ՀՀ ԶՈւ բուժծառայությանը 10 միլիոն դոլարի սարքավորում են նվիրել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 04 2025
  • $
    391.16
  • RUBLE
    4.65
  • 422.18
WEATHER
+10.23 oC

ՀՀ ԶՈւ բուժծառայությանը 10 միլիոն դոլարի սարքավորում են նվիրել

17:58 25.01.2018

Ամերիկահայ բարերարներից մեկը մոտ 10 միլիոն դոլարի 100 անուն տարբեր բժշկական սարքավորումներ ու օժանդակ միջոցներ է ուղարկել Հայաստանի զինված ուժերի բուժծառայության կարիքների համար։ Ամբողջ տեխնիկան արդեն Հայաստանում է։ Այսօր պաշտպանության նախարարը ծանոթացել է դրանց հնարավորությունների հետ։

«Լոս Անջելեսից մեր հայրենակից Մայք Սարյանը վերջերս՝ իմ այնտեղ գտնվելու ժամանակ, իր պատրաստակամությունը հայտնեց բուժսարքավորումների մի խմբաքանակ ուղարկել զինված ուժերի հոսպիտալային համակարգում օգտագործելու համար։ Շատ ուրախ եմ, որ այս սարքավորումները, որ տարբեր ուղղությունների, դաշտային պայմաններում օգտագործվելիք և հոսպիտալներին անհրաժեշտ սարքավորումներ են, այսքան արագ մեծ քանակով ստացանք, և կկարողանանք շատ կարճ ժամանակում համալրել կարիքները», — լրագրողների հետ զրույցում նշել է Վիգեն Սարգսյանը։

Շուտով ամբողջ տեխնիկան զննում կանցնի ու կուղարկվի բանակի տարբեր ստորաբաժանումներին։ Բժշկական միջոցների մի մասն էլ կուղղվի սահմանամերձ համայնքների բուժհիմնարկների կահավորման համար։

«Սա միակ օգնությունը չէ։ Արդեն դեպի Հայաստան է ճանապարհգվել մեկ այլ սարքավորում, որը շատ անհրաժեշտ է ախտորոշման և բուժման կազմակերպման համար։ Զինված ուժերի համակարգում, ցավոք սրտի, մինչ օրս մենք չունեինք այդպիսի սարքավորումներ և միշտ օգտագործում էինք քաղաքացիական հիվանդանոցների հնարավորությունները», — նշել է պաշտպանության նախարարը։

Վիգեն Սարգսյանը ներկայացրել է նաև բանակի բուժծառայության անելիքներն ու ոլորտի սպասվելիք փոփոխությունները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հորիզոն 22.00

00:11 03.04.2025

Հորիզոն 22.00

Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի

23:59 02.04.2025

Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի

Հարմար և հավասար միջավայր ստեղծելը նշանակում է հաշվի առնել բոլորի կարիքները՝ առանց բացառության։ 2025թ. Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Սահմանվել են այնպիսի պահանջներ, որպեսզի թեքահարթակները լինեն հարմարավետ ու մատչելի գործածության համար: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Հայ շախմատիստուհիների արդյունքները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում 3 խաղափուլից հետո

23:54 02.04.2025

Հայ շախմատիստուհիների արդյունքները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում 3 խաղափուլից հետո

Մարտի 31-ից ապրիլի 11-ը Հունաստանի Հռոդոս կղզում անցկացվում է 2025 թվականի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: 3 խաղափուլից հետո գրոսմայստեր Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը ունեն 2.5 միավոր և գտնվում են առաջատարների շարքում: Կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը և կանանց գրոսմայստեր Մարիա Գևորգյանը ունեն 2 միավոր: Կանանց միջազգային […] ...

Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը

23:49 02.04.2025

Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը (2025թ.): Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոն վարչական շրջանում՝ գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ մարտի 29-ին 30-ին և 31-ին, Շենգավիթում՝ մարտի 30-ին 31-ին և ապրիլի 1-ին, Արաբկիրում՝ մարտի 30-ին։ Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային […] ...

Al-Ikhbaria. Իսրայելը հարվածներ է հասցնում Համայի և Հոմսի ռազմական օդանավակայանների մոտակայքում

23:46 02.04.2025

Al-Ikhbaria. Իսրայելը հարվածներ է հասցնում Համայի և Հոմսի ռազմական օդանավակայանների մոտակայքում

Սիրիական Համա և Հոմս նահանգների ռազմական օդանավակայանների մերձակայքը ենթարկվել է իսրայելական օդուժի հարվածներին։ Այս մասին հայտնել է սիրիական Al-Ikhbaria հեռուստաալիքը։ Զոհերի և վիրավորների մասին առայժմ չկան տեղեկություններ: Տեղի լրատվամիջոցները հայտնել են նաև, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը ավիահարվածներ են հասցրել Դամասկոսին: Հարվածների թիրախը եղել է Սիրիայի մայրաքաղաքի հյուսիսում գտնվող գիտահետազոտական ​​կենտրոնը։ ...

Երևանում բախվել են «Ford»-ն ու շտապօգնության մեքենան

23:41 02.04.2025

Երևանում բախվել են «Ford»-ն ու շտապօգնության մեքենան

Այսօր՝ ապրիլի 2-ին, շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:30-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են շտապօգնության «Toyota Hiace» մակնիշի և «Ford» մակնիշի ավտոմեքենաները։ Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով շտապօգնության ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, կոտրել այն, անցել հետիոտնի համար […] ...

BACK_TO_TOP