«Լիդիան ինթերնեյշնլ»-ի ներկայացուցիչը հիշեցնում է՝ Հայաստանը պարտավորություններ է ստանձնել նաև միջազգային հարթակում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+4.09 oC

«Լիդիան ինթերնեյշնլ»-ի ներկայացուցիչը հիշեցնում է՝ Հայաստանը պարտավորություններ է ստանձնել նաև միջազգային հարթակում

20:25 03.07.2018

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերության կայուն զարգացման գծով փոխնախագահ Արմեն Ստեփանյանը և իրավական խորհրդատու Արմեն Մելքումյանը հանդիպել են լրագրողների հետ: Նրանք անդրադարձել են այս օրերին իրականացվող ակցիաներին:  «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերության ներկայացուցիչները հայտարարել են, որ հերթական անգամ ցանկանում են ոստիկանության ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ խոչընդոտվում է 1500 աշխատակիցների իրավունքը, ինչը քրեական պատասխանատվություն է ենթադրում:

«Հուսով եմ՝ խոհեմ կգտնվեն այդ պաշտոնատար անձինք, խոսքը ոստիկանության մասին է, ի վերջո, կձեռնարկեն այն քայլերը, որոնց համար օժտված են օրենսդրությամբ սահմանված կարգով»,- ասել է Արմեն Մելքումյանը:

Հարցին, թե ի՞նչ կլինի հակառակ դեպքում, Մելքումյանը պատասխանել է, որ ճիշտ է՝ չի ցանկանա, որ այդպես լինի, բայց պետք չէ մոռանալ, որ կան միջկառավարական երեք համաձայնագրեր, որոնցով Հայաստանն ստանձնել է ներդրումների պաշտպանության պարտականություն:

«Այդ գործիքակազմը կարող է ընկերությունը չկիրառել, այլ կիրառել 00.1 տոկոս բաժնեմաս ունեցողը բաժնետերը: Ներդրումը կազմում է 400 մլն դոլար, եթե այդ ներդրումը չի պաշտպանվում, ապա ընկերությունն իրավունք է ստանում դիմել ներդրումային վեճերի կարգավորման կենտրոն՝ արբիտրաժային դատարան՝ իր եկամուտը գանձելու պահանջով»,- ասել է իրավական խորհրդատուն ՝ միաժամանակ հավելելով, որ այս պահին նման որոշում չկա, բայց չի էլ բացառվում, որ լինի, եթե խնդիրը շարունակվի չլուծված մնալ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Այսօր պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները․ ԵԱ

08:40 11.04.2025

Այսօր պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները․ ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարը կսկսեն հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանի հավաքականը ներկայացուցիչներ կունի բոլոր` 10 քաշային կարգերում: Մանվել Խաչատրյանը (55 կգ) պայքարը կսկսի քառորդ եզրափակչից և կգոտեմարտի թուրք Էմրե Մութլուի հետ, Կարապետ Մանվելյանը (60 կգ) 1/8-ում կմրցի լեհ Թոմաշ Շկրիպչակի հետ, Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ կմտնի քառորդ եզրափակչից,նրա մրցակիցը […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

08:35 11.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Telegraph. Բրիտանիան կարող է հինգ տարով զորքեր մտցնել Ուկրաինա

08:30 11.04.2025

Telegraph. Բրիտանիան կարող է հինգ տարով զորքեր մտցնել Ուկրաինա

Մեծ Բրիտանիան դիտարկում է ուկրաինական տարածքում մինչև 5 տարով զորք տեղակայելու հնարավորությունը՝ մինչև Ուկրաինան վերառազմականացվի։ Այս մասին հայտնում է Daily Telegraph թերթը՝ վկայակոչելով աղբյուրները։ Լոնդոնում և Փարիզում քննարկվող պլանի համաձայն՝ հակամարտությունը լուծելուց հետո արևմտյան զորքեր կարող են ուղարկվել Ուկրաինա՝ որպես «զսպող ուժ»՝ ռազմական գործողությունների վերսկսումը կանխելու համար: Ինչպես նշում է հրատարակությունը, Ֆրանսիան կարծում է, որ […] ...

Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնում

08:20 11.04.2025

Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնում

Հռչակավոր երգչուհի Ջենիֆեր Լոպեսը հրապարակել է իր Up All Night համերգային տուրի ժամանակացույցը: Ամերիկուհու շրջագայության վերջին համերգը կկայանա Երևանում: Համերգը տեղի կունենա օգոստոսի 3-ին «Հանրապետական» ստադիոնում: Երգչուհին 33 օրում ելույթ կունենա 17 քաղաքներում, որոնցից 7-ը՝ Իսպանիայում: ...

CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցում

08:15 11.04.2025

CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցում

ԱՄՆ-ը մտադիր չէ առաջինը կապ հաստատել Չինաստանի հետ մաքսատուրքերի շուրջ բանակցությունների համար, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին։ Նրանց խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ենթականերին ասել է, որ Չինաստանը պետք է անի առաջին քայլը, քանի որ, Վաշինգտոնի կարծիքով, հենց Պեկինն է սրել առևտրային հակամարտությունը՝ իր պատասխան մաքսատուրքերով։ Միաժամանակ, CNN-ը մատնանշում է, որ […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:05 11.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

BACK_TO_TOP