18:40 18.03.2021
Աշոցքի տարածաշրջանի Գոգհովիտ գյուղում արձանագրվել են բրուցելոզ հիվանդությամբ կենդանիների վարակման դեպքեր։ Փետրվար-մարտ ամիսներին կատարված արյան նմուշառումների փորձաքննությամբ 59 խոշոր եղջերավոր կենդանիների մոտ հաստատվել է հիվանդությունը, դրանք այժմ ենթարկվում են հարկադիր մորթի։
Ըստ գյուղացիների՝ լաբորատորիայից ստացված նմուշառումների պատասխանները արժանահավատ չեն։ 4 ամիս առաջ նույն կենդանիներից վերցված արյան նմուշների փորձաքննությամբ հիվանդության որևէ ախտանշան չի հայտնաբերվել։
«Գոմս դատարկվել է, 15 անասուն էր, պատասխանը եկել է, որ 11 հատը բրուցելոզ է, հիմա մնացել է 2 հատը, դրանցից արյուն չեն վերցրել, մեկը էսօր-էգուց կծնի, մեկն էլ դեռ երկու տարեկան չկա»,- Shantnews-ին պատմել է գոգհովիտցի Գևորգ Մկրտչյանը։
Հարևանությամբ գտնվող Արշակյանների անասնագոմը ևս մի քանի օրում դատարկվել է։ Դեռ անցած տարի աշնանը իրենց ու նաև համագյուղացիների անասնապահական տնտեսություններում հորթերի անկումներ էին եղել, գյուղի անասնաբույժին էին կանչել, արյան նմուշառում կատարել, որոնց պատասխանները ստացել էին ու պարզել, որ կովերը հիվանդ չեն։
«Անասնագոմումս եղել է 8 հատ կով, 5 հատը էս կողմն էր կապած, 3 հատը էս մյուս կողմը։ Հիմա մնացել է էս երկուսը, ըսոնք էլ են հիվանդ, բայց չեմ մորթել դեռ, մեկի հորթը դեռ 13 օրական է, մյուսն էլ դեռ չի ծնել, դրա համար եմ թողել»,- ասում է գոգհովիտցի Արամ Արշակյանը։
Գոգհովիտ գյուղի 885 գլուխ խոշոր եղջերավորներից մինչ օրս 400-ից է կատարվել նմուշառում, որից 59-ի մոտ հաստատվել է բրուցելոզ։ Ըստ գյուղացիների՝ իրենք անելանելի վիճակում են հայտնվել լաբորատորիաներից ստացված նմուշառումների հակասական պատասխանների պատճառով, կասկած ունեն, որ նոյեմբերին նմուշառումները պատշաճ փորձաքննության չեն ենթարկվել։
Գյուղի անասնաբույժը դա բացառում է և նշում, որ լաբորատորիայում նմուշառումների պատասխանները շփոթել հնարավոր չէ, գյուղում հիվանդությունը տարածվել է աշնանը, երբ ամառանոցներից կենդանիները վերադարձել են գյուղ։ Նման դեպքերում նախկինում սահմանվում էր կարանտին, կենդանիների արյունը փորձաքննության էր ենթարկվում, բայց վերջին տարիներին այդպես չի արվում։
Այսօր Սննդի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի ու մարզպետարանի գյուղվարչության բաժնի աշխատակիցները Գոգհովիտում հաշվառում էին հիվանդ կենդանիներին ու հետևում սանիտարական մորթի ընթացքին։
Տեսչական մարմնի պատասխանատուն վստահեցնում էր, որ հիվանդ կենդանու միսը հանձվում է սպանդանոցներին։
«Միսը գնում է հարակից մարզերի սպանդանոցներ՝ ընդհանուր վաճառքի։ Մորթի ժամանակ մենք ներկա ենք գտնվում, դրա համար համայնքը գյուղից դուրս հատուկ տարածք է հատկացրել։ Եթե մսի մեջ ախտաբանաանատոմիական փոփոխություններ չեն նկատվում, ապա միսը թույլատրվում է օգտագործման, իհարկե, միայն համապատասխան ջերմային մշակում անցնելուց հետո»,- պարզաբանել է ՍԱՏՄ Շիրակի մարզային կենտրոնի գլխավոր տեսուչ Անդրանիկ Վարդանյանը։
Հիվանդ անասնագլխաքանակի հարկադիր մորթից հետո վարակված անասնագոմերը պարտադիր ենթարկվելու են ախտահանման։ Նոր դեպքերի հայտնաբերման համար արյան նմուշառումները գյուղում շարունակվում են։ Գյուղացիական տնտեսություններին տվյալ դեպքում վնասի փոխհատուցում չի տրվում։ Բրուցելոզ հիվանդությունը պետության կողմից փոխհատուցվող վարակների ցանկում ներառված չէ։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
23:50 23.11.2024
ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար23:40 23.11.2024
Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA23:30 23.11.2024
Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները23:25 23.11.2024
Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ22:32 23.11.2024
Կանադան անհանգստացած է Արկտիկայում Չինաստանի ակտիվությամբ22:16 23.11.2024
Թբիլիսիի Հերոսների հրապարակում ավարտվել է բողոքի ցույցը21:50 23.11.2024
Պուտինն արգելել է երեխա չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը20:06 23.11.2024
Հրդեհ տան տանիքում16:12 23.11.2024
«The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով15:11 23.11.2024
ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա14:32 23.11.2024
«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով12:51 23.11.2024
Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում. այն զգացվել է նաև Հայաստանում10:00 24.11.2024
Այրվել է վագոն-տնակ. տուժածներ չկանՆոյեմբերի 23-ին, ժամը 21:28-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրարբի գյուղում այրվում է բնակելի վագոն-տնակի տանիք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Միսակ Մեծարենց փողոցում այրվում է վագոն-տնակ (25 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:03-ին, մարվել՝ 23:40-ին: Այրվել […] ...
09:40 24.11.2024
Այսօր էլ Իջևանում շրջեցինք հեծանիվով․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Այսօր էլ Իջևանում շրջեցինք հեծանիվով՝ 30 կմ»։ ...
00:00 24.11.2024
Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»Մալայզիայի Պետալինգ-Ջայա քաղաքի լքված առևտրի կենտրոնում ահազանգ է հնչել և ոստիկանները գնացել են ստուգելու՝ արդյոք այնտեղ ամեն ինչ կարգին է, հայտնում է coasttocoastam.com-ը։ Արդյունքում նրանք կալանավորել են Մուհամմադ Զայնուդին Ասարոնին, ով միայնակ թափառելիս է եղել տարածքում։ Հարցաքննության ժամանակ Մուհամեդն ասել է, որ իրականում մտել է առևտրի կենտրոն, որպեսզի պարանորմալ հետազոտություններ անցկացնի և պարզի՝ արդյոք այնտեղ […] ...
23:50 23.11.2024
ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համարԿորեական թերակղզում ԱՄՆ-ի սադրիչ գործողությունները, մշտական զորավարժությունները և այլ քայլերը պայմաններ են ստեղծում ռազմական բախման համար, ասվում է Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն պաշտպանության նախարարության՝ շաբաթ օրը Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության (KCNA) տարածած հաղորդագրության մեջ։ «Միացյալ Նահանգների սադրիչ գործողությունները Կորեական թերակղզում, որտեղ առկա է ռազմական հակամարտության մշտական վտանգ, պատճառ են, որ իրավիճակը տարածաշրջանում հասել է անդառնալի […] ...
23:40 23.11.2024
Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANAԻսրայելը հարձակվել է Սիրիայի և Լիբանանի սահմանին գտնվող «Ջուսիա» անցակետի վրա։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։ «Ջուսիա» անցակետը գտնվում է Սիրիայի Հոմս նահանգի Ալ-Քուսեյր շրջանում։ Ինչպես գործակալությանը հայտնել է Դաբահ ալ-Մաշալ սահմանային անցակետի ղեկավարը, օբյեկտը նյութական վնաս է կրել։ Sham FM ռադիոկայանի հաղորդմամբ՝ այն հատվածը, որտեղ գտնվում է անցակետը, հարվածի տակ է հայտնվել առնվազն […] ...
23:30 23.11.2024
Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարներըSolar Orbiter տիեզերական ապարատը Երկիր է ուղարկել մինչև օրս արված ամենաբարձր որակի Արեգակի մակերևույթի լուսանկարները։ Այս նկարները մանրամասնորեն ֆիքսել են մեր լուսատուի դինամիկ մակերեսը, որը հայտնի է որպես ֆոտոսֆերա: Արեգակի տեսանելի մակերեսը՝ Արեգակի տեսանելի մակերեսի վրա նյութի շարժման արագությունը։ Կապույտ հատվածները շարժվում են դեպի Solar Orbiter, իսկ կարմիր հատվածները հեռանում են նրանից՝ Արեգակնային սկավառակի մագնիսական […] ...