15:00 15.03.2021
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Շվեդիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ան Լինդեի հետ բանակցություններից հետո ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ Բաքուն, իր պարտավորությունների համաձայն, Հայաստանին է փոխանցել բոլոր ռազմագերիներին։ Այս մասին հաղորդում է TASS գործակալությունը։
«Ադրբեջանական պետության դիրքորոշումն այս հարցում շատ բաց և պարզ է։ Համաձայն եռակողմ հայտարարության՝ մենք հայկական կողմին ենք փոխանցել բոլոր ռազմագերիներին, որոնք գերեվարվել են ռազմական գործողությունների ընթացքում և մինչև դրանց սկսվելը»,- ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։
Բայրամովն ընդգծել է, որ Ադրբեջանը սկսել է ռազմագերիներին փոխանցել ավելի վաղ, քան Հայաստանը՝ դեռ ռազմական գործողությունների ընթացքում։
Ինչ վերաբերում է ներկայումս ադրբեջանական կողմում գտնվող հայ զինծառայողներին, Ադրբեջանի արտգործնախարարը շեշտել է, որ նրանք չեն համարվում ռազմագերիներ, քանի որ չեն գերեվարվել ռազմական գործողությունների ընթացքում։
«Այս մարդիկ գերեվարվել են ռազմական գործողությունների ավարտից և եռակողմ համաձայնագրի ստորագրումից բավական հետո, ավելի ճիշտ՝ 2020 թվականի նոյեմբերի 26-ին։ Նրանք զորակոչվել են Հայաստանի Շիրակի մարզից և ուղարկվել Ղարաբաղ, կատարել են հանցագործություններ, որոնց արդյունքում զոհվել են ադրբեջանցի զինծառայողներ և քաղաքացիական անձինք։ Նրանց հանդեպ հետաքննությունը շարունակվում է»,- հավելել է Բայրամովը։
17:11 25.11.2024
Ալեքսանդր Օվեչկինը ծանր վնասվածք է ստացել16:58 25.11.2024
Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին16:41 25.11.2024
Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում16:00 25.11.2024
Տիգրան Բարսեղյանի հերթական գոլը15:34 25.11.2024
DHL ինքնաթիռի օդաչուները որևէ խնդրի մասին չեն հայտնել․ Reuters15:05 25.11.2024
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը նոյեմբերի 18-24-ը15:00 25.11.2024
SHANTNEWS13:38 25.11.2024
Նեթանյահուն պետք է մահապատժի դատապարտվի. Իրանի հոգևոր առաջնորդ10:52 25.11.2024
Բեռնատարն ընկել է գետը, վարորդը մահացել է10:42 25.11.2024
Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է19:40 25.11.2024
Բռնության, այդ թվում՝ գենդերային հիմքով բռնության որևէ դրսևորում արդարացում չունի. ՀՀ ՄԻՊՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, միանալով «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» ամենամյա միջազգային քարոզարշավին, մասնակցել է գենդերային թեմատիկ խմբի ընդլայնված հանդիպման շրջանակում կազմակերպված պանելային քննարկման: Միջոցառման նպատակն էր անդրադառնալ Ընտանեկան բռնության օրենքի ընդունումից հետո իրականացված աշխատանքներին և նախանշել առաջիկա հինգ տարիների հիմնական առաջնահերթություններն ու գործողությունները՝ դիտարկելով դրանք օրենքի նոր փոփոխությունների լույսի ներքո և առանձնացնելով այն […] ...
19:35 25.11.2024
Հրդեհ՝ Կոթի գյուղումՆոյեմբերի 25-ին՝ ժամը 15:14-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոթի գյուղում այրվում է տուն: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Նոյեմբերյանի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Ոսկեվանի հրշեջ-փրկարարական խմբից մեկական մարտական հաշվարկ: Պարզվել է, որ […] ...
19:26 25.11.2024
Արթուր Միրանյանի երրորդ գոլը ՌումինիայումՀայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը 6-րդ խաղն է անցկացրել ռումինական «Ունիվերսիտատիա Կլուժի» կազմում և խփել երրորդ գոլը: 28-ամյա ֆուտբոլիստը «Գերմանշտադտի» դեմ Ռումինիայի Սուպերլիգայի 17-րդ տուրի արտագնա հանդիպման 70-րդ րոպեին է խաղադաշտ դուրս եկել, իսկ ավելացված ժամանակի երկրորդ րոպեին դարձել գոլի հեղինակ: «Ունիվերսիտատիա Կլուժը» պարտվել է 1-2 հաշվով: «Ունիվերսիտատիա Կլուժը» 30 միավորով առաջատարն է, «Գերմանշտադտը»` […] ...
19:20 25.11.2024
Իսրայելը համաձայնել է Լիբանանում «Հեզբոլլահ» շարժման հետ զինադադարի առաջարկին. ԶԼՄ-ներԻսրայելը համաձայնել է Լիբանանում «Հեզբոլլահ» շարժման հետ զինադադարին, որին աջակցում է նաև ԱՄՆ-ը: Վարչապետ Բենիամին Նեթանյահուն այժմ աշխատում է այն հանրությանը ներկայացնելու վրա: Այս մասին գրում է Times of Israel-ը՝ վկայակոչելով բազմաթիվ աղբյուրներ: Նշվում է, որ Նեթանյահուն բարձր մակարդակով խորհրդակցություններ է անցկացրել այդ հարցով: Ըստ լրատվամիջոցների՝ համաձայնությունը վերջնական չէ, և որ մի շարք հարցեր դեռ […] ...
19:12 25.11.2024
ՏԿԵ նախարարն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավարինՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Մաչեյ Չուրային։ Նախարարը ողջունել է պարոն Չուրային և պատրաստակամություն է հայտնել շարունակել Բանկի հետ համագործակցությունը, քանի որ համատեղ իրականացվող ծրագրերը շատ կարևոր են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համար։ Մաչեյ Չուրան շնորհավորել է նախարար Խուդաթյանին պաշտոնի […] ...
19:06 25.11.2024
Հայաստանի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականը ընկերական հանդիպումներ կանցկացնի Մոլդովայի ընտրանու հետՖուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը մինչև նոյեմբերի 26-ը մարզական հավաք կանցկացնի Ավանի ակադեմիայում, իսկ հետո կմեկնի Մոլդովա, որտեղ երկու ընկերական խաղ կանցկացնի այդ երկրի հավաքականի հետ։ Խաղերը կկայանան նոյեմբերի 28-ին և դեկտեմբերի 1-ին: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արտակ Ադամյանը ներկայացրել է հայտացուցակը: Դարպասապահներ․ Ալինա Պողոսյան` «Կռիլյա Սովետով» (ՌՈՒՍԱՍՏԱՆ) Լիլիթ Բաբայան ` «Փյունիկ – աղջիկներ» Սվետլանա […] ...