18:12 27.03.2021
Թատրոնի միջազգային օրվա առիթով այսօր գործարկվել է Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի պաշտոնական կայքը: Թվային հարթակում թատրոնի ներկայացվածությունը նոր հնարավորութուններ է ստեղծում և աճեմյանցիների և հանդիսատեսի համար:
Կայքը տեղեկություններ է հաղորդում թատրոնի պատմության, նախորդ թատերաշրջանների, ընթացիկ ներկայացումների մասին, ինչպես նաև տոմսերի օնլայն վաճառքի հնարավորություն է ստեղծում: Գյումրիի թատրոնն այսօրվանից հասանելի է gyumritheatre.am հղումով:
«Ինձ համար ամենակարևոր նվերը մենք ստացել ենք այսօր, որովհետև 4-5 տարի շարունակ մենք մտածում էինք կայքէջ ունենալու մասին, բայց չէր ստացվում: Այն ինչ արել է «Brain Fors» ընկերութունը, կարծում եմ անսահման մեծ նվեր է այս թատրոնի համար »,- նշել է Գյումրիի Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը:
Կայքը թվային հարթակում հասանելի է դարձնում Գյումրիի թատրոնի պատմությունը, ընթացիկ ու նախորդ թատերաշրջանների ներկայացումները, դերասանական կազմը: Կայքը եռալեզու է ՝ հայերեն, ռուսերեն ու անգլերեն:
Միայն մարտ ամսին աճեմյանցիները 26 ներկայացում են խաղացել: Բեմում դերասաններն, իսկ ետնաբեմում սպասարկող անձնակազմն է ապահովել բոլոր ներկայացումների հաջողությունը: Թատրոնի դերասանները, սպասարկող ու վարչական աշխատակիցներն այսօր ավանդույթը խախտեցին ու իրենք իրենց ծափահարեցին:
«Մեր խումբն է այսօր դահլիճում նստած՝ բեմի բանվորները, հսկիչները, հանդերձարանի աշխատակիցները: Բոլորին շնորհակալություն եմ ուզում հայտնել,որովհետև ես կարծում եմ, որ թատրոնի հաջողությունը պայմանավորված չէ տնօրենով կամ գեղարվեստական ղեկավարով:Նրանք ժամանակավոր են, գալիս են ու գնում: Մնայուն արժեք են աշխատակիցները՝ դերասանի գլխավորությամբ, մեր ամբողջ խումբը, որն աշխատում է »,- ասել է Գյումրիի Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը:
Օրվա առիթով Գյումրիի Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի 9 աշխատակիցներ, արդյունավետ աշխատանքային գործունեության և թատերական արվեստի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար, պարգևատրվեցին Գյումրիի քաղաքապետարանի պատվոգրերով:
Ամեն տարի թատրոնի միջազգային օրվա առիթով Գյումրիում անցկացվող միջոցառումից հետո աճեմյանցիները շտապում են մայրաքաղաք՝ «Արտավազդ» մրցանակաբաշխությանը մասնակցելու: Այս տարի մրցանակաբաշխությանը Գյումրիի թատրոնը ներկայացված է ոչ թե մասնակցի, այլ ժյուրիի անդամի կարգավիճակով:
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
22:53 28.04.2025
Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի 34կմ հատվածի (Աշտարակ-Թալին) շինարարությունն ակտիվ ընթացքում է«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնել են, որ Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի 34կմ հատվածի (Աշտարակ-Թալին) շինարարությունն ակտիվ ընթացքում է։ «Շինհրապարակում մոտ 500 մետրի վրա հաշվեցինք 16 միավոր շինտեխնիկա»,- նշվում է գրառման մեջ: Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:43 28.04.2025
Ֆրանսիայում շարունակվում են Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառումներըԱպրիլի 25-ին «Փարիզի միջազգային համալսարանական կենտրոնի» մաս կազմող և 1930 թվականից գործող «Հայ ուսանողների տունը», ուր բնակվում են աշխարհի տարբեր անկյուններից Փարիզի բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսում ստացող հայ ուսանողներ, Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպել էր «Հիշողության և ինքնության փոխանցման միջև» խորագիրը կրող հիշատակի միջոցառում, որին մասնակցել են Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության առաջին քարտուղար Գայանե Մանուկյանը, […] ...
22:32 28.04.2025
«Բարսելոնա» – «Ինտեր» հանդիպումը կսպասարկեն ֆրանսիացի մրցավարները«Բարսելոնա» – «Ինտեր» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին հանդիպումը կսպասարկեն ֆրանսիացի մրցավարները, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։ Գլխավոր մրցավար է նշանակվել Կլեման Տյուրպենը, եզրերում նրան կօգնեն Նիկոլյա Դանոն ու Բենժամեն Պաժեսը։ VAR համակարգի պատասխանատուները կլինեն Ժերոմ Բրիզարը և Վիլի Դելաժոն, չորրորդ պաշտոնյան` Ֆրանսուա Լետեքսյեն։ Տյուրպենը Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում 6 հանդիպում է սպասարկել, ցույց տվել 9 […] ...
22:13 28.04.2025
Էկոնոմիկայի և ՏԿԵ նախարարներն այցելել են «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸՍյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել են «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ։ Այս մասին հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից: Ընկերությունը շահագործում է Սյունիքի մարզի Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը՝ ստորգետնյա եղանակով, արտադրում է ոսկու խտանյութ՝ պղնձի և արծաթի պարունակությամբ: Ընկերությունն ունի շուրջ 2000 աշխատակից, տարեկան արտադրողականությունը […] ...
22:07 28.04.2025
Ժողովրդավարական ինստիտուտների կայացման հարցում էստոնական փորձը օրինակելի է Հայաստանի համար․ Նիկոլ ՓաշինյանՀայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Էստոնիայի Հանրապետության վարչապետ Քրիստեն Միխալի հանդիպումից հետո տեղի է ունեցել մամուլի համատեղ ասուլիս։ Երկու երկրների վարչապետերը հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով, ապա պատասխանել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հարցերին։ Ստորև ներկայացվում է մամուլի համատեղ ասուլիսը. Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալ. Հարգելի Նիկոլ, ինձ համար մեծ պատիվ է ողջունել Ձեզ և […] ...