17:48 03.07.2018
Հուլիսի 3-ին ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այցելել է Արդարադատության ակադեմիա:
Աշխատանքային այցի շրջանակում նախարարը Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանի ուղեկցությամբ ծանոթացել է ակադեմիայի շենքային պայմաններին, եղել գրադարանում, հյուրանոցային համալիրում, որը նախատեսված է մարզերում բնակվող և ակադեմիայում վերապատրաստում անցնող ունկնդիրների համար:
Նախարարը նաև շրջել է լսարաններով, որտեղ այդ պահին ընթանում էին քննիչի թեկնածուների մասնագիտական պատրաստման, ինչպես նաև դատական կարգադրիչների վերապատրաստման դասընթացները: Նախարարը զրուցել է ունկնդիրների հետ և հաջողություն մաղթել նրանց:
Ռեկտորի առանձնասենյակում տեղի ունեցած աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են ակադեմիայի գործունեությանն առնչվող մի շարք հարցեր: Մասնավորապես՝ Սերգեյ Առաքելյանը ներկայացրել է ուսուցման ծրագրերին, ուսումնական գործընթացին առնչվող մանրամասներ, խոսել ակադեմիայի գործունեությունը կանոնակարգող օրենքի լրամշակման, քննական հանձնաժողովների կազմերի համալրման անհրաժեշտության և այլ հարցերի մասին: Քննարկվել են նաև որոշ հարցերի լուծման հնարավորությունները:
19:45 05.02.2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է ՇվեյցարիաՓետրվարի 5-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա։ Մեկշաբաթյա այցի ընթացքում Նորին Սրբությունը հանդիպումներ կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարների և Շվեյցարիայի հայոց թեմի վարչականների հետ։ ...
19:28 05.02.2025
Հետևելով ԱՄՆ-ի օրինակին՝ Արգենտինան դուրս կգա Առողջապահության համաշխարհային կազմակերպությունիցԱրգենտինան, հետևելով ԱՄՆ-ի օրինակին, դուրս կգա Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից։ Այս մասին լրագրողներին հայտնել է Արգենտինայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Մանուել Ադորնին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամաններ է ստորագրել երկրի՝ ԱՀԿ-ից դուրս գալու մասին։ Նոր վարչակազմը կարծում է, որ ԱՀԿ-ն բավականաչափ արդյունավետ չի գործում, քաղաքական ազդեցության տակ է և չափազանց մեծ ֆինանսավորում է պահանջում Միացյալ […] ...
19:17 05.02.2025
Կոտայքի մարզում անվահեծանի կոտրվելու հետևանքով «Volkswagen»-ը հայտնվել է դաշտում. կա զոհԱյսօր՝ փետրվարի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի` Հրազդան քաղաքից դեպի Հանքավան տանող ճանապարհի 4-րդ կմ հատվածում՝ Աղավնաձոր գյուղի վարչական տարածքում, Կոտայքի մարզի բնակիչ 59-ամյա Անդրանիկ Մ.-ն իր վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդին հայտնաբերել են […] ...
19:08 05.02.2025
ՀՀ ԱԳ նախարարությունում մեկնարկել է 2025 թ. ՄԱԿ-ի մոդել համաժողովըՓետրվարի 4-ին մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարարության և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կողմից կազմակերպվող 2025թ․ ՄԱԿ-ի մոդել համաժողովը։ Համաժողովին մասնակցել են ՄԱԿ-ի գործունեությամբ և բազմակողմ դիվանագիտությամբ հետաքրքրված ուսանողներ և երիտասարդ մասնագետներ ՀՀ տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններից։ Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբը։ ԱԳ […] ...
19:04 05.02.2025
«Չելսին» 8 տարվա պայմանագիր է կնքել աստղային պատանու հետ«Չելսին» ֆրանսիական «Սենտ-Էթյենից» ձեռք է բերել կիսապաշտպան Մատիս Ամուգուին, հայտնում է ակումբի կայքը: Կողմերը պայմանավորվածության են հասել 15 միլիոն եվրոյի շուրջ: Ֆրանսիայի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստն 8 տարվա պայմանագիր է կնքել լոնդոնյան ակումբի հետ: Առաջիկա օրերին Ամուգուն կմիանա լոնդոնյան ակումբին: Ավելի վաղ Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել էր, որ ֆրանսիացին մինչև մրցաշրջանի ավարտը կմարզվի «Չելսիում», իսկ հաջորդ մրցաշրջանում […] ...
18:56 05.02.2025
Լարսը փակ է բեռնատարների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ ...