12:29 20.03.2021
Իտալիան 32 միլիարդ եվրո է հատկացնում կորոնավիրուսի համաճարակի հետևանքների դեմ պայքարելու, ինչպես նաև սոցիալական և առողջապահական ոլորտներին աջակցելու համար: Կառավարության այս որոշման մասին հայտարարել է վարչապետ Մարիո Դրագին Հռոմում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
«Ավելի շատ փող տալ բոլորին և արագ», – այս բառերով La Repubblica իտալական հրատարակությունը փոխանցել է նրա ելույթի էությունը:
Ակնկալվում է, որ հակաճգնաժամային փաթեթից 8 միլիարդ եվրո կծախսվի սոցիալական օգնության վրա: Հինգ միլիարդը նախատեսված է պատվաստումների արշավը ֆինանսավորելու և առողջապահության ոլորտին աջակցելու համար:
Միևնույն ժամանակ, 11 միլիարդ եվրո կուղղվի COVID-19 ճգնաժամից առավել տուժած իտալական բիզնեսին աջակցելու համար: Բացի այդ, կմարվեն հարկատուների որոշակի խմբի հարկային պարտքերը: Մարիո Դրագին ասել է նաև, որ աշխատողներին աշխատանքից հեռացնելու արգելքը, որը պետք է ավարտվեր մարտին, կերկարաձգվի մինչև հունիսի վերջ:
16:51 28.11.2024
ՀԱՊԿ երկրների ղեկավարները դեմ են արտահայտվել նացիզմի հերոսացմանը16:33 28.11.2024
Իրանը կասկածում է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի հաստատմանը14:36 28.11.2024
Կոբախիձեին հաստատել են Վրաստանի վարչապետի պաշտոնում14:10 28.11.2024
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում13:11 28.11.2024
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին12:20 28.11.2024
Մեդալներ՝ Դելփյան խաղերից21:40 28.11.2024
Վրաստանի քաղաքներում բողոքի ցույցեր են սկսվել ԵՄ-ի հետ հարաբերությունների վերաբերյալ վարչապետի հայտարարությունից հետոՀինգշաբթի երեկոյան Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում՝ Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց, ընդդիմության կողմնակիցները սկսել են բողոքի ցույցի հավաքվել՝ վարչապետ Իրակլի Կոբախիձեի՝ Եվրամիության հետ հարաբերությունների մասին հայտարարություններից հետո։ Կոբախիձեն ավելի վաղ հայտարարել էր, որ Վրաստանը մինչև 2028 թվականը չի բարձրացնի Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունները սկսելու հարցը, և երկիրը նույնպես կհրաժարվի ԵՄ-ից այս ժամանակահատվածի բյուջետային որևէ դրամաշնորհից։ Միաժամանակ բողոքի […] ...
21:32 28.11.2024
Բայդենը հույս ունի, որ Թրամփը կվերանայի մաքսատուրքերի որոշումըԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հույս է հայտնել, որ իր իրավահաջորդը՝ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, կվերանայի Չինաստանից, Կանադայից և Մեքսիկայից ապրանքների ներմուծման մաքսատուրքեր սահմանելու իր որոշումը։ Ամերիկացի առաջնորդի խոսքերը մեջբերում են Սպիտակ տան մամուլի լրագրողները։ «Հուսով եմ, որ նա կփոխի իր միտքը: Կարծում եմ, որ դա հակաարդյունավետ է։ Մենք շրջապատված ենք Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսներով և […] ...
21:24 28.11.2024
Մատենադարանի մասնագետները «Վարդաշեն» ՔԿՀ-ում ազատազրկված անձանց մասնակցությամբ անցկացրել են ձեռագրերի վերականգնման վարպետության գործնական դասՔրեակատարողական ծառայությունը, կարևորելով ազատությունից զրկված անձանց՝ արտաքին աշխարհի հետ կապի ամրապնդումը և այս համատեքստում վերջիններիս վերասոցիալականացմանն ուղղված ծրագրերը, շարունակում է սերտ համագործակցությունը Հայաստանի գիտական, կրթական, մշակութային կազմակերպությունների հետ։ Նշված ծրագրերի շրջանակներում նոյեմբերի 27-ին ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ էին այցելել Մատենադարանի տնօրենի գիտական գծով տեղակալ Վահե Թորոսյանը, հրատարակչության ղեկավար, Միջնադարյան գրականության և բանասիրության բաժնի ավագ […] ...
21:14 28.11.2024
Դանիայում օրինականացվել է բժշկական կանեփըԺամանակավոր օրենքը, որը թույլ էր տալիս բժիշկներին դեղորայքային կանեփ նշանակել, Դանիայում մշտական կդառնա։ Խորհրդարանի կուսակցությունների մեծամասնությունը համաձայնել է այս հարցում, հայտնում է Թագավորության ներքին գործերի և առողջապահության նախարարությունը: 2018-ից 2025 թվականներին բժիշկներին թույլատրվել է նշանակել այս դեղամիջոցը: Նորարարության նպատակն էր թույլ տալ ուժեղ ցավ ունեցող հիվանդներին, ովքեր արդեն փորձել են այլ դեղամիջոցներ, սակայն բարելավում չեն […] ...
21:05 28.11.2024
Քննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև համագործակցության խորացման հնարավոր ուղղություններըՆոյեմբերի 28-ին Հելսինկիում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև համագործակցության խորացման հնարավոր ուղղությունները։ Ընդծվել է, որ երկկողմ քաղաքական երկխոսության ամրապնդման հարցում էական դեր են կատարում ժողովրդավարական արժեքների նկատմամբ ամուր հարգանքը, զարգացման մեծ ներուժ ունեցող ոլորտներում համագործակցության ակտիվացման հարցում փոխադարձ շահագրգռվածությունը, ինչպես […] ...
21:00 28.11.2024
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, փակ է նաև Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհըՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Փակ են Տաշիր-Բլագոդարնոյե և Սարատովկա-Նովոսելցովո ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը (բուք է) դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, կցորդիչով բեռնատարների համար երթևեկելի է միայն անվաշղթաների կիրառման դեպքում։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը դժվարանցանելի է […] ...