Արենիի ուղղությամբ Ադրբեջանի բանակի նոր դիրքերի վտանգը բանավեճի առարկա է դարձել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+10.09 oC

Արենիի ուղղությամբ Ադրբեջանի բանակի նոր դիրքերի վտանգը բանավեճի առարկա է դարձել

17:13 03.07.2018

Մայիսին Ադրբեջանի բանակի ստորաբաժանումները դիրքային առաջխաղացումներ ունեցան Նախիջևանի իրենց դիրքերում՝ Հայաստանի Արենի գյուղի ուղղությամբ։ Այս առաջխաղացումները եղան ադրբեջանական տարածքի հաշվին. այդ հատվածում երկու կողմերի դիրքերի միջև տարածությունը մեծ էր, և ադրբեջանցիները կրճատեցին տարածությունը։ Դիրքերի այս առաջխաղացման վերաբերյալ քննադատություններին այսօր հրավիրված փորձագիտական քննարկման ընթացքում պատասխանեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Չեմ կարծում, որ այս իրավիճակում, որն ուզում եք՝ պատերազմ անվանեք, ուզում եք՝ հրադադարի խախտում անվանեք, ինչպես ուզում եք անվանեք … Չեմ կարծում, որ երկու ստորաբաժանում՝ իրար դեմ կանգնած՝ հայկական և ադրբեջանական, մեկը մյուսի կրակի տակ սողեսող գնում, դիրք է դնում, և եթե հաջողվում է սողեսող հասնել, ապա կրակողին պետք է դատես դրա համար և հակառակը։ Հիմա այդ նույն տրամաբանությամբ մենք մեր ցանկացած դիրքապահ զինվորի պետք է գնդակահարենք, եթե հանկարծ հակառակորդն այդ ընթացքում ինչ-որ մի քայլ է կատարել և կրակելիս չես կարողացել խոցել»,– նշեց Հովհաննիսյանը։

Խոսնակը նշեց, որ այդ տարածքում տեղանքն այնպիսին է, որ ալպինիզմով ու սողալով են դիրքեր դնում, ինչն ավելի է դժվարացնում հակառակորդին վերահսկելը։ Razm.info կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը համաձայնեց, որ Երևանում նստած դժվար է հասկանալ, թե ինչու է այդպես ստացվել, ինչու է ադրբեջանական զորքը կարողացել առաջ բերել իր դիրքերը։ Սակայն, նրա խոսքերով, հարցը բաց է մնում և պարզաբանումների կարիք ունի։

«Ինձ համար, միևնույն է, հանելուկ է մնում, թե ինչպես են կարողացել այդ Արենիի դիրքը, որն ըստ էության մենք եղել ենք բարձունքի երկու կողմից, նրանք եկել են հենց բարձունքի մեջտեղով բարձրացել, մտել են։ Նույնիսկ հասցրել են համարյա մինչև բարձունք (մի քանի հարյուր մետր չի հասնում) ճանապարհ կառուցել այդտեղ։ Դա եղել է մայիսի 17-ից 25-ը, եթե ճիշտ եմ հիշում։ Ես կարող եմ ասել այն, ինչ տեսնում եմ արբանյակային քարտեզով։ Դա նույնն է, որ մենք այստեղ հիմա նստած ենք, ինչ-որ մեկը գա, մխրճվի սեղանի այս մասը (ցույց է տալիս սեղանի բացվածքը – ShantNews.am)։ Ո՞նց է եղել, որ դա թույլատրվել է, ես չեմ հասկանում։ Ու ինձ թվում է՝ որոշ պարզաբանումներ պետք են»,- նշեց Վրթանեսյանը։

Փորձագետի խոսքերով՝ ադրբեջանական քարոզչությանը պետք չէ նայել, այլապես տպավորություն կստեղծվի, թե նրանք հասել են Երևան, սակայն ներհայկական քննարկումներում խնդիրը հասկանալու համար պարզաբանումներ են պետք։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը Ժնևում ծրագրում է միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններ․ Kyodo

19:20 24.11.2024

Իրանը Ժնևում ծրագրում է միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններ․ Kyodo

Իրանը մտադիր է նոյեմբերի վերջին բանակցություններ վարել Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և ԵՄ ներկայացուցիչների հետ միջուկային համաձայնագրի երկարաձգման հարցի շուրջ, կիրակի հայտնել է Kyodo-ն՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները։ Գործակալության զրուցակիցների խոսքով՝ բանակցությունները Ժնևում տեղի կունենան նոյեմբերի 29-ին։ Իրանի պատվիրակությունը կգլխավորի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին։ Ակնկալվում է, որ քննարկման մասնակիցները կքննարկեն Իրանի միջուկային ծրագիրը և ԵՄ-ի կողմից վերջերս […] ...

ՄԿՈՒ-ներում 361 մասնագետ կարողությունների զարգացման դասընթացներն արդեն անցել են․ կառավարություն

19:00 24.11.2024

ՄԿՈՒ-ներում 361 մասնագետ կարողությունների զարգացման դասընթացներն արդեն անցել են․ կառավարություն

ՄԿՈՒ-ներում ոսկերչություն, խոհարարություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, գյուղատնտեսություն դասավանդող 361 մասնագետ կարողությունների զարգացման դասընթացներն արդեն անցել են, այժմ պատրաստվում են ստուգատեսի, հայտնում է ՀՀ կառավարությունը։ Առնվազն 60 տոկոս արդյունք ցույց տվածների դրույքային աշխատավարձը կբարձրանա: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Կատարվել է քահանայական  ձեռնադրություն

18:40 24.11.2024

Կատարվել է քահանայական ձեռնադրություն

Նոյեմբերի 24-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում հընթացս Սուրբ Պատարագի կատարվեց քահանայական ձեռնադրություն, հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։ Պատարագիչն էր Արթիկի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Նարեկ եպիսկոպոս Ավագյանը, որի ձեռամբ քահանայական ձեռնադրության և օծման արժանացան Մայր Աթոռի տարբեր կառույցներում և թեմերում սպասավորող վեց սարկավագներ: Սուրբ Պատարագի […] ...

«Բերթ» փոթորկի առաջացրած ջրհեղեղների հետևանքով Ուելսում երեք մարդ է զոհվել

18:20 24.11.2024

«Բերթ» փոթորկի առաջացրած ջրհեղեղների հետևանքով Ուելսում երեք մարդ է զոհվել

«Բերթ» փոթորիկը, որն ուղեկցվում է անձրևով, թաց ձյունով և ուժեղ քամիներով, հանգեցրել է Ուելսի մի քանի շրջաններում ջրհեղեղի, երեք մարդ զոհվել է, հազարավոր տնային տնտեսություններ մնացել են առանց էլեկտրականության և նկատվել են տրանսպորտի հետ կապված խնդիրներ, կիրակի հաղորդել է Sky News-ը: Հեռուստաալիքի տվյալներով՝ տեղի իշխանությունները ստեղծված իրավիճակն աննախադեպ են անվանում։ Երեկ ոչ միայն Ուելսում, այլև […] ...

ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտակայքում. կան տուժածներ

18:00 24.11.2024

ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտակայքում. կան տուժածներ

Նոյեմբերի 24-ին, ժամը 13:45-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Դիմիտրով գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel» (վարորդ՝ Է. Հ., ծնված 2005 թ․) և «Toyota» (վարորդ՝ […] ...

Իրանը հայտարարել է ուրանի հարստացման համար առաջադեմ ցենտրիֆուգների գործարկման մասին

17:40 24.11.2024

Իրանը հայտարարել է ուրանի հարստացման համար առաջադեմ ցենտրիֆուգների գործարկման մասին

Իրանը շահագործման է հանձնել ուրանի հարստացման նոր առաջադեմ ցենտրիֆուգներ, կիրակի օրը հայտարարել է Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ Նրա խոսքով՝ Իրանի իշխանություններն այս քայլին են դիմել՝ ի պատասխան վերջերս ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի նիստում հակաիրանական բանաձևի ընդունմանը։ «Իրանի պատասխանը հիմնված է փոխադարձության սկզբունքի վրա, քանի որ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհուրդն օգտագործվել է անարդար քաղաքական նպատակներով»,- ասել է […] ...

BACK_TO_TOP