20:09 19.03.2021
Արթիկի տարածաշրջանի Սպանդարյան համայնքի ենթակայության տակ եղած արոտավայրերն ու խոտհարքները հարևան՝ Արևշատ գյուղին են անցել դեռ 2007 թվականին՝ վարչատարածքային բաժանման մասին օրենքով։ Այժմ իրենց արոտավայրերի 70-80 տոկոսն օգտագործում են հարևան համայնքի բնակիչները ։ Արոտավայրեր չունենալու պատճառով գյուղացիները ստիպված անասնագլխաքանակն են պակասեցրել ։
Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի հետ հանդիպմաը հիմնականում անասնապահությամբ զբաղվող գյուղի բնակիչներն առաջինն այս հարցն են բարձրացրել ։
«Մենք արոտ չունենք, ես զբաղվում եմ ֆերմերությամբ, շատ ոչխարներ ունեի, էս արոտի պատճառով ոչխարները ծախեցի, կեսն էլ տարա Արագած։ Հիմի ահագին տոհմային անասուններ ունիմ ,50 գլուխ ցեղական կովեր, բայց արոտ չունինք»,-դժգոհեց գյուղացիներից մեկը։
Հողային խնդիրներն միայն այս գյուղով չեն սահմանափակվում։ Նախկինում նաև մեծ հողատարածքները երկարաժամկետ պայմանագրերով տրամադրվել են մի քանի անհատների, որոնք բիզնես նպատակներով տնօրինել են տարածքները, իսկ տեղի բնակիչները մնացել են առանց արոտավայրերի ու խոտհարքների ։
«Ես ինքս դեմ եմ,որ այլ մարզերից գալիս էստեղ տարածքներ են վարձակալում։ Համայնք ունենք, որտեղ այլ մարզից գալիս են, ունեն վարձակալած տարածքներ, խոտը քաղում- տանում, վաճառում են, էդ իրանց բիզնեսն է, բայց մենք տեղում ունենք ֆերմերներ ,ովքեր այլ մարզերից են վարձակալում, վարձակալության ժամկետները վերջացել են, հիմա էդ մարդիկ կանգնել են փաստի առջև»-նշել է խոսել Շիրակի մարզպետը
Արոտավայրեր չունեն անասնապահությունը ընդլայնելու համար , ոռոգման ներքին ցանցով ապահովված չեն , ինչի պատճառով հեկտարներով հող են թողնում անմշակ։
Այս տարի խնդիրը լուծվելու է , Սպանդարյանում սուբվենցիոն ծրագով կկառուցվի մեկ ու կես կմ երկարության ոռոգման ներքին ցանց։ Լուրը սպանդարյանցիներին հայտնեց Շիրակի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Կարեն Բադիշյանը։
Ըստ Կարեն Բադիշյանի 5հեկտար տարածքի համար է նախատեսված ոռոգման ցանցը, տնային տնտեսություններից օգտվողների թիվը կլինի մոտ 150, սա արդեն տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացման սուբվենցիոն ծրագրով ներկայացվել է նախարարություն, մրցույթ հայտարարելուց հետո, ըստ ծրագրի, մինչև տարեվերջ ոռոգման ցանցը կհանձնվի շահագործման։
Համայնքներում ոռոգման սեզոնին խնդիրը կարգավորելու համար քննարկվում է փոքր տարողության ջրամբարներ կառուցելու հնարավորությունները, ինչն ըստ Շիրակի մարզպետի մարզի խնդրահարույց որոշ տարածքների համար իրատեսական է համարվում։
Փոքր ջրամբարների կառուցումը կնպաստի մարզի անջրդի և չմշակվող հողատարածքների վերամշակմանը։ Համաձայն ներկայցրած հաշվարկների՝ շուրջ 30 հազար հեկտար հողատարածք մարզում չի օգտագործվում ըստ նշանակության։
Համայնքային խնդիրների լուծման մեկ այլ ծրագրով Սպանդարյանում մանկապարտեզ է կառուցվել։ Տարածքային զարգացման հիմնադրամի և համայնքի բյուջեի համաֆինանսավորմամբ երկհարկանի նոր շենք է կառուցվել։ Այն նախատեսված է 75 երեխայի համար, իսկ մանկապարտեզային տարիքի երեխաներն գյուղում ավելի շատ են։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
23:50 23.11.2024
ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար23:40 23.11.2024
Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA23:30 23.11.2024
Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները23:25 23.11.2024
Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ22:32 23.11.2024
Կանադան անհանգստացած է Արկտիկայում Չինաստանի ակտիվությամբ22:16 23.11.2024
Թբիլիսիի Հերոսների հրապարակում ավարտվել է բողոքի ցույցը21:50 23.11.2024
Պուտինն արգելել է երեխա չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը20:06 23.11.2024
Հրդեհ տան տանիքում16:12 23.11.2024
«The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով15:11 23.11.2024
ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա14:32 23.11.2024
«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով12:51 23.11.2024
Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում. այն զգացվել է նաև Հայաստանում00:00 24.11.2024
Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»Մալայզիայի Պետալինգ-Ջայա քաղաքի լքված առևտրի կենտրոնում ահազանգ է հնչել և ոստիկանները գնացել են ստուգելու՝ արդյոք այնտեղ ամեն ինչ կարգին է, հայտնում է coasttocoastam.com-ը։ Արդյունքում նրանք կալանավորել են Մուհամմադ Զայնուդին Ասարոնին, ով միայնակ թափառելիս է եղել տարածքում։ Հարցաքննության ժամանակ Մուհամեդն ասել է, որ իրականում մտել է առևտրի կենտրոն, որպեսզի պարանորմալ հետազոտություններ անցկացնի և պարզի՝ արդյոք այնտեղ […] ...
23:50 23.11.2024
ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համարԿորեական թերակղզում ԱՄՆ-ի սադրիչ գործողությունները, մշտական զորավարժությունները և այլ քայլերը պայմաններ են ստեղծում ռազմական բախման համար, ասվում է Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն պաշտպանության նախարարության՝ շաբաթ օրը Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության (KCNA) տարածած հաղորդագրության մեջ։ «Միացյալ Նահանգների սադրիչ գործողությունները Կորեական թերակղզում, որտեղ առկա է ռազմական հակամարտության մշտական վտանգ, պատճառ են, որ իրավիճակը տարածաշրջանում հասել է անդառնալի […] ...
23:40 23.11.2024
Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANAԻսրայելը հարձակվել է Սիրիայի և Լիբանանի սահմանին գտնվող «Ջուսիա» անցակետի վրա։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։ «Ջուսիա» անցակետը գտնվում է Սիրիայի Հոմս նահանգի Ալ-Քուսեյր շրջանում։ Ինչպես գործակալությանը հայտնել է Դաբահ ալ-Մաշալ սահմանային անցակետի ղեկավարը, օբյեկտը նյութական վնաս է կրել։ Sham FM ռադիոկայանի հաղորդմամբ՝ այն հատվածը, որտեղ գտնվում է անցակետը, հարվածի տակ է հայտնվել առնվազն […] ...
23:30 23.11.2024
Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարներըSolar Orbiter տիեզերական ապարատը Երկիր է ուղարկել մինչև օրս արված ամենաբարձր որակի Արեգակի մակերևույթի լուսանկարները։ Այս նկարները մանրամասնորեն ֆիքսել են մեր լուսատուի դինամիկ մակերեսը, որը հայտնի է որպես ֆոտոսֆերա: Արեգակի տեսանելի մակերեսը՝ Արեգակի տեսանելի մակերեսի վրա նյութի շարժման արագությունը։ Կապույտ հատվածները շարժվում են դեպի Solar Orbiter, իսկ կարմիր հատվածները հեռանում են նրանից՝ Արեգակնային սկավառակի մագնիսական […] ...
23:25 23.11.2024
Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթՆոյեմբերի 23-ին, ժամը 18:29-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թթուջուր գյուղից Բերդ քաղաք տանող ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թթուջուր և Գետիկ գյուղերին հարակից դաշտերում: Հրդեհը մեկուսացվել է […] ...
23:20 23.11.2024
ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևըՄիացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունում են երեկ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի կողմից հակաիրանական բանաձևի ընդունումը, ասվում է չորս երկրների՝ բրիտանական կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։ «Մենք՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների կառավարությունները ողջունում ենք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհրդի կողմից Իրանի վերաբերյալ բանաձևի ընդունումը»,-ասվում է հայտարարության մեջ։ Հայտարարության մեջ […] ...