Շիրակի մարզը դարձել է բիովառելիքի մատակարար այլ մարզերի համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+5.09 oC

Շիրակի մարզը դարձել է բիովառելիքի մատակարար այլ մարզերի համար

21:00 18.03.2021

Համավարակով պայմանավորված սահմանափակումները ոչ միայն  դժվարություններ, այլև որոշ դեպքերում նոր հնարավորություններ ստեղծեցին: Փակ սահմանների պայմաններում գործարար միտքը զարգացավ տեղական հումքի արտադրության ուղղությամբ: Ախուրյան խոշորացված համայնքում, համավարակի օրերին, գյուղի բնակիչները միավորվել են, հիմնադրամ ստեղծել և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերի ֆինանսավորմամբ հիմնել բիովառելիքի արտադրություն: Հումքը ծղոտն է, որն առաջանում է հացահատիկի բերքահավաքից հետո: Ախուրյանում արտադրված ծղոտի բրիկետները մի քանի ամսում դարձել են պահանջված ոչ միայն Շիրակի, այլև Արարատի ու Արմավիրի մարզերում:

Ախուրյանի շտապ օգնության կայանի նախկին ավտոտնակների տարածքը, որը տարիներով լքված է եղել, նոր գործառնական նշանակություն է ստացել: Ավտոտնակներում էլի մեքենաներ են, բայց արդեն արտադրական: 4 տարի առաջ է բիովառելիք արտադրելու միտքը ծնվել: Ֆինանսավորման աղբյուրների փնտրտուքն ու արտադրամասի հիմնումը տևել են մինչև 2020 թվականը ու համընկել համավարակի շրջանին:

Առաջին արտադրամասում ծղոտը մանրացվում է ու լցվում հատուկ սարքավորման մեջ: Հաջորդ արտադրամասում արդեն այն հոսքագծով դուրս է գալիս, որպես պատրաստի արտադրանք:

«Լքված, քայքայված տարածքը վերցրեցինք, վերանորոգեցինք, ստացանք արտադրամաս: 6 հոսքագիծ ենք տեղադրել: Արտադրողականությունը ժամում 350 կգ է: Ոչ ծախսատար, ժամանակակից սարքեր են:Համավարակի ընթացքում արտադրամասը փորձաշրջանում էր:Իսկ արտադրանք թողարկել սկսեցինք տարեվերջից: Բաղադրությունը մաքուր ծղոտ է , գլանաձև տեսքը ստանում ենք բարձր ջերմաստիճանի տակ խտացման հաշվին»,- Shantnews-ին ասել է «Ախուրյանի համայնքային զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Սամվել Սաֆարյանը:

Այլընտրանքային վառելիքը մեկ կարևոր հատկություն ու առավելություն ունի՝  էկոլոգիապես մաքուր է և երկրորդ կյանք է տալիս ծղոտին, որը հացահատիկի բերքահավաքից հետո շատ դեպքերում գյուղացիներին պետք չէր ու այրվում էր դաշտերում:

«Մենք էկոլոգիային էլ ենք օգուտ տալիւս:Ծղոտը դաշտում չեն այրում, ծղոտը ծառայում է իր նպատակին , ծղոտից ստանում ենք նման արտադրանք:Մեր արտադրանքը դուրս է եկել մարզից:Արդեն մատակարարում ենք 2 մարզի: Արմավիրի և Արարատի մարզերից է պահանջարկ եղել»,-Shantews-ին ասել է Սամվել Սաֆարյանը:

Արդեն 100 տոննա ծղոտ են վերամշակել ու վառելիք ստացել: Գյուղացիներից ծղոտը գնում են, վառելիք պատրաստում ու վաճառում կամ գյուղացին բերում է ծղոտը, վճարում սպասարկման դիմաց ու այն վերածում վառելիքի: Տեղական արտադրանքի արդյունավետությունը գնահատում են համեմատության մեջ՝ ծղոտե գլանակների 1 տոննան համարժեք է 3 խորանարդ մետր փայտին:

Արտադրամասը ջեռուցում են նույն գլանակների օգնությամբ: Մեկ կտորը վառարանում վառվում է բավական երկար ու բարձր ջերմատվությամբ:

Բրիկետների իրացումն ու օգտագործումն ավելի արդյունավետ դարձնելու համար որոշել են նախագծել ու պատրաստել վառարաններ հատուկ բիովառելիքի համար՝ էլի տեղական հումքով:

 

 «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Սպարտակի» ֆուտբոլիստները մեծ բոնուսներ են ստացել «Լոկոմոտիվին» հաղթելու համար

19:26 26.11.2024

«Սպարտակի» ֆուտբոլիստները մեծ բոնուսներ են ստացել «Լոկոմոտիվին» հաղթելու համար

«Սպարտակի» ղեկավարությունը շնորհակալություն է հայտնել իրենց թիմի ֆուտբոլիստներին «Լոկոմոտիվի» հետ մոսկովյան դերբիում տարած հաղթանակի համար։ Մոսկովյան թիմի խաղացողները ստացել են 840-ական հազար ռուբլի (ավելի քան 7500 դոլար), հաղորդում է լրագրող Իվան Կարպովը։ Սա կրկնակի բոնուս է, ինչի մասին թիմը չի զգուշացվել «Լոկոմոտիվի» հետ դերբիից առաջ։ Ստանդարտ բոնուսները կազմում են 420 հազար ռուբլի մեկնարկային խաղացողների համար, […] ...

Անդրադարձ է կատարվել Հայաստան-Կոլումբիա երկկողմ հարաբերությունների զարգացմանը

19:18 26.11.2024

Անդրադարձ է կատարվել Հայաստան-Կոլումբիա երկկողմ հարաբերությունների զարգացմանը

Նոյեմբերի 26-ին Պորտուգալիայում ՄԱԿ Քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային ֆորումի շրջանակում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Կոլումբիայի ԱԳ բազմակողմ հարցերով նախարարի տեղակալ Կանդյա Ժիզել Օբեզո Կասսարեսի հետ։ Հանդիպման ընթացքում Կանդյա Ժիզել Օբեզո Կասսարեսը շնորհավորել է այս տարվա հոկտեմբերին Կոլումբիայում կայացած ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 16-րդ համաժողովի ընթացքում Հայաստանի՝ որպես կոնվենցիայի […] ...

Ստամբուլում ձերբակալել են ԻՊ-ի զինյալների, ովքեր ահաբեկչություն էին նախապատրաստում

19:08 26.11.2024

Ստամբուլում ձերբակալել են ԻՊ-ի զինյալների, ովքեր ահաբեկչություն էին նախապատրաստում

Ստամբուլի ոստիկանությունը ձերբակալել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման երկու զինյալների, ովքեր ահաբեկչություն էին նախապատրաստում պայթուցիկ նյութերի օգտագործմամբ։ Այս մասին հայտնել են Թուրքիայի իրավապահները։ Գործողությունն իրականացվել է Ստամբուլի եվրոպական մասի Գազիոսմանփաշա շրջանում։ Ծրագրով նախատեսված էր օգտագործել TATP պայթուցիկ նյութեր։ 2021 թվականին ձերբակալվածները դատապարտված են եղել ԻՊ-ի հետ առնչություն ունենալու համար և ազատվել էին կալանքից 2023 թվականին։ ...

Վինիսիուսը չի խաղա մոտ մեկ ամիս

19:00 26.11.2024

Վինիսիուսը չի խաղա մոտ մեկ ամիս

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը վնասվածք է ստացել, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Իսպանիայի Լա լիգայի 14-րդ տուրի «Լեգանեսի» դեմ խաղում (3-0) բրազիլացին վնասել է ազդրը և խաղադաշտից կբացակայի 3-4 շաբաթ։ 2024/25 մրցաշրջանի 18 խաղում նա դարձել է 12 գոլի ու 8 արդյունավետ փոխանցման հեղինակ։ ...

Մենք ցանկանում ենք, որ տարածաշրջանում հաստատվի կայուն խաղաղություն. Լեհաստանի նախագահ

18:55 26.11.2024

Մենք ցանկանում ենք, որ տարածաշրջանում հաստատվի կայուն խաղաղություն. Լեհաստանի նախագահ

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հանդիպել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Կողմերը քննարկել են հայ-լեհական համագործակցության խորացման հնարավորությունները, ՀՀ-ի՝ ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացները: ՀՀ նախագահը գործընկերոջն է ներկայացրել տարածաշրջանում տիրող իրավիճակն ու խաղաղության հասնելու տեսլականը: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները բաց են. Ուշակով

18:51 26.11.2024

ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները բաց են. Ուշակով

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը հարգանքով է վերաբերվում Հայաստանի ինքնուրույն կուրսին, որը դադարեցրել է իր գործուն մասնակցությունը ՀԱՊԿ-ում, սակայն պահպանում է անդամակցությունը կազմակերպությանը, և ՀԱՊԿ բոլոր միջոցառումների դռները բաց են Հայաստանի առջև: «Կասկածի տակ չենք դնում հայ գործընկերների՝ իրենց կուրսն ինքնուրույն որոշելու իրավունքը: Դե յուրե Երևանը մնում է […] ...

BACK_TO_TOP