ԾՀՕԿ, վարորդ, երաժիշտ. Ծառայության ի՞նչ առանձին ձևեր են գործում սկսած այս զորակոչից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 04 2025
  • $
    391.10
  • RUBLE
    4.61
  • 422.27
WEATHER
+15.09 oC

ԾՀՕԿ, վարորդ, երաժիշտ. Ծառայության ի՞նչ առանձին ձևեր են գործում սկսած այս զորակոչից

16:43 04.07.2018

Հայաստանի զինված ուժերում այժմ գործում է զորակոչի վիճակահանությամբ անցկացվող ընթացակարգ՝ նորակոչիկն ինքն է վիճակահանությամբ ընտրում իր ծառայության զորամասը։ Սակայն այժմ բանակ ուղարկվող զորակոչիկներին, նրանց ունակություններից ելնելով, բաժանում են տարբեր խմբերի՝ ծառայությունն ավելի արդյունավետ դարձնելու համար։ Կենտրոնական հավաքակայանում անցկացված ճեպազրույցի ընթացքում ՀՀ ԶՈւ ԳՇ կազմզորահավաքային վարչության պետ, գեներալ-մայոր Կամո Քոչունցն այսօր ներկայացրեց, թե ինչ խմբեր կան։

  1. Ծառայություն՝ հեշտացված օրվա կարգացուցակով («ԾՀՕԿ» թմբուկը) տարբերակն այս տարի առաջին անգամ է մտցվել։ Այս ծառայության մեկնելու են թերքաշ, գերքաշ, գիշերամիզություն ու հեմոգլոբինի քանակի խախտումներ ունեցողները։ Նրանք ծառայելու են անցակետերում, հոսպիտալներում ու ընդհանրապես հեշտ ծառայություն ենթադրող վայրերում։ Այս ծրագրի մանրամասները կարող եք տեսնել այստեղ։
  2. Վարորդների («Վ») թմբուկից վիճակահանությանը մասնակցում են ՀՀ ՊՆ պատվերով հատուկ վարորդական ուսուցում անցած զորակոչիկները։
  3. Ռուսաստանի Դաշնության Սահմանապահ զորքեր («ՌԴՍԶ») գործուղվում են հայ-ռուսական համաձայնություններով նախատեսված քանակի զորակոչիկներ։ Ռուսական կողմի մասնագետներն ընտրում են իրենց համար նախընտրելի զորակոչիկներին։ Սակայն վերջիններս ընտրում են սովորական կարգով՝ վիճակահանությամբ են ընտրում իրենց զորամասը։ Եվ միայն ՌԴՍԶ կտրոն քաշելու դեպքում կարող են գործուղվել այնտեղ ծառայության։
  4. Ուսումնական զորամասում խոհարարի («Ուխ» թմբուկ) մրցույթին մասնակցելու կարգը սահմանված էր նաև նախկինում։ Զորակոչիկներն այս թմբուկից կտրոն քաշելուց հետո մեկնում են ուսումնական զորամաս, սովորում խոհարարի մասնագիտություն, ապա տեղափոխվում զորքեր՝ հիմնականում դիրքապահ ստորաբաժանումների կազմում դիրքերում խոհարարի ծառայություն իրականացնելու։
  5. Ուսումնական զորամասում համազորային («Ուհ» թմբուկ) մրցույթին մասնակցողները համազորային՝ հրաձգային, մոտոհրաձգային և այլ մասնագիտություններ ստանալու համար զորակոչվելուց անմիջապես հետո գործուղվում են ուսումնական զորամասեր, ապա ջոկի հրամանատարի պաշտոնները լրացնելու համար ուղարկվում են զորքեր։
  6. Ուսումնական զորամասում տեխնիկական («Ուտ» թմբուկ) մասնագիտացում ստանալու համար ընտրվում են քաղաքացիական տեխնիկական կրթություն ունեցողները։ Նրանք ուսումնական զորամասերում ստանում են կապավորի, ՀՕՊ մասնագետի, հրետանավորի որակավորումներ, ինչից հետո ուղարկվում են զորքեր։
  7. Պատվո պահակախումբ («ՊՊ») մեկնելու համար առանձին ընտրություն կատարվում է արտաքին համապատասխան տվյալներ ունեցող զորակոչիկների միջև։ Քոչունցը բացատրեց, որ միշտ չէ, որ հեշտությամբ են գտնում այդպիսի նորակոչիկների, քանի որ այստեղ ծառայության ուղարկելու համար հաշվի են առնում ոչ միայն հասակը, այլև դիմագծերը և այլն։
  8. Ուսումնական զորամասում ուժակուտակչագործ վարպետների («Ուվ» թմբուկ) մրցույթին մասնակցում են ակումուլյատորների սպասարկման մասնագետները, որոնց թիվը չի էլ գերազանցում 10 զորակոչիկը։ Պատճառն այն է, որ վերանորոգման ստորաբաժանումներում ներկայում ծառայում են հիմնականում պայմանագրայիններ, և ժամկետայինների քիչ պահանջարկ կա։
  9. Երաժիշտները, երգիչներն ու պարողները իրենց ծառայության վայրն ընտրում են «Ե» թմբուկից, որտեղից քաշած կտրոնի հիման վրա էլ գործուղվում են այս կամ այն զորամասի երաժշտական դասակ։
  10. Վերը նշված ոչ մի առանձնահատուկ թմբուկից ընտրություն չկատարողներն իրենց ծառայության վայրը որոշում են Ընդհանուր («Ը») թմբուկից վիճակահանության միջոցով։ Զորակոչիկների մեծ մասը, Քոչունցի հավաստմամբ, հենց այս տարբերակով են մեկնում ծառայության, քանի որ վերը նշված առանձնահատուկ դեպքերը շատ չեն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

609 միլիոն արժողությամբ 12 նոր մեքենաները կմաքրեն Երևանի փողոցները

00:34 02.04.2025

609 միլիոն արժողությամբ 12 նոր մեքենաները կմաքրեն Երևանի փողոցները

Երևանի քաղաքապետարանը ձեռք է բերել նոր բազմաֆունկցիոնալ մեքենաներ, որոնք նախատեսված են փողոցների, մայթերի մաքրման, իսկ ձմռան ամիսներին՝ փողոցների և մայթերի ձյան մաքրման, աղ և ավազով մշակման աշխատանքներն իրականացնելու համար: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Վատիկանը սրբադասել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած հայ հոգևարականի․ ի՞նչ է դա նշանակում

00:16 02.04.2025

Վատիկանը սրբադասել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած հայ հոգևարականի․ ի՞նչ է դա նշանակում

Հռոմի կաթոլիկ եկեղեցին որոշել է սրբադասել ազգությամբ հայ հոգևորականի, ով մինչ այդ երանելիների դասին էր պատկանում: Խսոքը հայ կաթոլիկ եկեղեցու արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի մասին է։ Ի՞նչ է հայտնի սրբադասված հայի մասին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Վատիկանի պաշտոնական տեղեկատվական կայքն այսօր հաստատել է այն, որ մարտի 28-ին Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը որոշում է […] ...

Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահը այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

23:59 01.04.2025

Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահը այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Ապրիլի 1-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելեց Հայաստան պաշտոնական այցով ժամանած Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նախագահ Շտայնմայերին և նրա մեծազնիվ տիկին Էլկե Բուդենբենդերին ողջունեց Միածնաէջ Մայր Տաճարում՝ ներկայացնելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Սուրբ Էջմիածնի մեծ դերակատարությունը հայ ժողովրդի ազգային ու քրիստոնեական ինքնության կերտման […] ...

Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները՝ 2025 թ. ապրիլի 1-ի դրությամբ

23:56 01.04.2025

Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները՝ 2025 թ. ապրիլի 1-ի դրությամբ

Հայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է 2025 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանի 10 լավագույն շախմատիստների և շախմատիստուհիների ցանկը։ Այն հետևյալն է․ ...

Բոլորի աշխատանքի նպատակը պետք է լինի մեկը՝ ամբողջական և անզիջում պայքար կոռուպցիոն երևույթների դեմ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

23:44 01.04.2025

Բոլորի աշխատանքի նպատակը պետք է լինի մեկը՝ ամբողջական և անզիջում պայքար կոռուպցիոն երևույթների դեմ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Կոմիտեի ղեկավար կազմի և ծառայողների հետ՝ նրանց ներկայացնելով կառույցի գործունեությանն առնչվող իր մոտեցումներն ու սկզբունքները: Կոմիտեի նախագահն ընդգծել է՝ բոլորի աշխատանքի նպատակը պետք է լինի մեկը՝ ամբողջական և անզիջում պայքար կոռուպցիոն երևույթների դեմ։ Այս մասին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից: «Հակակոռուպցիոն կոմիտեն օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող […] ...

13-ամյա շախմատիստ Մանվել Առաքելյանին շնորհվել է ՖԻԴԵ-ի վարպետի կոչում

23:36 01.04.2025

13-ամյա շախմատիստ Մանվել Առաքելյանին շնորհվել է ՖԻԴԵ-ի վարպետի կոչում

ՖԻԴԵ-ն 13-ամյա շախմատիստ Մանվել Առաքելյանին շնորհել է ՖԻԴԵ-ի վարպետի կոչում: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: «Շնորհավորում ենք Մանվելին՝ մաղթելով նոր ձեռքբերումներ»,- նշվում է ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ: ...

BACK_TO_TOP