ԱՀԿ-ին խնդրել են ստուգել ԱՄՆ-ում գտնվող լաբորատորիայից կորոնավիրուսի արտահոսքի հավանականությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+3.09 oC

ԱՀԿ-ին խնդրել են ստուգել ԱՄՆ-ում գտնվող լաբորատորիայից կորոնավիրուսի արտահոսքի հավանականությունը

14:14 31.03.2021

Չինաստանը Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) խնդրել է ստուգել այլ երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի լաբորատորիաներից կորոնավիրուսի արտահոսքի հավանականությունը: Այս հայտարարությունն արել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Հուա Չունինը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Կառույցից հայտնել են, որ ԱՀԿ մասնագետները անհրաժեշտության դեպքում պատրաստակամություն են հայտնել ուսումնասիրելու աշխարհի այլ լաբորատորիաներից վիրուսի արտահոսքի հավանականությունը: Չունինի խոսքերով՝ նման հետաքննություն արդեն իրականացվել է Ուհանում, բայց միջազգային փորձագետները չեն այցելել ամերիկյան ռազմական լաբորատորիա Ֆորտ Դետրիկ, որի հետ չինական իշխանությունները կապում են կորոնավիրուսի բռնկումը:

«Ես կցանկանայի ձեզ հարցնել, թե ինչու արտասահմանյան լրատվամիջոցները չեն հաղորդում Ֆորտ Դետրիկի լաբորատորիայի մասին: Նրա մասին լուրեր կային 2019-ի հունիսին, բայց դրանք այլևս չկան… Ինչո՞ւ եք լռում»,- բացականչել է նա:

Ինչպես արդեն հայտնել ենք, ԱՀԿ-ն զեկույց է հրապարակել COVID-19-ի ծագումը պարզելու համար Չինաստան կատարած այցի արդյունքների վերաբերյալ։

Միացյալ Նահանգները և 13 այլ երկրներ համատեղ հայտարարության մեջ «ընդհանուր մտահոգություն» են հայտնել կորոնավիրուսի ծագման վերաբերյալ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագիտական զեկույցի կապակցությամբ:

ԱՄՆ նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոն COVID-19-ի մասին զեկույցի հրապարակումից հետո ԱՀԿ-ին մեղադրել է ապատեղեկատվության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լիբանանից Իսրայելի զինուժի դուրս գալու տեմպը կախված կլինի «Հըզբոլլահի» հետ զինադադարի կայունությունից

20:40 27.11.2024

Լիբանանից Իսրայելի զինուժի դուրս գալու տեմպը կախված կլինի «Հըզբոլլահի» հետ զինադադարի կայունությունից

Հարավային Լիբանանից Իսրայելի զինուժի դուրսբերման արագությունը որոշվելու է նրանով, թե որքանով է կայուն հրադադարը «Հըզբոլլահի» հետ, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով իսրայելական անվտանգության անանուն պաշտոնյային: «Նա ասել է, որ զորքերի դուրսբերման առաջընթացը և լիբանանցի խաղաղ բնակիչների հայրենիք վերադարձի ժամանակացույցը կախված է նրանից, թե արդյոք համաձայնագրի բոլոր կողմերը կկատարեն դրան»,- հայտնում է գործակալությունը։ «Մենք պետք է […] ...

Երկարաձգվել է «Հանրապետական» մարզադաշտի հարակից երթուղիների աշխատաժամը

20:30 27.11.2024

Երկարաձգվել է «Հանրապետական» մարզադաշտի հարակից երթուղիների աշխատաժամը

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսուքյան իր էջում գրել է․ ««Նոա»-«Վիկինգուր» խաղն ՈւԵՖԱ-ի կողմից նշանակվել է ուշ ժամի. այդ, իսկ պատճառով «Հանրապետական» մարզադաշտի հարակից երթուղիներով տեղաշարժվող բոլոր ավտոբուսները (№ 7, 11, 13, 15, 18, 29, 40, 41, 50, 55, 74, 99) կաշխատեն մինչև ժամը 01:00»։ ...

Անահիտ Մանասյանը ընդունել է Equal Right Trust հիմնադրամի տնօրենին և հոգաբարձուների խորհրդի նախագահին

20:24 27.11.2024

Անահիտ Մանասյանը ընդունել է Equal Right Trust հիմնադրամի տնօրենին և հոգաբարձուների խորհրդի նախագահին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 27-ին ընդունել է Equal Right Trust (Հավասար իրավունքների պաշտպանություն) հիմնադրամի տնօրեն Ջիմ Ֆիցջերալդին և հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Էվելին Քոլինսին։ Հանդիպումը տեղի է ունեցել Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի ու Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիայի համատեղ նախաձեռնությամբ։ Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի կարևոր ուղղությունները, […] ...

Ֆոն դեր Լայենը նշել է նոր Եվրահանձնաժողովի խնդիրները արտաքին քաղաքականության ոլորտում

20:16 27.11.2024

Ֆոն դեր Լայենը նշել է նոր Եվրահանձնաժողովի խնդիրները արտաքին քաղաքականության ոլորտում

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կոչ է արել ուժեղացնել եվրոպական անվտանգությունը և ակտիվացնել այն միջազգային հարցերում։ Այդ մասին նա հայտարարել է Եվրախորհրդարանում՝ ԵՀ անդամության թեկնածուների ներկայացման ժամանակ։ «Մեր անվտանգության ամրապնդումն ավելի ու ավելի կարևոր է դառնում այնպիսի վիճելի և փխրուն աշխարհում, որն այսօր է, կարծում եմ, այն Եվրոպային ավելի քան երբևէ անհրաժեշտ է», – […] ...

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ Հայաստանի որոշ շրջաններում ձյուն է տեղում, տեղ-տեղ առկա է մերկասառույց

20:08 27.11.2024

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ Հայաստանի որոշ շրջաններում ձյուն է տեղում, տեղ-տեղ առկա է մերկասառույց

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Աբովյանի, Հրազդանի, Վայքի, Սիսիանի, Թալինի, Ախուրյանի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Աբովյանի, Նաիրիի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի, Գավառի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Թալինի, Ախուրյանի, Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Տիգրանաշեն-Զանգակատուն ճանապարհահատվածին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական […] ...

SHANTNEWS

20:00 27.11.2024

SHANTNEWS

BACK_TO_TOP