14:41 22.03.2021
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը խոսել է հանգստի ժամանակ Վլադիմիր Պուտինին աշխատանքի համար անհրաժեշտ բոլոր սարքավորումներով ապահովելու մասին:
Ինչպես արդեն հայտնել ենք, Պուտինը հանգստյան օրերն անցկացրել է Սիբիրում պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ: Նրանք վարել են ամենագնաց ավտոմեքենա և ոտքով շրջել տայգայով: Պաշտպանության նախարարության ղեկավարը նախագահին ցույց է տվել նաև իր արհեստանոցը, որտեղ, որպես հոբբի, զբաղվում է չոր ծառերի վերամշակմամբ, դրանցից տարատեսակ իրեր պատրաստելով:
«Բոլոր անհրաժեշտ հաղորդակցման միջոցները, ներառյալ ռազմավարական հաղորդակցության, մշտապես գտնվում են նախագահի մոտ, որտեղ էլ նա լինի՝ լինի դա Ռուսաստանի Դաշնության տարածքը, թե աշխարհի ցանկացած այլ երկրի»,- պատասխանել է Պեսկովը՝ խոսելով Պուտինի «միջուկային ճամպրուկի» մասին:
Հարցին, թե արդյոք պաշտպանության նախարարը կապի նման միջոցներ ունեցել է իր մոտ, նա պատասխանել է. «Իհարկե, բնականաբար»։
Կրեմլի խոսնակին նաև հարցրել են, թե մտքեր կայի՞ն հետաձգելու Սիբիր ուղևորությունը ամերիկացի գործընկերների վերջին հայտարարությունների լույսի ներքո: «Հետաձգման համար ոչ մի պատճառ չկար»,- ի պատասխան շեշտել է նախագահի մամուլի քարտուղարը:
14:12 16.11.2024
Թբիլիսիում ԿԸՀ-ի շենքի մոտ մի քանի ցուցարար է բերման ենթարկվել13:44 16.11.2024
Վրաստանում ամփոփվել են խորհրդարանական ընտրությունների արդյունքները11:50 17.11.2024
Ղրղզստանում սկսվել են տեղական խորհրդի պատգամավորների ընտրություններըՂրղզստանի 33 քաղաքներում և 231 գյուղերում սկսվել են տեղական քենեշների (խորհուրդների) պատգամավորների ընտրությունները։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։ «Տեղական իշխանությունների պատգամավորների ընտրությունների քվեարկությունը սկսվել է 33 քաղաքներում և 231 գյուղերում, այն անցկացվում է տեղական ժամանակով 08:00-20:00-ը: Ընտրություններին կարող են մասնակցել 3 միլիոն գրանցված ընտրողներ, որոնց համար բաց է 2437 ընտրատեղամաս։ Քվեարկության […] ...
11:35 17.11.2024
ՈւԵՖԱ-ի ազգերի լիգայի խմբային փուլի վերջին տուրի հանդիպումներըՈւԵՖԱ-ի ազգերի լիգայի խաղարկությունում այսօր Հայաստանի ազգային հավաքականը C դիվիզիոնի չորրորդ խմբում Ռիգայում կհյուրընկալվի Լատվիայի ընտրանուն: Հայաստանի հավաքականը չորս միավորով նախավերջին` երրորդ տեղում է: Նույնքան միավոր ունի մրցաշարային աղյուսակը եզրափակող Լատվիայի ընտրանին, որն առաջին տուրում հյուրընկալվելիս 1-4 հաշվով պարտվել էր Հայաստանի հավաքականին: Երկրորդ տեղում Ֆարերյան կղզիներն է, որը վաստակել է 6 միավոր: Այսօր տեղի կունենան […] ...
11:30 17.11.2024
Իսրայելի պաշտպանության բանակը հարձակվել է Բեյրութի հարավային արվարձանների լքված թաղամասերի վրաԻսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները մի շարք հարվածներ են հասցրել Լիբանանի մայրաքաղաքի հարավային ծայրամասում շիական «Հեզբոլլահ» կազմակերպության ենթադրյալ թիրախներին։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը, օդային հարձակումներ են իրականացվել Հադաս արվարձանում գտնվող մի քանի շենքերի վրա։ Հրթիռներից մեկը խոցել է Ալ-Հայաթ հիվանդանոցի մոտ գտնվող տունը։ Ավելի վաղ Իսրայելի ռազմական հրամանատարության ներկայացուցիչը սոցցանցերում արաբերենով նախազգուշացում էր տեղադրել առաջիկա […] ...
11:20 17.11.2024
Հնդկաստանը փորձարկել է առաջին հեռահար հիպերձայնային հրթիռըՀնդկաստանն առաջին անգամ փորձարկել է հեռահար հիպերձայնային հրթիռ: Ինչպես հայտնել է պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը X-ում (նախկինում՝ Twitter), արձակումը հաջողությամբ իրականացվել է Բենգալյան ծոցում գտնվող Աբդուլ Կալամ կղզու փորձադաշտից։ «Հնդկաստանը հասել է մեծ հանգուցալուծման՝ Օդիշայի ափերի մոտ գտնվող Դոկտոր Աբդուլ Կալամ կղզուց հեռահար հիպերձայնային հրթիռի հաջող թռիչքով: Սա պատմական պահ է, և այս նշանակալի ձեռքբերումը […] ...
11:05 17.11.2024
Հայ շախմատիստների հաղթական մեկնարկը Իտալիայում. Մ12 ԱԱԻտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում մեկնարկել է մինչև 12 տարեկան պատանիների և աղջիկների աշխարհի առաջնությունը։ Հայաստանի ներկայացուցիչներից առաջին մրցափուլում հաղթանակ են տարել Տիգրան Համբարձումյանը, Դավիթ Ստեփանյանը, Դավիթ Մելքոնյանը, Արմեն Վարդանյանը, Սամվել Մովսիսյանը, Ռոբերտ Կայծակյանը, Գաբրիելա Հարությունյունյանը, Նարե Իսախանյանը և Սոֆիա Բաղրամյանը։ Առաջնությունն անցկացվելու է 11 մրցափուլով և կավարտվի նոյեմբերի 27-ին։ ...
11:00 17.11.2024
Գլխավոր դատախազություն-Եվրոպական միություն-Եվրոպայի խորհուրդ հերթական համագործակցության արդյունքըՀՀ Գլխավոր դատախազությունը տեսանյութ է ներկայացրել Գլխավոր դատախազություն-Եվրոպական միություն-Եվրոպայի խորհուրդ հերթական համագործակցության արդյունքի մասին։ ...