Զարուհի Փոստանջյանն անիրականանալի է համարում տրանսպորտային բարեփոխումները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 10 2024
  • $
    387.42
  • RUBLE
    4.02
  • 425.54
WEATHER
+17.09 oC

Զարուհի Փոստանջյանն անիրականանալի է համարում տրանսպորտային բարեփոխումները

17:24 25.01.2018

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն այօրվա ասուլիսի ընթացքում անդրադարձել է նաև տրանսպորտային ոլորտի բարեփոխումներին՝ նշելով, որ որևէ դրական սպասելիք չունի:

«Հնարավոր չեմ համարում այս իշխանություններից: Դա ընդամենը խորհրդատվական փաստաթուղթ է, որը կարող էին ունենալ մեր տրանսպորտի մասնագետների օգնությամբ՝ առանց 1 մլն դոլար ծախսելու»,- ասել է Զարուհի Փոստանջյանը:

Նրա խոսքով՝ նման համակարգի համար մեծ ներդրումներ են անհրաժեշտ, ո՞վ կանի այդպիսի ներդրում, այն դեպքում, երբ Հայաստանի արտաքին պարտքը շուտով 7 միլիարդ դոլարն է հատելու, ՀՆԱ-ի խնդիր կա, ոսկու պահուստային ֆոնդ չկա: Այս ամենը խոսում է ճգնաժամի մասին: 

«Չեմ կարծում, որ նման պայմաններում հնարավոր կլինի տրանսպորտային բարեփոխումներ իրականացնել»,- եզրափակեց խոսքը Զարուհի Փոստանջյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինչպիսի՞ն էր տարածաշրջանի ուժերի հարաբերակցությունը 44-օրյա պատերազմի նախօրեին. Գոհար Իսկանդարյանի վերլուծությունը

22:49 08.10.2024

Ինչպիսի՞ն էր տարածաշրջանի ուժերի հարաբերակցությունը 44-օրյա պատերազմի նախօրեին. Գոհար Իսկանդարյանի վերլուծությունը

Ինչպիսի՞ն էր ուժերի հարաբերակցությունը տարածաշրջանում 2020-ին, և ինչպիսի՞ ազդեցություն այն ունեցավ Արցախյան 44-օրյա պատերազմում: Տարածաշրջանի երկրների առանձնահատկությունները ներկայացված են «Հարավկովկասյան ուժային հարաբերակցության փոխակերպումը և Արցախյան 2020թ․ պատերազմը» գրքում: Այս գրքի և տարածաշրջանի զարգացումների վերաբերյալ «Հեռանկարի» տաղավարում խոսել է ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գոհար Իսկանդարյանը: ...

SHANTNEWS

22:00 08.10.2024

SHANTNEWS

Իջևանի կարի ֆաբրիկայում ինքնաշեն վերելակն ընկել է տնօրենի վրա․ նրան տեղափոխել են հիվանդանոց

21:50 08.10.2024

Իջևանի կարի ֆաբրիկայում ինքնաշեն վերելակն ընկել է տնօրենի վրա․ նրան տեղափոխել են հիվանդանոց

Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 16։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի Երևանյան փողոցի թիվ 23 հասցեում գործող կարի ֆաբրիկայում վերելակն ընկել է քաղաքացու վրա և նրան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Ինչպես հայտնում է […] ...

Նիկոլ Փաշինյանին Մոսկվայի Lotte հյուրանոցի աշխատակազմը անակնկալ է մատուցել

21:40 08.10.2024

Նիկոլ Փաշինյանին Մոսկվայի Lotte հյուրանոցի աշխատակազմը անակնկալ է մատուցել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել Մոսկվայից և կից գրել․ «Մոսկվայի Lotte հյուրանոցի աշխատակազմը այսպիսի անակնկալ մատուցեց։ Շնորհակալ եմ»։   ...

Ինչպիսին է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի ռազմաօդային ուժերի ինստիտուտի առօրյան

21:35 08.10.2024

Ինչպիսին է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի ռազմաօդային ուժերի ինստիտուտի առօրյան

ՀՀ ՊՆ-ն Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի ռազմաօդային ուժերի ինստիտուտի առօրյայի մասին պատմող տեսանյութ է ներկայացրել։ ...

Թուրքիայի ԱԳՆ-ը հայտարարել է Լիբանանից իր քաղաքացիների տարհանման մասին

21:27 08.10.2024

Թուրքիայի ԱԳՆ-ը հայտարարել է Լիբանանից իր քաղաքացիների տարհանման մասին

Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Լիբանանում գտնվող իր երկրի քաղաքացիները հոկտեմբերի 9-ին ծովային ճանապարհով կտարհանվեն: Այս մասին հայտնում է ermenihaber-ը։ «Մեր նավերի ընդհանուր տարողունակությունը, մոտավորապես, 2.000 ուղևոր է»,-ասվել է հայտարարությունում: Նշվել է, որ անհրաժեշտության պարագայում տարհանման գործընթացը կարող է տևել օրեր, իսկ քաղաքացիներին Թուրքիայում ընդունելու և նրանց ապրուստը ապահովելու համար նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են: «Բացի […] ...

BACK_TO_TOP