Խորհրդարանական լսումների ընթացքում քննարկել են ԳՁՕ-ների լրամշակված օրինագիծը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+11.09 oC

Խորհրդարանական լսումների ընթացքում քննարկել են ԳՁՕ-ների լրամշակված օրինագիծը

15:55 26.01.2018

ԳՁՕ-ների գործածության կենսաանվտանգության մասին օրենքի նախագիծը դեռ 2011թ-ից Ազգային ժողովի օրկարգում էր: Առաջին ընթեցմամբ ընդունվել է, սակայն հաշվի առնելով ԱԺ-ի գերծանրաբեռնված օրակարգը, օրինագծի հաստատումը հետաձգվել է: Այս տարիների ընթացքում ոլորտում տեղի ունեցած փոփոխություններն ու զարգացումները օրենքում ներառելու նպատակով 2017թ.-ին օրենքը հետ է կանչվել: Այսօր՝ հունվարի 26-ին, լրամշակված նախագիծը ԱԺ-ում հրավիրված խորհրդարանական լսումների ընթացքում ներկայացրել է ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը:

«Ընդհանուր գաղափարական մոտեցումը չի փոխվել, խնդիր ունենք համապատասխան ուսումնասիրությունների՝  ելնելով ԵԱՏՄ, ԵՄ անդամակցություններից  բխող պարտավորություններից: Գործընթացը մեկնակած է: Այս պահին գյուղնախարարի հրամանով միջգերատեսչական աշխատանքային խումբ է ձևավորվել, սպասում ենք համապատասխան առաջարկների, նոր իրավակարգավորումների, որ հիմնական օրենքի մեջ կգտնեն իրենց տեղը և կներկայացվի Աժ՝ հաստատման», – ասել է Խաչիկ Հակոբյանը:

Նախագծի նպատակն է ՀՀ-ում ԳՁՕ-ների գործածության, կենսաանվտանգության ապահովումը՝ բացառելով կամ նվազագույնի հասցնելով դրանց հնարավոր անբերնպաստ ազդեցությունը շրջակա միջավայրի, կենսաբազմազանության վրա՝ կարևորելով մարդու կյանքին և առողջությանը սպառնացող վտանգները:

Զեկույցից հետո Խաչիկ Հակոբյանը պատասխանել է նաև հարցերին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների դեսպանին

19:04 22.11.2024

Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների դեսպանին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 22-ին ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերին։ Ողջունելով հյուրին՝ Պաշտպանը բարձր է գնահատել դեսպանության հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը և մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ համատեղ իրականացված ծրագրերը։ Անահիտ Մանասյանը ներկայացրել է իր աշխատանքի հիմնական ուղղությունները և մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերները։ Քննարկման ընթացքում […] ...

Սարգիս Գալստյանը լրտեսության համար դատապարտվել է 18 տարվա ազատազրկման

18:58 22.11.2024

Սարգիս Գալստյանը լրտեսության համար դատապարտվել է 18 տարվա ազատազրկման

Դատարանի որոշմամբ Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյա Սարգիս Գալստյանը մեղավոր է ճանաչվել լրտեսության համար և դատապարտվել 18 տարվա ազատազրկման։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնել են դատախազությունից՝ նշելով, որ հանրային մեղադրողը պահանջել է ցմահ ազատազրկում, սակայն դատարանը սահմանել է 18 տարվա պատիժ։ Գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի  որոշման դեմ։ Սարգիս Գալստյանը մեղադրվել է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 424-րդ […] ...

Հայտնի են Աֆրիկայի ազգերի գավաթի խմբային փուլի բոլոր մասնակիցները

18:54 22.11.2024

Հայտնի են Աֆրիկայի ազգերի գավաթի խմբային փուլի բոլոր մասնակիցները

Հայտնի են դարձել Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության բոլոր մասնակիցները։ Մրցաշարի խմբային փուլին կմասնակցի 24 հավաքական` Մարոկկոն, Ալժիրը, Անգոլան, Բենինը, Բոտսվանան, Բուրկինա Ֆասոն, Կամերունը, Կոմորյան կղզիները, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Եգիպտոսը, Հասարակածային Գվիենան, Գաբոնը, Կոտ դ’Իվուարը, Նիգերիան, Մալին, Մոզամբիկը, Սենեգալը, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Սուդանը, Տանզանիան, Թունիսը, Ուգանդան, Զամբիան և Զիմբաբվեն։ Գավաթի խաղարկությունն անցկացվելու է Մարոկկոյում՝ 2025 թ. դեկտեմբերի […] ...

«Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է

18:44 22.11.2024

«Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է

ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները նոյեմբերի 22-ին՝ ժամը 14։30-ի սահմաններում, զննության են ենթարկել դատապարտյալի անվամբ կնոջ կողմից բերված հանձնուքը, որում առկա աղցանների միջից հայտնաբերվել են ընդհանուր 31,08 գրամ քաշով մարիխուանա, մեթամֆետամին և ափիոն տեսակի թմրամիջոցներին նմանվող զանգվածներ։ Հանձնուք բերած քաղաքացուհին ձերբակալվել է Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի […] ...

«Մանչեսթեր Սիթին» երկարաձգել է պայմանագիրը Գվարդիոլայի հետ

18:38 22.11.2024

«Մանչեսթեր Սիթին» երկարաձգել է պայմանագիրը Գվարդիոլայի հետ

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» և գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան երկարաձգել են պայմանագիրը։ Կողմերը համաձայնագիրը կնքել են «2+1» ձևաչափով, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ 53-ամյա Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթին» մարզում է 2016 թ. հուլիսից և 490 խաղում տարել է 360 հաղթանակ, գրանցել 60 ոչ-ոքի, կրել 70 պարտություն, նվաճել 18 տիտղոս, այդ թվում` 6 անգամ դառնալով Անգլիայի չեմպիոն, […] ...

Արդարադատության նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները

18:34 22.11.2024

Արդարադատության նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այսօր ելույթ է ունեցել «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի կնքման յոթամյակի առթիվ կազմակերպված միջոցառմանը: Նախարարն ընդգծել է, որ համաձայնագիրն ամրապնդում է Հայաստանի և Եվրոպական միության միջև կապերը՝ հիմնվելով ժողովրդավարության, մարդու իրավունքների, սոցիալական կայուն զարգացման և տնտեսական կայունության վրա: Նա շեշտել է, որ ՀՀ ԱՆ-ն արդեն իսկ իրականացրել է համաձայնագրի շրջանակում առաջադրված […] ...

BACK_TO_TOP