18:30 23.03.2021
Թատերական ինստիտուտի Գյումրիի մասնաճյուղի ուսանողները դրամատիկական թատրոնի «Մհեր Մկրտչյան» փոքր բեմում ներկայացրել են իրենց համատեղ աշխատանքը։ «Ճիչ»՝ այսպես է կոչվում ներկայացումը, որի ռեժիսորը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գյումրիի մասնաճյուղի ռեժիսուրայի բաժնի 3-րդ կուրսի ուսանող Արմեն Արշալուսյանն է։ Համանուն պիեսի հեղինակը ևս ռեժիսորն է, որը գրել է մեկ տարի առաջ։
Իր պիեսը Արմենը բեմադրել է չորս համակուրսեցի դերասանուհիների մասնակցությամբ: Ուսանողներն իրենց ռեժիսորական ու դերասանական առաջին քայլերը նախ ինստիտուտի բեմում են արել, հետո արդեն դասախոսական կազմի լրամշակումներից հետո, հնարավորություն է տրվել նրանց ավելի պարտավորեցնող քայլերի անցնել։ Ինստիտուտի փորձարարական բեմից ներկայացումը տեղափոխվել է դրամատիկական թատրոնի փոքր բեմ։
Ներկայացումը 4 կերպարների անձնական կյանքի պատմությունն է, 3-ը նույն ճակատագրով են կապված: Այն դժվարին իրավիճակներում հայտնված կնոջ ու առհասարակ մարդկանց հոգեվիճակի մասին է, որում բախվում են ազատ կյանքն ու հասարակության կարծիքը։ Հենց այդ կարծիքի զոհ դարձած կանայք փորձում էին իրենց կարծիքը թելադրել երիտասարդ աղջկան, որը նոր էր կյանք մտնելու: Բայց վերջինիս հաջողվում է և կարողանում է ապացուցել, որ յուրաքանչյուրն ինքն է իր կյանքը տնօրինում՝ առանց հասարակության թելադրանքի:
«Մեր հասարակության մեջ շատ են կանայք, որ դժվար են կարողանում կողմնորոշվել, որն է իրենց դերը, ինչպես են իրենց գտնելու կյանքում ու հասնելու իրենց նպատակին: Հասարակության մեջ էլ մի զանգված կա, որ անընդհատ ճնշում են անհատներին՝ իրենց կարծիքներով»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է ռեժիսոր Արմեն Արշալուսյանը:
Տղամարդ ռեժիսորի համար բարդ չի եղել, նկարագրել նույն ճակատագրերով, տարբեր հոգեվիճակներում հայտնված կանանց ներաշխարհը։ Արմենն ասում է՝ այդ ամենն ուսումնասիրելու համար երկար ժամանակ է ունեցել, հետո երիտասարդ ռեժիսորին օգնել են գրականագետների կարծիքները։ «Ճիչ»-ը ներկայացում է կյանքի իրողությունների մասին։ Ժամանակն ու արժեհամակարգը երբեմն չեն կարող փոխել միջավայրում ձևավորված կարծրատիպերը և հասարակական կարծիքի հետ բախումներից խուսափելն անհնար է:
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ14:50 11.04.2025
Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպանԻրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...
14:42 11.04.2025
Թրամփն ասել է, որ Մասկն իրեն պետք չէԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում ասել է, որ իրեն պետք չէ Իլոն Մասկը, ով վերահսկում է ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) աշխատանքը։ Համապատասխան տեսանյութը հրապարակել է Fox News ալիքը։ «Ինձ Մասկը ոչ մի բանի համար պետք չէ, նա ինձ պարզապես դուր է գալիս։ Նա ֆանտաստիկ աշխատանք է կատարում: Նրա ինձ պետք չէ […] ...
14:33 11.04.2025
«Պորտուն» տուգանվել է «Բենֆիկայի» հանդերձարանի լույսն անջատելու համար«Պորտուն» տուգանվել է 1020 եվրոյով, քանի որ «Բենֆիկայի» դեմ Պորտուգալիայի առաջնության 28-րդ տուրի հանդիպման ժամանակ «Դրագան» ստադիոնում անջատված է եղել հյուրերի հանդերձարանի լուսավորությունը։ Այս մասին հաղորդում է A Bola-ն: «Մարզադաշտ ժամանելուն պես մենք նկատեցինք, որ հյուրերի հանդերձարանը բավարար լուսավորություն չունի: Դրա մասին անմիջապես ահազանգեցինք: Պատասխանատու անձն արձագանքեց, որ էլեկտրականության խնդիր է, որն արագորեն կլուծվի: Խնդիրը, […] ...
14:26 11.04.2025
Վրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին․ ԿոբախիձեՎրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին։ Այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ելույթ ունենալով Անթալիայի դիվանագիտական ֆորումում։ «Մենք խաղաղ տեսլական ունենք Ռուսաստանի Դաշնության նկատմամբ մեր քաղաքականության վերաբերյալ»,- ասել է նա։ Կոբախիձեի խոսքով՝ Վրաստանը դեռ տարածքային պահանջներ ունի Ռուսաստանից։ «Բայց նույնիսկ այս իրավիճակում մենք հետևում ենք շատ խաղաղ […] ...
14:19 11.04.2025
Հուլիսին կկայանա ԵՄ-Չինաստան գագաթնաժողովըԵՄ-Չինաստան հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսին Չինաստանում։ Այս մասին լրագրողներին հայտնել են Եվրոպական խորհրդից։ Ընդգծվել է, որ հանդիպումը նախատեսված է նշելու Բրյուսելի և Պեկինի միջև հարաբերությունների 50-ամյակը։ Սակայն գագաթնաժողովի հստակ ժամկետ դեռ չկա։ ԵՄ-Չինաստան վերջին գագաթնաժողովը տեղի է ունեցել 2023 թվականի դեկտեմբերին Պեկինում։ ...
14:10 11.04.2025
Սալահն ու «Լիվերպուլը» նոր պայմանագիր են կնքելԱնգլիական «Լիվերպուլն» ու Մոհամեդ Սալահը կնքել են նոր պայմանագիր։ Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը: Նոր պայմանագիրը նախատեսված է երկու տարով և կավարտվի 2027 թվականի ամռանը: «Հիանալի է: Ես իմ լավագույն տարիներն անցկացրել եմ այստեղ: 8 տարի խաղացել եմ այստեղ, հուսով եմ՝ կլինի 10 տարի: Վայելել եմ կյանքը, ֆուտբոլը. կարիերայիս լավագույն տարիները եղել են […] ...