Երկու կողմն էլ դրական է տրամադրված այս հարցի լուծմանը. Այվազյանը՝ Վրաստանի հետ ցամաքային սահմանի բացման մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 01 2025
  • $
    398.97
  • RUBLE
    4.07
  • 418.48
WEATHER
+4.09 oC

Երկու կողմն էլ դրական է տրամադրված այս հարցի լուծմանը. Այվազյանը՝ Վրաստանի հետ ցամաքային սահմանի բացման մասին

19:42 24.03.2021

Վրաստանի հետ ցամաքային սահմանների բացման հետ կապված ի՞նչ քայլեր եք ձեռնարկում: ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում այս հարցն է ուղղել «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սարգիս Ալեքսանյանը:

«Մենք շատ ակտիվ շփվում ենք վրացական կողմի հետ: Նախորդ շաբաթ եղել են քաղաքական խորհրդակցություններ՝ փոխարտգործնախարարների մակարդակով: Քննարկվել է երկկողմ օրակարգի լայն շրջանակ՝ ներառյալ այն հարցը, որը Դուք բարձրացրել եք: Երկու կողմն էլ դրական է տրամադրված այս հարցի լուծմանը: Համավարակը, բնականաբար, իր բացասական ներազդեցությունն ունի, բայց առկախ են նաև որոշ տեխնիկական խնդիրներ, որոնք ենթակա են արագ լուծման»,- ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հարկային մարմինը կաջակցի 50 և ավելի աշխատողներ ունեցող հարկ վճարողներին․ կազմակերպվում են իրազեկման այցեր կազմակերպություններ

17:05 24.01.2025

Հարկային մարմինը կաջակցի 50 և ավելի աշխատողներ ունեցող հարկ վճարողներին․ կազմակերպվում են իրազեկման այցեր կազմակերպություններ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Կոմիտեում շարունակվում է համագործակցությունը հարկ վճարողների հետ նոր ձևաչափերով։ Հարկային մարմինը պատրաստակամ է աջակցել հարկ վճարողներին և իրենց աշխատակիցներին՝ եկամուտների տարեկան հայտարարագրման մասին իրազեկվածության մակարդակի բարձրացման նպատակով։ Մասնավորապես, եթե կազմակերպությունն ունի 50 և ավելի աշխատողներ, ապա ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության ներկայացուցիչները կարող են այցելել տվյալ կազմակերպություն և իրականացնել […] ...

Եվրամիությունը պատրաստ է աստիճանաբար չեղարկել Սիրիայի դեմ պատժամիջոցները

16:59 24.01.2025

Եվրամիությունը պատրաստ է աստիճանաբար չեղարկել Սիրիայի դեմ պատժամիջոցները

Եվրամիությունը պատրաստ է աստիճանաբար չեղարկել Սիրիայի դեմ պատժամիջոցները, այն կքննարկվի երկուշաբթի օրը ԵՄ 27 երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը Անկարայում կայացած մամուլի ասուլիսում, որը հեռարձակել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը։ «Մենք ցանկանում ենք աջակցել Սիրիայի տնտեսական վերականգնմանը, և ԵՄ-ն պատրաստ է թուլացնել Սիրիայի դեմ պատժամիջոցների ռեժիմը՝ կախված […] ...

Թալինի, Արթիկի և Աշոցքի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում

16:48 24.01.2025

Թալինի, Արթիկի և Աշոցքի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում

Հունվարի 24-ին՝ ժամը 16:15-ի դրությամբ, Թալինի, Արթիկի և Աշոցքի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: ...

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է շվեյցարահայ գործարար և բարերար Վահե Գաբրաշի հետ

16:42 24.01.2025

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է շվեյցարահայ գործարար և բարերար Վահե Գաբրաշի հետ

Այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է շվեյցարահայ գործարար և բարերար Վահե Գաբրաշին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Գաբրաշի կողմից Հայաստանում իրականացվող տնտեսական ծրագրերի ընթացքին առնչվող հարցեր։ Վարչապետը բարձր է գնահատել նմանատիպ ծրագրերի դերը երկրի զարգացման գործում և վերահաստատել է Կառավարության պատրաստակամությունն՝ աջակցելու դրանց արդյունավետ իրականացմանը։ Հատուկ ուշադրություն է դարձվել Գյումրիում Շվեյցարական Լոզանի հյուրընկալության դպրոցի […] ...

Եթե UFC-ն ցանկանա մենամարտ, ես կողմ և պատրաստ կլինեմ. Ծառուկյան

16:35 24.01.2025

Եթե UFC-ն ցանկանա մենամարտ, ես կողմ և պատրաստ կլինեմ. Ծառուկյան

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանը նշել է, որ պատրաստ է կրկին մենամարտել նախկին չեմպիոն Չառլզ Օլիվեյրայի դեմ, հաղորդում է JAXXON-ը։ «Նման մենամարտ անցկացնելու իմաստ կլինի։ Օլիվեյրան չի կարող չեմպիոնի հավակնորդ լինել, քանի որ հաղթել եմ նրան։ Եթե UFC-ն ցանկանա նման մենամարտ, ես կողմ և պատրաստ կլինեմ։ Օլիվեյրայի թիմն ասում էր, որ […] ...

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն առաջին անգամ անվանական հուշամեդալներ ունի

16:28 24.01.2025

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն առաջին անգամ անվանական հուշամեդալներ ունի

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը 92-ամյա հարուստ պատմությանն ու ժառանգությանը նվիրված ոսկե, արծաթե և բրոնզե հուշամեդալներ է թողարկել: Օպերային թատրոնում այսօր տեղի է ունեցել թատրոնի անվանական հուշամեդալների շնորհանդեսը, որը թողարկվել է «47 դիզայն» ընկերության հետ համագործակցությամբ։ Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ […] ...

BACK_TO_TOP