22:45 25.03.2021
Microsoft- ի խոշորագույն բաժնետեր Բիլ Գեյթսը կարծում է, որ Եվրոպան և ԱՄՆ-ը մի շարք ճակատագրական սխալներ են թույլ տվել կորոնավիրուսի համավարակի սկզբնական փուլում:
«Ամենավատն այն է, որ իմ նման մարդիկ կային, որոնք նախազգուշացնում և ասում էին. որոշակի վտանգ կա. ոչ մեծ գումարով կարելի է պատրաստվել և խուսափել խնդրից: Բայց, ցավոք, այդ առաջարկվող ներդրումները չեն կատարվել: Դրանց թվում էին հիվանդներին հնարավորինս շուտ ախտորոշելու առաջարկությունները: PCR տեխնոլոգիան թույլ է տալիս շատ ճշգրիտ թեստավորում կատարել, և եթե համաճարակի սկզբնական փուլում բավականաչափ մարդ ստուգվի, իսկ նրանք, ում թեստը դրական է, մեկուսացվի, ապա այդպիսի լայն արգելափակմանը հանգեցնող աճից հնարավոր կլինի խուսափել»,-ասել է Գեյթսը Wyborcza թերթին և TVN- ին տված հարցազրույցում:
«Մի քանի երկրներ, ինչպիսիք են Ավստրալիան, Հարավային Կորեան և Նոր Զելանդիան, դա արեցին շատ լավ: Ցավոք, Եվրոպայի, Հարավային Ամերիկայի և ԱՄՆ-ի մեծ մասը դա չարեցին, և մենք դրա համար հսկայական գին վճարեցինք», – ավելացրել է նա:
Գեյթսը կարծում է, որ վաղ ներդրումները կարող էին փրկել իրավիճակը: «Մենք պետք է նախապես ներդրումներ կատարեինք, այդ դեպքում դա այդքան չէր արժենա: Նույնիսկ երբ համաճարակը սկսվեց, մենք դեռ հնարավորություն ունեինք, եթե համաշխարհային առաջնորդները նախապես պատրաստվեին դրան, կամ գոնե դիմեին ճիշտ գիտնականների, որոնք կասեին հետևեք թեստերի քանակին և մեկուսացմանը. այդ դեպքում երկրները կարող են շատ ավելի լավ հաղթահարել», – ասել է նա:
«Կան մի շարք եզրակացություններ, որոնք անհրաժեշտ է անել, և ես կարծում եմ, որ մենք ներդրումներ ենք անելու դրանում՝ այս իրավիճակի կրկնությունից խուսափելու համար: Այս ներդրումների մեծ մասը գործիքներ են՝ բարելավելու առողջությունը ոչ միայն համավարակի ժամանակ, այլ նաև որպեսզի մենք կարողանանք ազատվել մի շարք հիվանդություններից, ներառյալ գրիպը, մալարիան, պոլիոմիելիտը և այլն», – եզրափակել է Գեյթսը:
22:08 27.11.2024
“Փարաջանովյան օրեր Աթենքում”` դեկտեմբերի 3-ին և 4-ին21:44 27.11.2024
Լիբանանում խորհրդարանի նախագահը կոչ է արել ամրապնդել պետականությունը21:12 27.11.2024
ՊՍԺ-ը ՉԼ հիմնական փուլում չի կարողանա հայտնվել թոփ-8-ում․ Opta19:17 27.11.2024
Հայաստանի Մ19 հավաքականը պարտվել է Ուկրաինայի ընտրանուն18:47 27.11.2024
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 132 տրանսպորտային միջոց18:36 27.11.2024
Վիրցը կրկնել է Մեսսիի ռեկորդը16:47 27.11.2024
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 16։30-ի դրությամբ15:28 27.11.2024
Աշխարհի չեմպիոնի կոչման համար երկրորդ պարտիան ավարտվել է ոչ-ոքի15:07 27.11.2024
«Կրասնոդարը» դուրս է եկել Ռուսաստանի գավաթի կիսաեզրափակիչ13:58 27.11.2024
Բայդենը Կոնգրեսից 24 միլիարդ դոլար է խնդրել Ուկրաինայի համար․ ԶԼՄ13:51 27.11.2024
«Ալ Հիլյալը» չի կարողացել հաղթել կատարական ակումբին․ Ասիայի ՉԼ13:15 27.11.2024
Ռաֆայել Նադալն ընդգրկվել է գոլֆի մրցաշարի թոփ-10-ում22:16 27.11.2024
Իսրայելը կբողոքարկի Նեթանյահուի և Գալանտի ձերբակալման որոշումներըԻսրայելը կփորձի բողոքարկել վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի դեմ Միջազգային քրեական դատարանի կողմից տրված ձերբակալության հրամանագրերը, հայտնել են վարչապետի գրասենյակից։ «Այսօր Իսրայելը ՄՔԴ որոշումը բողոքարկելու մտադրության մասին հայտարարություն է ներկայացրել: Այդ կապակցությամբ Իսրայելը պահանջում է ժամանակավորապես կասեցնել ձերբակալության հրամանագրերի կատարումը»,-ասվում է հայտարարության մեջ: Իսրայելը անօրինական է համարում Նեթանյահուի և Գալանտի նկատմամբ […] ...
22:08 27.11.2024
“Փարաջանովյան օրեր Աթենքում”` դեկտեմբերի 3-ին և 4-ինՀունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության և դեսպան Տիգրան Մկրտչյանի նախաձեռնությամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Սերգեյ Փարաջանով» թանգարանի, «Մարտին Սկորսեզե», «Միխալիս Կակոյանիս» հիմնադրամի և Հույն ռեժիսորների ընկերակցության (Greek Directors Guild (GDG) մասնակցությամբ դեկտեմբերի 3-ին և 4-ին Աթենքում կազմակերպվում են «Փարաջանովյան օրեր»: Դեկտեմբերի 3-ին Հունաստանում կցուցադրվեն երկու կարճամետրաժ վավերագրական ֆիլմեր՝ մեկը Փարաջանովի հեղինակած […] ...
21:52 27.11.2024
Ռուսաստանը, Ղազախստանը և Սաուդյան Արաբիան մտադիր են փոխհատուցել նավթի գերարտադրությունըՌուսաստանը, Ղազախստանը և Սաուդյան Արաբիան եռակողմ բանակցությունների ընթացքում իրենց մտադրությունն են հայտնել փոխհատուցել ՕՊԵԿ+-ի համաձայնագրի շրջանակներում նավթի նախկինում թույլատրված ցանկացած գերարտադրության համար։ Այս մասին ասվում է ՌԴ կառավարության հաղորդագրության մեջ։ Նախարարների կաբինետը նշում է, որ Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում եռակողմ բանակցություններ է վարել Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար արքայազն Աբդուլազիզ բին Սալմանի […] ...
21:44 27.11.2024
Լիբանանում խորհրդարանի նախագահը կոչ է արել ամրապնդել պետականությունըԼիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերրին հայտարարել է երկրի միասնության ապահովման անհրաժեշտության մասին՝ ապագայում հակամարտություններից խուսափելու համար, չորեքշաբթի հաղորդում է լիբանանյան LBC հեռուստառադիոալիքը։ «Այժմ անհրաժեշտ է պահպանել Լիբանանի միասնությունը, որպեսզի երկիրը կարողանա ավելի հեշտությամբ հաղթահարել այս ցնցման հետևանքները (Իսրայելի հետ հակամարտությունը) և ապագայում Լիբանանը պաշտպանել սպառնալիքներից»,-ասել է Բերրին։ Նրա խոսքով՝ դրան, մասնավորապես, պետք է նպաստի այնպիսի […] ...
21:36 27.11.2024
Ամփոփվել է Հայաստանի արոտավայրերի և խոտհարքների բարելավմանն ուղղված «ԷԿՈսերվ Հայաստան» ծրագիրըՄիջոցառումն իրականացվել է «Բնական պաշարների կառավարում և էկոհամակարգային ծառայությունների պահպանություն Հարավային Կովկասում գյուղական տարածքների կայուն զարգացման համար» (ԷԿՈսերվ) տարածաշրջանային ծրագրի շրջանակում: Ծրագիրն աջակցում է Հայաստանի կառավարությանը բարելավել արոտավայրերի և խոտհարքների կայուն և կենսաբազմազանության տեսանկյունից բարենպաստ օգտագործման պայմանները՝ հաշվի առնելով գյուղական բնակչության էներգետիկ անվտանգությունը: Միջոցառմանը ներկայացվելու էին ծրագրի շրջանակում Հայաստանում իրականացված գործողությունների արդյունքներն ու ձեռքբերումները: Միջոցառման […] ...