17:12 02.04.2021
Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը սադրանք է որակել գրող և դիվանագետ Ալեքսանդր Գրիբոյեդովի հուշարձանի պղծումը Թբիլիսիում և քաղաքում անցկացվող ցույցն ընդդեմ ռուս հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզների, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Մենք համարում ենք, որ այս միջադեպը և վերջերս ռուս հայտնի լրագրող Վլադիմիր Պոզների դեմ ուղղված սադրանքը՝ որպես օղակներ, մեկ շղթայի մեջ են»,- ասել է դիվանագետը:
Նա նաև ավելացրել է, որ Մոսկվան հուշարձանի պղծումը համարում է ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման գործընթացը խոչընդոտելու փորձ, և որ Վրաստանում ծայրահեղական ուժերի կողմից այն օգտագործվում է ցանկացած պատրվակով:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վրաստանի մայրաքաղաքում Գրիբոյեդովի հուշարձանի վրա հայտնվել է «Ռուսաստանը չար է» գրությունը: Վրաստանի մշակույթի պալատի ղեկավար Դավիթ Օկիտաշվիլին քննադատել է վանդալների գործողությունները: Գրությունն արդեն հուշարձանից հանվել է:
Ռուս հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզների ժամանման կապակցությամբ ապրիլի 1-ի գիշերը Թբիլիսիում բողոքի ակցիա էր անցկացվել: Պոզները պատրաստվում էր իր 87-ամյակը նշել Վրաստանում: Ցուցարարները շրջապատել էին հյուրանոցի մուտքը, որտեղ գտնվում էր լրագրողը և անջատել սենյակի էլեկտրականությունը:
Նրանց դժգոհությունը կապված է Պոզների հայտարարության հետ, որ Աբխազիան Վրաստանի կազմում չէ: Վրաստանի ՆԳՆ-ն նշել է, որ լրագրողը ԱՄՆ քաղաքացի է և չի խախտել «բռնազավթված տարածքների մասին» օրենքը, ինչպես հայտարարել են ցուցարարները:
22:53 28.04.2025
Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի 34կմ հատվածի (Աշտարակ-Թալին) շինարարությունն ակտիվ ընթացքում է«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնել են, որ Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի 34կմ հատվածի (Աշտարակ-Թալին) շինարարությունն ակտիվ ընթացքում է։ «Շինհրապարակում մոտ 500 մետրի վրա հաշվեցինք 16 միավոր շինտեխնիկա»,- նշվում է գրառման մեջ: Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:43 28.04.2025
Ֆրանսիայում շարունակվում են Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառումներըԱպրիլի 25-ին «Փարիզի միջազգային համալսարանական կենտրոնի» մաս կազմող և 1930 թվականից գործող «Հայ ուսանողների տունը», ուր բնակվում են աշխարհի տարբեր անկյուններից Փարիզի բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսում ստացող հայ ուսանողներ, Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպել էր «Հիշողության և ինքնության փոխանցման միջև» խորագիրը կրող հիշատակի միջոցառում, որին մասնակցել են Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության առաջին քարտուղար Գայանե Մանուկյանը, […] ...
22:32 28.04.2025
«Բարսելոնա» – «Ինտեր» հանդիպումը կսպասարկեն ֆրանսիացի մրցավարները«Բարսելոնա» – «Ինտեր» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին հանդիպումը կսպասարկեն ֆրանսիացի մրցավարները, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։ Գլխավոր մրցավար է նշանակվել Կլեման Տյուրպենը, եզրերում նրան կօգնեն Նիկոլյա Դանոն ու Բենժամեն Պաժեսը։ VAR համակարգի պատասխանատուները կլինեն Ժերոմ Բրիզարը և Վիլի Դելաժոն, չորրորդ պաշտոնյան` Ֆրանսուա Լետեքսյեն։ Տյուրպենը Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում 6 հանդիպում է սպասարկել, ցույց տվել 9 […] ...
22:21 28.04.2025
Իրանի նախագահի այցը Բաքու. Ի՞նչ ազդեցություն կարող է դա ունենալ Ալիևի վրաԻրանի նախագահը Ադրբեջանում է: Մինչ Բաքու մեկնելը՝ Մասուդ Փեզեշքիանը հարցազրույց է տվել և անդրադարձել նաև հայ-ադրբեջանական հարաբերություններին: Այս և այլ թեմաների «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: ...
22:13 28.04.2025
Էկոնոմիկայի և ՏԿԵ նախարարներն այցելել են «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸՍյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել են «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ։ Այս մասին հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից: Ընկերությունը շահագործում է Սյունիքի մարզի Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը՝ ստորգետնյա եղանակով, արտադրում է ոսկու խտանյութ՝ պղնձի և արծաթի պարունակությամբ: Ընկերությունն ունի շուրջ 2000 աշխատակից, տարեկան արտադրողականությունը […] ...
22:07 28.04.2025
Ժողովրդավարական ինստիտուտների կայացման հարցում էստոնական փորձը օրինակելի է Հայաստանի համար․ Նիկոլ ՓաշինյանՀայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Էստոնիայի Հանրապետության վարչապետ Քրիստեն Միխալի հանդիպումից հետո տեղի է ունեցել մամուլի համատեղ ասուլիս։ Երկու երկրների վարչապետերը հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով, ապա պատասխանել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հարցերին։ Ստորև ներկայացվում է մամուլի համատեղ ասուլիսը. Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալ. Հարգելի Նիկոլ, ինձ համար մեծ պատիվ է ողջունել Ձեզ և […] ...