Շիրակի մարզի ջրամբարներում ավելի շատ ջուր կա կուտակված, քան անցած տարի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+5.09 oC

Շիրակի մարզի ջրամբարներում ավելի շատ ջուր կա կուտակված, քան անցած տարի

18:50 01.04.2021

Շիրակի մարզի ջրամբարներում լցվածությունը, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելին է: Սրան նպաստել են տեղումնառատ եղանակները: Ջրօգտագործող ընկերության մասնագետները կանխատեսումներ են անում, որ Արփիի, Վարդաքարի, Սառնաղբյուրի, Մանթաշի ու Կառնուտի ջրամբարներում բավարար քանակության ջուր կկուտակեն և ոռոգման սեզոնին խնդիրներ չեն լինի: Վիճակը փոքր-ինչ այլ է Ախուրյանի ջրամբարում, որտեղ, անցած տարվա համեմատ, 70 մլն-ով ավելի պակաս է ջուր կուտակվել:

Ախուրյանի ջրամբարի թողունակությունը 525 մլն խորանարդ մետր է: Այն ոռոգման ջրով է ապահովում Արմավիրի, Արագածոտնի, մասամբ Շիրակի մարզերը, նաև Թուրքիայի սահմանամերձ շրջանները: Ջուրը Հայաստանն ու Թուրքիան օգտագործում են հավասարապես, երկու կողմից էլ ջրի մուտքեր են ապահովում: Անցած տարվանից Թուրքիայի կողմից հոսքերը պակասել են: Այդ երկիրը ջրամբարներ է կառուցում, ու Ախուրյանի ջրամբար քիչ ջուր է հասնում:

«Ախուրյանի ջրամբարում, ինչքան տեղեկություններ ունենք, Թուրքիայի կողմից հոսքերն են պակասել: Դրան գումարած նաև այն, որ նախորդ տարի Արփիի ջրամբարից ջուրը բաց թողնվեց: Այդ ջուրը լցվեց Ախուրյանի ջրամբար: Հենց Արփի լճից բաց թողնված ջրի հաշվին էր, որ ավելացել էր։ Հիմա Ախուրյանի ջրամբարում, անցած տարվա համեմատ՝ 70 մլն խորանարդ մետրով պակաս է ջուրը: 70 մլն խորանարդ մետրը բավական մեծ թիվ է և մենակ Արփի լճի հետ կապելը ճիշտ չի լինի»,- Shantnews-ին ասել է Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի պետ Անդրանիկ Նալբանդյանը:

Հիմա Արփիում 33 մլն 400 հազար խորանարդ մետր ջուր է կուտակվել: Արփին դոտացիոն է Կառնուտի ջրամբարի համար: Իսկ Կառնուտն ապահովում է մարզի ցանքերի մեծ մասի ոռոգումը: Ապրիլին Կառնուտի ջրամբարի մուտքերը կավելանան: Ձնհալը հյուսիսային տարածաշրջաններում դեռ նոր է սկսվել: Ամեն տարի այս ջրամբարում մինչև 17 մլն խորանարդ մետր ջուր է կուտակվում: Նույնքան էլ այս տարի են կանխատեսում:

 

 

Անցած տարվանից ավելի շատ կուտակումներ են նաև Վրադաքարի, Սառնաղբյուրի Մանթաշի ջրամբարներում: Շիրակի մարզում 30 մլն խորանարդ մետր ոռոգման ջրի նախնական պահանջարկ է ձևավորվել: Հաշվարկել են, որ պահանջարկը կկարողանան բավարարել: Իրենց հաշվարկը կատարել են՝ հաշվի առնելով  կորուստները:

«ԽՍՀՄ-ից ժառանգություն մնացած ցանցով ենք աշխատում, որը տարիների ընթացքում քայքայվում է: Հիմնանորոգման աշխատանքների համար պետք են խոշոր ֆինանսներ: Մեր ընկերությունը չի կարող նման աշխատանքներ կատարել: Պատրաստվել ենք, որ երբ եղանակները թույլ տան, նախապատրաստական աշխատանքներ կատարենք՝ ձեռքով ու տեխնիկայով մաքրման աշխատանքներ, խիստ անհրաժեշտության դեպքում՝ հատվածային բետոնացումներ»,- Shantnews-ին ասել է «Շիրակ ՋՕ» ընկերության ջրօգտագործման բաժնի պետ Արթուր Սիմոնյանը:

 

Հատվածային բետոնացված ցանցով ոռոգման ջուրը տեղ է հասնում կորուստներով: Առանձին հատվածներում կորուստները մինչև 80 տոկոսի են հասնում: Այս տարի սուբվենցիոն ծրագրերով հատվածային նորոգումներ են կատարվելու գյուղամիջյան ցանցերի առանձին հատվածներում: Ընդհանուր ցանցի հիմնանորոգման աշխատանքներ, ըստ մասնագետի, երբևէ չեն կատարվել: Մաշված ու ջրակորուստներով ցանցը սպասարկում է մարզի 20 հազար 200 հեկտար ոռոգելի ցանքեր ու տնամերձներ:

 

 «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Սպարտակի» ֆուտբոլիստները մեծ բոնուսներ են ստացել «Լոկոմոտիվին» հաղթելու համար

19:26 26.11.2024

«Սպարտակի» ֆուտբոլիստները մեծ բոնուսներ են ստացել «Լոկոմոտիվին» հաղթելու համար

«Սպարտակի» ղեկավարությունը շնորհակալություն է հայտնել իրենց թիմի ֆուտբոլիստներին «Լոկոմոտիվի» հետ մոսկովյան դերբիում տարած հաղթանակի համար։ Մոսկովյան թիմի խաղացողները ստացել են 840-ական հազար ռուբլի (ավելի քան 7500 դոլար), հաղորդում է լրագրող Իվան Կարպովը։ Սա կրկնակի բոնուս է, ինչի մասին թիմը չի զգուշացվել «Լոկոմոտիվի» հետ դերբիից առաջ։ Ստանդարտ բոնուսները կազմում են 420 հազար ռուբլի մեկնարկային խաղացողների համար, […] ...

Անդրադարձ է կատարվել Հայաստան-Կոլումբիա երկկողմ հարաբերությունների զարգացմանը

19:18 26.11.2024

Անդրադարձ է կատարվել Հայաստան-Կոլումբիա երկկողմ հարաբերությունների զարգացմանը

Նոյեմբերի 26-ին Պորտուգալիայում ՄԱԿ Քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային ֆորումի շրջանակում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Կոլումբիայի ԱԳ բազմակողմ հարցերով նախարարի տեղակալ Կանդյա Ժիզել Օբեզո Կասսարեսի հետ։ Հանդիպման ընթացքում Կանդյա Ժիզել Օբեզո Կասսարեսը շնորհավորել է այս տարվա հոկտեմբերին Կոլումբիայում կայացած ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 16-րդ համաժողովի ընթացքում Հայաստանի՝ որպես կոնվենցիայի […] ...

Ստամբուլում ձերբակալել են ԻՊ-ի զինյալների, ովքեր ահաբեկչություն էին նախապատրաստում

19:08 26.11.2024

Ստամբուլում ձերբակալել են ԻՊ-ի զինյալների, ովքեր ահաբեկչություն էին նախապատրաստում

Ստամբուլի ոստիկանությունը ձերբակալել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման երկու զինյալների, ովքեր ահաբեկչություն էին նախապատրաստում պայթուցիկ նյութերի օգտագործմամբ։ Այս մասին հայտնել են Թուրքիայի իրավապահները։ Գործողությունն իրականացվել է Ստամբուլի եվրոպական մասի Գազիոսմանփաշա շրջանում։ Ծրագրով նախատեսված էր օգտագործել TATP պայթուցիկ նյութեր։ 2021 թվականին ձերբակալվածները դատապարտված են եղել ԻՊ-ի հետ առնչություն ունենալու համար և ազատվել էին կալանքից 2023 թվականին։ ...

Վինիսիուսը չի խաղա մոտ մեկ ամիս

19:00 26.11.2024

Վինիսիուսը չի խաղա մոտ մեկ ամիս

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը վնասվածք է ստացել, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Իսպանիայի Լա լիգայի 14-րդ տուրի «Լեգանեսի» դեմ խաղում (3-0) բրազիլացին վնասել է ազդրը և խաղադաշտից կբացակայի 3-4 շաբաթ։ 2024/25 մրցաշրջանի 18 խաղում նա դարձել է 12 գոլի ու 8 արդյունավետ փոխանցման հեղինակ։ ...

Մենք ցանկանում ենք, որ տարածաշրջանում հաստատվի կայուն խաղաղություն. Լեհաստանի նախագահ

18:55 26.11.2024

Մենք ցանկանում ենք, որ տարածաշրջանում հաստատվի կայուն խաղաղություն. Լեհաստանի նախագահ

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հանդիպել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Կողմերը քննարկել են հայ-լեհական համագործակցության խորացման հնարավորությունները, ՀՀ-ի՝ ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացները: ՀՀ նախագահը գործընկերոջն է ներկայացրել տարածաշրջանում տիրող իրավիճակն ու խաղաղության հասնելու տեսլականը: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները բաց են. Ուշակով

18:51 26.11.2024

ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները բաց են. Ուշակով

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը հարգանքով է վերաբերվում Հայաստանի ինքնուրույն կուրսին, որը դադարեցրել է իր գործուն մասնակցությունը ՀԱՊԿ-ում, սակայն պահպանում է անդամակցությունը կազմակերպությանը, և ՀԱՊԿ բոլոր միջոցառումների դռները բաց են Հայաստանի առջև: «Կասկածի տակ չենք դնում հայ գործընկերների՝ իրենց կուրսն ինքնուրույն որոշելու իրավունքը: Դե յուրե Երևանը մնում է […] ...

BACK_TO_TOP