Եթե ձախողված լինեինք, մեզանից այսքան չէին վախենա. Զարուհի Փոստանջյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.07
  • RUBLE
    4.66
  • 443.20
WEATHER
+15.09 oC

Եթե ձախողված լինեինք, մեզանից այսքան չէին վախենա. Զարուհի Փոստանջյան

17:30 25.01.2018

Մենք երբեք չենք ընդունի, որ մեր ծրագիրը ձախողվել է, քանի որ եթե ձախողված լինեինք, մեզանից այսքան չէին վախենա և խոչընդոտներ չէին ստեղծի մեր առաջ: Այս մասին այսօր հայտարարել է «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը: Նա նաև նշել է, որ իրենց ծրագիրը լուրջ և ապագային միտված ծրագիր է:

«Մենք շարունակում ենք թռուցիկներ ու օրացույցներ բաժանել մեր համաքաղաքացիներին՝ այդկերպ մեր ասելիքն ու ծրագրերը մեր համաքաղաքացիներին հասցնելով: Ընդամենը օրեր առաջ Մալաթիա-Սեբաստիա համայնքում էինք, և մենք իսկապես հավատում ենք մեր ծրագրի իրականացմանը»,- եզրափակել է խոսքը Զարուհի Փոստանջյանը:

Ինչպես տեղեկացրել էր SHANTNEWS-ը, Զարուհի Փոստանջյանի մուտքը Վրաստանի Հանրապետություն արգելվել էր, ինչում կուսակցության առաջնորդը մեղադրում է ՀՀ իշխանություններին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Էսպանյոլի» ֆուտբոլիստը մեղադրվում է բռնաբարության համար

18:00 11.04.2025

«Էսպանյոլի» ֆուտբոլիստը մեղադրվում է բռնաբարության համար

Իսպանական «Էսպանյոլի» աշխատակցուհին մեղադրել է թիմի խաղացող Ալվարո Ագուադոյին բռնաբարության համար։ Ինչպես հայտնում է Marca-ն միջադեպը տեղի է ունեցել 2024 թվականի հունիսի 23-ին՝ այն օրը, երբ թիմը նշում էր վերադարձը Իսպանիայի բարձրագույն դիվիզիոն։ Կինը սակայն դիմել է ոստիկանություն վեց ամիս անց՝ վախենալով աշխատանքը կորցնելուց։ Նրա խոսքերով՝ Ագուադոն բռնաբարել է իրեն Բարսելոնայի գիշերային ակումբի զուգարանում։ Գործը […] ...

SHANTNEWS

18:00 11.04.2025

SHANTNEWS

Կարիքավոր արցախցիներին կտրամադրվի լրացուցիչ աջակցություն

17:54 11.04.2025

Կարիքավոր արցախցիներին կտրամադրվի լրացուցիչ աջակցություն

Արցախից բռնի տեղահանված կարիքավոր անձանց ՀՀ կառավարությունը կտրամադրի սոցիալական լրացուցիչ աջակցություն: Այս և արցախցիներին ուղղված այլ ծրագրերի մասին մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Քրեակատարողական ծառայության պետը շրջայց է կատարել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում

17:48 11.04.2025

Քրեակատարողական ծառայության պետը շրջայց է կատարել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը տեղակալներ Սահակ Գրիգորյանի, Գուրգեն Սարգսյանի և խորհրդական Անուշ Դանոյանի հետ այցելել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ։ Առաջնային լուծումներ պահանջող խնդիրներն ուսումնասիրելու, ինչպես նաև ազատազրկված անձանց պահման ընթացիկ պայմաններին ծանոթանալու նպատակով ծառայության պետը «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ Ռոբերտ Թամարյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել հիմնարկի տարածքում, այցելել մասնագիտական […] ...

Մայր Աթոռը դատապարտում է Ադրբեջանի կողմից Հռոմում կազմակերպված հակահայկական միջոցառումը

17:42 11.04.2025

Մայր Աթոռը դատապարտում է Ադրբեջանի կողմից Հռոմում կազմակերպված հակահայկական միջոցառումը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն արձագանքել է Ադրբեջանի կողմից Հռոմում կազմակերպված հակահայկական ուղղվածություն ունեցող միջոցառմանը։ «Սույն թվականի ապրիլի 10-ին Հռոմի պապական Գրեգորյան համալսարանում Սուրբ Աթոռում Ադրբեջանի դեսպանության և ադրբեջանական որոշ կազմակերպությունների նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Քրիստոնեությունը Ադրբեջանում. պատմություն և արդի ժամանակներ» վերտառությամբ միջոցառում՝ տարբեր երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Միջոցառման ընթացքում ադրբեջանական քարոզչամեքենայի նախաձեռնությամբ հերթական անգամ փորձ է […] ...

Երևանի Հալաբյան փողոցում բախվել են «Mercedes»-ն ու «Toyota RAV 4»-ը. կա տուժած

17:36 11.04.2025

Երևանի Հալաբյան փողոցում բախվել են «Mercedes»-ն ու «Toyota RAV 4»-ը. կա տուժած

Այսօր՝ ապրիլի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:50-ի սահմաններում Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են դիվանագիտական համարանիշներով «Toyota RAV 4» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով «Toyota»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել հետիոտնի համար նախատեսված վայրն ու բախվել վերգետնյա անցումի բետոնե սյանը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, 1 հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: […] ...

BACK_TO_TOP