18:45 31.03.2021
Google Maps հարթակում ստեղծվել է Գյումրիի հուշարձանների ու տեսարժան վայրերի էլեկտրոնային քարտեզը, որի միջոցով հնարավոր է գտնել քաղաքում հայտնի ու անհայտ կոթողները, դրանց տեղակայման վայրերն ու ամփոփ ինֆորմացիա հուշարձանի մասին։ Հեղինակը Համլետ Ղազարյանն է: Արդեն երկու տարի է՝ շրջում է քաղաքի բոլոր փողոցներով ու թաղամասերով, լուսանկարում հայտնի ու անհայտ քանդակները, խաչքարերն ու տեսարժան վայրերը: Որոշակի բազա ունենալուց հետո որոշել է ստեղծել հուշարձանների էլեկտրոնային քարտեզ։
«Էս քարտեզը թույլ է տալիս ամբողջ քաղաքի պատկերն ունենալ, որպեսզի եկող զբոսաշրջիկները կարողանան ընտրելու ավելի լայն հնարավորություն ունենան՝ ուր գնան, ինչ տեսնեն՝ ըստ իրենց նախասիրությունների, և քաղաքն ավելի շատ ճանաչեն»,- SHANTNEW.am-ի հետ զրույցում նշել է Համլետ Ղազարյանը։
Գյումրիի նախկին մանվածքային ֆաբրիկայի տարածքում գտնվող խճանկարը էլեկտրոնային քարտեզի հեղինակը բացահայտել է իր շրջայցերից մեկի ժամանակ, լուսանկարել է և հստակ տեղորոշումով տեղադրել է օնլայն հարթակում: Խճանկարի հարևանությամբ է գտնվում Մեծ հայրենականում զոհված մանվածքային ֆաբրիկայի աշխատակիցների հուշակոթողը:
Էլեկտրոնային քարտեզն ունի 10 շերտ, քանդակներից և հուշարձաններից բացի, քարտեզում ներառված են աղբյուրները, կիսանդրիները, հուշատախտակները, հուշասյուները, քանդակազարդ կամարներն ու հարթաքանդակները: Բոլոր բաժինները ներկայացված են գունային շերտերով ու տարբերանշաններով:
Քարտեզի ամենամեծ բաժինը խաչքարերի հատվածն է՝ մոտ 120 խաչքարով: Դրանք տարբեր ժամանակահատվածներում քաղաքի թաղամասերում տեղադրված խաչքարեր են: Քաղաքի հատակագծի էլեկտրոնային պատկերում գունավոր նշումները արագ ավելանում են: Հեղինակի բացահայտումները շարունակելի են։
«400-ին մոտ օբյեկտներ եմ ես նշել քաղաքում։ Այս քարտեզը գալիս է ցույց տալու, որ իրոք մշակութային մայրաքաղաք է, որովհետև 400 հուշարձան մի փոքրիկ քաղաքում կենտրոնացված լինելը վկայում է, որ այս առումով շատ զարգացած է»,- ասում է մտահղացման հեղինակը։
Հին ու նոր հուշարձանների բացահայտումներն առիթ են նաև հեղինակի համար ահազանգ ու մտահոգություն հնչեցնելու շատ գործերի քայքայման մասին։ Քաղաքի ծայրամասային թաղամասում, քայքայված ու քանդված Սավոյան փողոցին հարող հատվածում է գտնվում գյումրեցի հայտնի քանդակագործ, ՀՀ վաստակավոր նկարիչ Զավեն Կոշտոյանի «Շինարարներ» հարթաքանդակը, որի պահպանության մասին առաջին մտահոգությունը չէ, որ մասնագետները հայտնում են։
«Հարթաքանդակը նույնիսկ նկարելու հնարավորություն չկար, դիմացը ամբողջովին թփեր ու ծառեր էին։ Բարձիթողի վիճակում է գտնվում կոթողը, որոշ հատվածներ քանդված են, քարերն ընկել են, տարածքը անբարեկարգ, ցավոք, էդպիսի շատ հուշարձաններ կան մեր քաղաքում»,- ասում է Համլետ Ղազարյանը։
Անտեսված լինելուց և ոչնչացումից փրկել, հեղինակը հույս ունի, որ կօգնի իր էլեկտրոնային քարտեզը, եթե խնդիրը պատասխանատուների ուշադրությանն արժանանա։ Համլետն առաջիկայում ինտերնետային տիրույթում կտեղադրի նաև գյուղական համայնքների հետաքրքիր վայրերի էլեկտրոնային քարտեզները։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
22:53 28.04.2025
Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի 34կմ հատվածի (Աշտարակ-Թալին) շինարարությունն ակտիվ ընթացքում է«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնել են, որ Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի 34կմ հատվածի (Աշտարակ-Թալին) շինարարությունն ակտիվ ընթացքում է։ «Շինհրապարակում մոտ 500 մետրի վրա հաշվեցինք 16 միավոր շինտեխնիկա»,- նշվում է գրառման մեջ: Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:43 28.04.2025
Ֆրանսիայում շարունակվում են Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառումներըԱպրիլի 25-ին «Փարիզի միջազգային համալսարանական կենտրոնի» մաս կազմող և 1930 թվականից գործող «Հայ ուսանողների տունը», ուր բնակվում են աշխարհի տարբեր անկյուններից Փարիզի բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսում ստացող հայ ուսանողներ, Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպել էր «Հիշողության և ինքնության փոխանցման միջև» խորագիրը կրող հիշատակի միջոցառում, որին մասնակցել են Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության առաջին քարտուղար Գայանե Մանուկյանը, […] ...
22:32 28.04.2025
«Բարսելոնա» – «Ինտեր» հանդիպումը կսպասարկեն ֆրանսիացի մրցավարները«Բարսելոնա» – «Ինտեր» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին հանդիպումը կսպասարկեն ֆրանսիացի մրցավարները, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։ Գլխավոր մրցավար է նշանակվել Կլեման Տյուրպենը, եզրերում նրան կօգնեն Նիկոլյա Դանոն ու Բենժամեն Պաժեսը։ VAR համակարգի պատասխանատուները կլինեն Ժերոմ Բրիզարը և Վիլի Դելաժոն, չորրորդ պաշտոնյան` Ֆրանսուա Լետեքսյեն։ Տյուրպենը Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում 6 հանդիպում է սպասարկել, ցույց տվել 9 […] ...
22:21 28.04.2025
Իրանի նախագահի այցը Բաքու. Ի՞նչ ազդեցություն կարող է դա ունենալ Ալիևի վրաԻրանի նախագահը Ադրբեջանում է: Մինչ Բաքու մեկնելը՝ Մասուդ Փեզեշքիանը հարցազրույց է տվել և անդրադարձել նաև հայ-ադրբեջանական հարաբերություններին: Այս և այլ թեմաների «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: ...
22:13 28.04.2025
Էկոնոմիկայի և ՏԿԵ նախարարներն այցելել են «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸՍյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել են «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ։ Այս մասին հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից: Ընկերությունը շահագործում է Սյունիքի մարզի Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը՝ ստորգետնյա եղանակով, արտադրում է ոսկու խտանյութ՝ պղնձի և արծաթի պարունակությամբ: Ընկերությունն ունի շուրջ 2000 աշխատակից, տարեկան արտադրողականությունը […] ...
22:07 28.04.2025
Ժողովրդավարական ինստիտուտների կայացման հարցում էստոնական փորձը օրինակելի է Հայաստանի համար․ Նիկոլ ՓաշինյանՀայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Էստոնիայի Հանրապետության վարչապետ Քրիստեն Միխալի հանդիպումից հետո տեղի է ունեցել մամուլի համատեղ ասուլիս։ Երկու երկրների վարչապետերը հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով, ապա պատասխանել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հարցերին։ Ստորև ներկայացվում է մամուլի համատեղ ասուլիսը. Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալ. Հարգելի Նիկոլ, ինձ համար մեծ պատիվ է ողջունել Ձեզ և […] ...