Գյումրիում COVID-ով հիվանդներին ընդունող բուժհաստատությունները նորից վերապրոֆիլավորվել են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+5.09 oC

Գյումրիում COVID-ով հիվանդներին ընդունող բուժհաստատությունները նորից վերապրոֆիլավորվել են

19:40 19.03.2021

Կորոնավիրուսով հիվանդացության թվերի աճով պայմանավորված՝ հանրապետությունում ավելացել են COVID-19-ով պացիենտներին ընդունող հիվանդանոցները: Վերաբացվել է նաև «Գյումրի» բժշկական կենտրոնի COVID բաժանմունքը: Այն գործում է մարտի 17-ից:

«Գյումրի» բժշկական կենտրոնի երկրորդ հարկում COVID-19 ցուցանակը վկայում է՝ դռներից այն կողմ բարձր ռիսկային գոտի է, մուտքը թույլատրելի է միայն բուժաշխատողների համար, այն էլ միայն հատուկ դիմակներով ու պարտադիր ախտահանումից հետո:

«Գյումրի» բժշկական կենտրոնի  COVID բաժանմունքը փակվել էր հունվարին, հիմա դրա անհրաժեշտությունը նորից է առաջացել: Կորոնավիրուսով հիվանդացության թվերն աճում են՝ հոսպիտալացման կարիք ունեցող հիվանդները շատ են:

«Շատ են քրոնիկական հիվանդություններով հոսպիտալացվածները: Ունենք նաև առաջնակի հիվանդներ, որոնց մոտ ուղեկցող հիվանդություններ չկան, բայց կորոնավիրուսը ծանր թոքաբորբ է առաջացրել: COVID բաժանմունքը նախատեսված է 50 մահճակալի համար, բայց մենք ավելին  ենք տեղադրել, որ կարողանանք ապահովել բուժսպասարկում: Այսինքն՝ մոտ 60 մահճակալ ունենք, ևս 13 մահճակալ տրիաժ բաժանմունքում է»,- ShantNews-ին ասել է «Գյումրի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը:

Որպես կորոնավիրուսի թողած հետևանք՝ թոքաբորբ ունեցող հիվանդները բուժվում են Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում: Այն հիվանդներն են, որոնց թեստավորման պատասխանը բացասական է, այսինքն՝ վիրուսն արդեն չկա, բայց թոքաբորբը՝ որպես հետևանք, մնացել է:

Այսօրվանից Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցը ևս  կորոնավիրուսով հիվանդների է ընդունում: Նախկին հակատուբերկուլյոզային բաժանմունքի մասնաշենքն է նորից հատկացվել  կորոնավիրուսով հիվանդների բուժման համար:

«Այսօր երկու հիվանդ ենք արդեն ընդունել հակատուբերկուլյոզային նախկին բաժանմունքի մասնաշենքում: Ցանկացած վարակաբան կարող է փաստել, որ առաջին հերթին վարակիչ հիվանդները պետք է առանձին հիվանդանոցում լինեն: Սպասում էինք, որ մեր հիվանդանոցը նորից վերապրոֆիլավորվելու էր, քանի որ հետևում էինք թվերի աճին ու հիվանդանոցներում տիրող իրավիճակին»,- ShantNews-ին ասել է Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցի վարակաբան Հեղինե Հունանյանը:

«Գյումրի» բժշկական կենտրոնում բաժանմունքը վերաբացելու որոշումը պայմանավորված է հոսպիտալացվող քրոնիկական հիվանդություններ ունեցողներով, սա նշում է «Գյումրի» կենտրոնի տնօրենը: Կորոնավիրուսով վարակված ու ուղեկցող հիվանդություն ունեցողներին, ըստ նրա, բազմապրոֆիլ բժշկական օգնություն է անհրաժեշտ:

« Երբ տվյալ հիվանդները ինֆեկցիոն հիվանդանոց էին տեղափոխվում, մեր մասնագետներին էինք ուղարկում: Պայմանագրով աշխատում էին: Հիմա, երբ այդ հիվանդները մեզ մոտ են բուժում ստանում, այդ անհարմարությունները չկան»,- ShantNews-ին ասել է «Գյումրի» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը:

Վերաբացման 2 օրերի ընթացքում «Գյումրի» բժշկական կենտրոնի COVID բաժանմունքում արդեն մոտ 50 հիվանդ է հոսպիտալացվել, որոնք ոչ միայն Շիրակի մարզի բնակիչներ են, այլև Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի ու Արագածոտնի մարզերից են տեղափոխվել:

 

 «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անդրադարձ է կատարվել Հայաստան-Կոլումբիա երկկողմ հարաբերությունների զարգացմանը

19:18 26.11.2024

Անդրադարձ է կատարվել Հայաստան-Կոլումբիա երկկողմ հարաբերությունների զարգացմանը

Նոյեմբերի 26-ին Պորտուգալիայում ՄԱԿ Քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային ֆորումի շրջանակում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Կոլումբիայի ԱԳ բազմակողմ հարցերով նախարարի տեղակալ Կանդյա Ժիզել Օբեզո Կասսարեսի հետ։ Հանդիպման ընթացքում Կանդյա Ժիզել Օբեզո Կասսարեսը շնորհավորել է այս տարվա հոկտեմբերին Կոլումբիայում կայացած ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 16-րդ համաժողովի ընթացքում Հայաստանի՝ որպես կոնվենցիայի […] ...

Ստամբուլում ձերբակալել են ԻՊ-ի զինյալների, ովքեր ահաբեկչություն էին նախապատրաստում

19:08 26.11.2024

Ստամբուլում ձերբակալել են ԻՊ-ի զինյալների, ովքեր ահաբեկչություն էին նախապատրաստում

Ստամբուլի ոստիկանությունը ձերբակալել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման երկու զինյալների, ովքեր ահաբեկչություն էին նախապատրաստում պայթուցիկ նյութերի օգտագործմամբ։ Այս մասին հայտնել են Թուրքիայի իրավապահները։ Գործողությունն իրականացվել է Ստամբուլի եվրոպական մասի Գազիոսմանփաշա շրջանում։ Ծրագրով նախատեսված էր օգտագործել TATP պայթուցիկ նյութեր։ 2021 թվականին ձերբակալվածները դատապարտված են եղել ԻՊ-ի հետ առնչություն ունենալու համար և ազատվել էին կալանքից 2023 թվականին։ ...

Վինիսիուսը չի խաղա մոտ մեկ ամիս

19:00 26.11.2024

Վինիսիուսը չի խաղա մոտ մեկ ամիս

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը վնասվածք է ստացել, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Իսպանիայի Լա լիգայի 14-րդ տուրի «Լեգանեսի» դեմ խաղում (3-0) բրազիլացին վնասել է ազդրը և խաղադաշտից կբացակայի 3-4 շաբաթ։ 2024/25 մրցաշրջանի 18 խաղում նա դարձել է 12 գոլի ու 8 արդյունավետ փոխանցման հեղինակ։ ...

Մենք ցանկանում ենք, որ տարածաշրջանում հաստատվի կայուն խաղաղություն. Լեհաստանի նախագահ

18:55 26.11.2024

Մենք ցանկանում ենք, որ տարածաշրջանում հաստատվի կայուն խաղաղություն. Լեհաստանի նախագահ

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հանդիպել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Կողմերը քննարկել են հայ-լեհական համագործակցության խորացման հնարավորությունները, ՀՀ-ի՝ ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացները: ՀՀ նախագահը գործընկերոջն է ներկայացրել տարածաշրջանում տիրող իրավիճակն ու խաղաղության հասնելու տեսլականը: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները բաց են. Ուշակով

18:51 26.11.2024

ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները բաց են. Ուշակով

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը հարգանքով է վերաբերվում Հայաստանի ինքնուրույն կուրսին, որը դադարեցրել է իր գործուն մասնակցությունը ՀԱՊԿ-ում, սակայն պահպանում է անդամակցությունը կազմակերպությանը, և ՀԱՊԿ բոլոր միջոցառումների դռները բաց են Հայաստանի առջև: «Կասկածի տակ չենք դնում հայ գործընկերների՝ իրենց կուրսն ինքնուրույն որոշելու իրավունքը: Դե յուրե Երևանը մնում է […] ...

ՀՀ վարչապետը կղեկավարի Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 25-ին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովը․ Ուշակով

18:47 26.11.2024

ՀՀ վարչապետը կղեկավարի Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 25-ին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովը․ Ուշակով

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը տեղի կունենա դեկտեմբերի 25-ին՝ Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում: Այն կվարի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, քանի որ 2024 թվականին ԵԱՏՄ-ում նախագահում է Հայաստանը։ «Դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում կկայանա նաև Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը։ Հայկական կողմի խնդրանքով՝ հանդիպումը կազմակերպվում է Ռուսաստանում»,-ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի հայտարարությունն է մեջբերում ՏԱՍՍ-ը: ...

BACK_TO_TOP