17:40 20.03.2021
Հայկական հեքիաթների, ազգային տարազներով և հայտնի առակների հերոսների կերպարները տիկնիկային տեսք են ստանում մանկության հեքիաթներով ապրող երեխաների շնորհիվ։ Գյումրիի գեղագիտության ազգային կենտրոնում 7-ից 14 տարեկան երեխաները իրենց ձեռքով են ստեղծում իրենց մանկական երևակայության կերպարները։ Տիկնիկներ պատրաստելուց բացի,նրանք յուրացնում են ազգային ու ծիսական տիկնիկների կիրառության պատմություններն ու նշանակությունը ։
Ընդամենը 7 տարեկան տիկնիկագործ-երեխաները տիրապետում են կար ու ձևի հմտություններին։ Վարպետ Մարոյի օգնությամբ կարողանում են ժպտուն, ազնիվ ու ճիշտ կերպարներ ստեղծել։ Վարպետին աշակերտները երբեմն զարմացնում են իրենց մանկական վառ երևակայությամբ։
«Շատ հետաքրքիր է երեխաների մտածողությունը։Պատկերացրեք ես էլ շատ բաներ սովորում եմ իրենցից, սովորում եմ և՛ գույների ընտրությունը, և՛ կերպարների ընտրությունը, կարող է էնքան անհավանական առաջարկներ անեն պատրաստելու, որ ես ինքս էլ զարմանամ»,- SHANTNEWS-ի հետ զրույցում ասում է Գյումրիի գեղագիտության ազգային կենտրոնի տիկնիկագործության խմբակի ղեկավար Մարո Կարապետյանը։
Գույնզգույն կտորներից, ժանյակներից ու ուլունքներից բացի օգտագործում են նաև զանազան թափոններ, որոնք իհարկե անվտանգ են։ Այդ առարկաներն այստեղ երկրորդ կյանք են ստանում։
«Հայկական գույների զգացողությունը երեխաների մոտ շատ լավ է արտացոլվում։Էն ինչը, որ երեխան մի գուցե դժվարանում է ներկերն իրար խառնելով ստանա, էս կտորները, որոնք թափոններ են, էս թափոններից իրենք շատ գեղեցիկ կերպարներ են ստեղծում, իրենց երևակայությունը շատ լավ է սկսում աշխատել, համատեղում են տարբեր գույնի կտորներն ու ստանում են շատ գեղեցիկ ապլիկացիաներ»,-SHANTNEWS-ի հետ զրույցում նշել է Գյումրիի գեղագիտության ազգային կենտրոնի հագուստի մոդելավորման խմբակի ղեկավար Արփինե Գալոյանը։
Ծիսական ու հեքիաթային կերպարներով տիկնիկներից բացի պատրաստում են նաև տարազային տիկնիկներ, որոնք ունեն պատրաստման առանձնահատուկ տեխնիկա, իսկ դրանց նշանակությունը երեխաները բացատրում են այնպես, ինչպես հավատում են հեքիաթների հերոսների իրական գոյությանը :
Մանուկների ձեռքերով պատրաստված տիկնիկները միայն ցուցահանդեսային նմուշներ չեն, դրանք գործածվում են տիկնիկային ներկայացումներում։ Գեղագիտության կենտրոնի թատերական խմբակի պատանի դերասանների խաղընկերներ ու կերպարներ դառնում են այս տիկնիկները։
Ձեռքի աշխատանքներն ու գունեղ կտավներն ամռանը կներկայացվեն մեծ ցուցահանդեսում։ Այժմ փոքրիկ տիկնագործները զբաղված են թեմատիկ կերպարներ հորինելու աշխատանքով։ Զատկի տոնին են պատրաստվում՝ եկեղեցական ամենագունեղ և ուրախ տոնի մոտիվներով:
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
23:20 28.04.2025
Փեզեշքիանն Ալիևին հիշեցրել է, որ Իրանը պաշտպանելու է ՀՀ-ին իր օրինական իրավունքների շրջանակումԻրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը պաշտոնական այցով Բաքվում է: Կայացել են նրա բանակցությունները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այցի մասին, կարծես, նախապես հայտարարված չէր: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Իրականում Մասուդ Փեզեշքիանին դեռևս ամռանն էր Իլհամ Ալիևը հրավիրել Բաքու այցելել, սակայն այդ հրավերը իրականություն դարձնելու համար գրեթե 9 ամիս պահանջվեց: Վերջին անգամ Իրանի նախագահը […] ...
23:13 28.04.2025
Ստյոպա Մկրտչյանը Խորվաթիայի առաջնությունում չորրորդ անընդմեջ խաղն է անցկացրել առանց փոխարինվելուԽորվաթիայի առաջնության 32-րդ տուրում «Օսյեկը» սեփական դաշտում 2-0 հաշվով հաղթել է Ջենարո Գատուզոյի գլխավորած «Հայդուկին»։ Տանտերերի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Ստյոպա Մկրտչյանը։ 22-ամյա ֆուտբոլիստը չորրորդ հանդիպումն է անցկացրել առանց փոխարինվելու։ «Օսյեկը» 37 միավորով 7-րդն է։ ...
23:05 28.04.2025
Ապրիլի 29-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Մաշտոցի պող. 6, 6/2 շենքեր, Զաքյան փ. 1, 8 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նալբանդյան փ. 37, 41/1 շենքեր, Նալբանդյան փ. 34-59 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. […] ...
22:53 28.04.2025
Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի 34կմ հատվածի (Աշտարակ-Թալին) շինարարությունն ակտիվ ընթացքում է«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնել են, որ Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի 34կմ հատվածի (Աշտարակ-Թալին) շինարարությունն ակտիվ ընթացքում է։ «Շինհրապարակում մոտ 500 մետրի վրա հաշվեցինք 16 միավոր շինտեխնիկա»,- նշվում է գրառման մեջ: Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:43 28.04.2025
Ֆրանսիայում շարունակվում են Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառումներըԱպրիլի 25-ին «Փարիզի միջազգային համալսարանական կենտրոնի» մաս կազմող և 1930 թվականից գործող «Հայ ուսանողների տունը», ուր բնակվում են աշխարհի տարբեր անկյուններից Փարիզի բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսում ստացող հայ ուսանողներ, Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպել էր «Հիշողության և ինքնության փոխանցման միջև» խորագիրը կրող հիշատակի միջոցառում, որին մասնակցել են Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության առաջին քարտուղար Գայանե Մանուկյանը, […] ...
22:32 28.04.2025
«Բարսելոնա» – «Ինտեր» հանդիպումը կսպասարկեն ֆրանսիացի մրցավարները«Բարսելոնա» – «Ինտեր» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին հանդիպումը կսպասարկեն ֆրանսիացի մրցավարները, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։ Գլխավոր մրցավար է նշանակվել Կլեման Տյուրպենը, եզրերում նրան կօգնեն Նիկոլյա Դանոն ու Բենժամեն Պաժեսը։ VAR համակարգի պատասխանատուները կլինեն Ժերոմ Բրիզարը և Վիլի Դելաժոն, չորրորդ պաշտոնյան` Ֆրանսուա Լետեքսյեն։ Տյուրպենը Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում 6 հանդիպում է սպասարկել, ցույց տվել 9 […] ...