Վրաստանում քաղաքական ճգնաժամի կարգավորման շուրջ ավելի քան 9 ժամ տևած բանակցություններն ավարտվել են անարդյունք – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+4.09 oC

Վրաստանում քաղաքական ճգնաժամի կարգավորման շուրջ ավելի քան 9 ժամ տևած բանակցություններն ավարտվել են անարդյունք

10:33 19.03.2021

Մարտի 18-ի երեկոյան Վրաստանի իշխող կուսակցության և ընդդիմության առաջնորդների միջև ավելի քան 9 ժամ տևած բանակցություններն ավարտվել են անարդյունք:

Կողմերի հանդիպման միջնորդ, եվրոպացի դիվանագետ Քրիստիան Դանիելսոնը հայտարարել է, որ հեռանում է Վրաստանից: Նա  գործուղումն ավարտելուց հետո շարունակել էր մնալ երկրում՝ հույս ունենալով հարթել քաղաքական ճգնաժամը: Նա, սակայն, ստիպված է եղել արձանագրել, որ քաղաքական առաջընթաց չի գրանցվել, և ինքը հեռանում է երկրից: Վրաստանում քաղաքական ճգնաժամը շարունակվում է մոտ 5 ամիս՝ խորհրդարանական ընտրություններից հետո։

«Ես կվերադառնամ Բրյուսել և ամեն ինչ կզեկուցեմ Եվրոպական խորհրդի նախագահին: Քաղաքական ճգնաժամի լուծում գտնելու պատասխանատվությունը կրում են Վրաստանի քաղաքական առաջնորդները»,- ասել է նա:

«Առաջընթաց կար, բայց ընդդիմության համար ինքնանպատակ էր, որպեսզի համաձայնագիրը չկայանա: Նրանք վերջնագիր էին ներկայացնում՝ կապված օրենքի գերակայության հետ: Մենք տեղեկություն ունենք, որ քաղաքական գործիչների մեծ մասը վերահսկվում է Կիևից՝ Միխեիլ Սաակաշվիլիի կողմից, և նրանց նպատակն էր խափանել բանակցությունները», – ասել է «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն՝ հավելելով, որ պատրաստ են վերադառնալ բանակցություններին:

Ընդդիմության առաջնորդներն իրենց հերթին բանակցությունների ձախողման մեջ մեղադրում են իշխող կուսակցությանը և նշում, որ հիմնական տարաձայնությունները երկու հարցի ՝ արտահերթ ընտրությունների և քաղբանտարկյալների ազատ արձակման շուրջ էին: «Վրացական երազանքը պատրաստ չէ պատասխանատվություն ստանձնել խնդրի լուծման համար»,- հայտարարել են ընդդիմադիր թևի ներկայացուցիչները:

Նախկին իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը հայտարարել է, որ ճգնաժամից դուրս գալու ելքը «ԵՄ-ի վրացական իշխանությունների վրա ճնշման և քաղաքացիական բողոքի ալիքի մեծացումն է, որն այժմ առկա է, և որը կդառնա ավելի լայն և ավելի բուռն»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կիևի ռեժիմը բազմիցս փորձել է հարձակվել Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում թիրախների վրա․ Պուտին

14:52 28.11.2024

Կիևի ռեժիմը բազմիցս փորձել է հարձակվել Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում թիրախների վրա․ Պուտին

Կիևի ռեժիմը բազմիցս փորձել է հարձակվել Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում թիրախների վրա։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի սահմանափակ ձևաչափով նիստում։ «Կիևի ռեժիմը բազմիցս փորձել է հարվածել ազգային նշանակության թիրախներին Ռուսաստանում՝ Սանկտ Պետերբուրգում և Մոսկվայում»,- ասել է Պուտինը։ Հիշեցնենք, որ Աստանայում մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության […] ...

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Ֆինլանդիայի խորհրդարանի նախագահի հետ

14:48 28.11.2024

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Ֆինլանդիայի խորհրդարանի նախագահի հետ

Նոյեմբերի 28-ին Հելսինկի աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի խորհրդարանի (Էդուսկունտա) նախագահ Յուսսի Հալլա-ահոյի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր։ Մտքերն են փոխանակվել երկու երկրների միջև քաղաքական երկխոսության խորացման ուղղությամբ իրականացվող քայլերի և հեռանկարների շուրջ՝ շեշտելով գործընթացում ակտիվ միջխորհրդարանական կապերի կարևորությունը։ Հայաստանի […] ...

Հաստատվել է բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով 2025-2026 ուստարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը

14:43 28.11.2024

Հաստատվել է բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով 2025-2026 ուստարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը

Կառավարությունը հավանության է արժանացրել «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա, հեռակա) 2025-2026 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը հաստատելու մասին» որոշման նախագիծը: Որոշմամբ կկանոնակարգվի բուհերում նույն մասնագիտության (կրթական ծրագրի) համար ընդունելության միասնական չափանիշների սահմանումը և միևնույն մուտքային պահանջների համապատասխանությունը՝ նկատի ունենալով նաև տվյալ մասնագիտության համար շրջանավարտին շնորհվող […] ...

Կոբախիձեին հաստատել են Վրաստանի վարչապետի պաշտոնում

14:36 28.11.2024

Կոբախիձեին հաստատել են Վրաստանի վարչապետի պաշտոնում

Վրաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հաստատեց Իրակլի Կոբախիձեին որպես վարչապետ։ «Ութսունչորս կողմ, զրո դեմ․ բանաձևն ընդունված է»,- ասել է խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։ Կառավարությունում կա երեք նոր նախարար՝ արտգործնախարար Մակա Բոչորիշվիլին, արդարադատության նախարար Անրի Օխանաշվիլին և շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության ղեկավար Դավիթ Սոնգուլաշվիլին։ ...

Պեկինը մտահոգված է ուկրաինական հակամարտության հետ կապված միջուկային ռիսկերով

14:32 28.11.2024

Պեկինը մտահոգված է ուկրաինական հակամարտության հետ կապված միջուկային ռիսկերով

Չինաստանը մտահոգված է ուկրաինական հակամարտության հետ կապված միջուկային ռիսկերով և կրկնում է միջուկային զենքի կիրառման անթույլատրելիությունը։ Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինգը։ «Չինաստանը խորապես անհանգստացած է ուկրաինական հակամարտության հետևանքով առաջացած միջուկային ռիսկերով և բազմիցս հայտարարել է, որ միջուկային զենք չպետք է օգտագործվի և միջուկային պատերազմ չպետք է սկսվի», – ասել է […] ...

Շիրակի մարզի քրեական ոստիկանները ձերբակալեցին մեթադոն իրացնողին

14:25 28.11.2024

Շիրակի մարզի քրեական ոստիկանները ձերբակալեցին մեթադոն իրացնողին

Շիրակի մարզի քրեական ոստիկանները օպերատիվ տեղեկություն էին ստացել թմրանյութ պահելու, պատրաստելու, օգտագործելու վերաբերյալ: Չէր բացառվում նաև իրացման վարկածը: Տեղեկությունները ստուգվեցին, հաստատվեցին, իսկ կոնկրետ իրացման փուլ մտան նոյեմբերի 21-ին: Կեսօրին քրեական ոստիկանները Գյումրիում նախ ձերբակալեցին 40-ամյա մի տղամարդու, որին տեղափոխեցին մարզային վարչություն: Այստեղ գյումրեցի տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց լուծույթով լցված պլաստիկ երկու տարա, որոնցից մեկին գրված […] ...

BACK_TO_TOP