորեն ֆիքսել են մեր լուսատուի դինամիկ մակերեսը, որը հայտնի է որպես ֆոտոսֆերա: Արեգակի տեսանելի մակերեսը՝ Արեգակի տեսանելի մակերեսի վրա նյութի շարժման արագությունը։ Կապույտ հատվածները շարժվում են դեպի Solar Orbiter, իսկ կարմիր հատվածները հեռանում են նրանից՝ Արեգակնային սկավառակի մագնիսական […] ...
23:25 23.11.2024
Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթՆոյեմբերի 23-ին, ժամը 18:29-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թթուջուր գյուղից Բերդ քաղաք տանող ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թթուջուր և Գետիկ գյուղերին հարակից դաշտերում: Հրդեհը մեկուսացվել է […] ...
23:20 23.11.2024
ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևըՄիացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունում են երեկ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի կողմից հակաիրանական բանաձևի ընդունումը, ասվում է չորս երկրների՝ բրիտանական կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։ «Մենք՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների կառավարությունները ողջունում ենք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհրդի կողմից Իրանի վերաբերյալ բանաձևի ընդունումը»,-ասվում է հայտարարության մեջ։ Հայտարարության մեջ […] ...