Վարչապետն ինձ որպես դիջեյ չի ճանաչում. Էդուարդ Աղաջանյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+8.09 oC

Վարչապետն ինձ որպես դիջեյ չի ճանաչում. Էդուարդ Աղաջանյան

17:22 03.07.2018

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի համար դիջեյինգը պարզապես հոբբի է եղել: «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ Աղաջանյանը նշեց, որ ինքը պրոֆեսիոնալ դիջեյինգով չի զբաղվել:

«Ես մինչ այդ աշխատել եմ HSBC բանկում, իմ հիմնական գործը եղել է բանկային ոլորտում, ինքս ֆինանսիստ եմ, կրկնում եմ՝ դիջեյինգը ինձ համար ուղղակի հոբբի է եղել»,- ասաց նա:

Հարցին՝ ինչպես եղավ իր նշանակումը, Աղաջանյանը նշեց, որ վարչապետն իրեն որպես դիջեյ ամենևին չի ճանաչում, իրենք միասին բավական երկար ճանապարհ են անցել քաղաքականության մեջ:

«Դեռ 2007 թ.-ից ճանաչում ենք իրար, երկար ճանապարհ ենք անցել իրար հետ, դրա հիման վրա և դրա բերումով է, որ ինձ առաջարկվել է այս պաշտոնը»,- ասաց նա:

Վերջինս ափսոսանքով նշեց, որ այժմ պարզապես ժամանակ չի ունենում դիջեյինգով զբաղվելու կամ դրա մասին մտածելու համար, բայց եթե մոտ ապագայում բախտ վիճակվի ազատ գրաֆիկ ունենալ, շատ կուզեր ժամանակ առ ժամանակ զբաղվել դրանով:

Ոստիկանության ստուգայցերից մեկի ժամանակ փաբում է եղել նաև Աղաջանյանը: Լրագրողը հիշեցրեց այդ ստուգայցերից հետո բարձրացված աղմուկը, հետաքրքրվեց՝ արդյո՞ք արդարացված էր այն:

«Ես այդ պահին փաբերից մեկում էի, որևէ ավելորդություն չեմ նկատել ոստիկանների պահվածքում, ուղղակի տեսա, որ ոստիկանության աշխատակիցը մտավ ներս, մոտեցավ բարի աշխատակցին, երկու բառ փոխանակեցին, դուրս եկավ: Որևէ բան չփոխվեց, անգամ երաժշտության ձայնը չցածրացավ: Պրոֆիլակտիկ միջոցառումներ են»,- ասաց Աղաջանյանը:

Նա ասաց, որ քաղաքացիների կողմից բազմաթիվ բողոքներ են հասնում բնակության վայրերի հարակից տարածքներում աղմուկի հետ կապված, ուստի ենթադրում է, որ միջոցառումներն այս խնդրի շրջանակներում են իրականացվում: Աղաջանյանի համոզմամբ՝ հարցին համակարգային լուծում պետք է տրվի, որովհետև մեկի իրավունքներն ավարտվում են այնտեղ, որտեղ երկրորդի իրավունքներն են սկսվում:

«Փաբային մշակույթը բազմաթիվ լավ կողմեր ունի, բայց քաղաքացիների անդորրը ևս պետք է պահպանվի և հարգվի: Լավ միտք էր՝  առհասարակ բոլոր փաբներն ու գիշերային ակումբները տեղափոխել առանձին տարածք՝ բնակելի վայրերից հեռու: Սա լավ գաղափար է, որը կարող է նաև խթանել զբոսաշրջությունը»,- նշեց նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գորիսի 6 դպրոցի շուրջ 70 սան մասնակցել է գործնական դասընթացի՝ անտառվերականգման և անտառտնկման թեմաներով

21:45 22.11.2024

Գորիսի 6 դպրոցի շուրջ 70 սան մասնակցել է գործնական դասընթացի՝ անտառվերականգման և անտառտնկման թեմաներով

Գորիս խոշորացված համայնքի 6 դպրոցի շուրջ 70 սան նոյեմբերի 21-ին մասնակցել է Սյունիքի մարզի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գորիսի անտառտնտեսության մասնաճյուղի և Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության համատեղ վերապատրաստման դասընթացի՝ ծառատունկի և անտառների կառավարման թեմայով, հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։ Դասընթացի բոլոր մասնակիցներն «Իմ Քայլը» հիմնադրամի «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի շահառու սաներն են։ Դասընթացը կազմակերպվել […] ...

«Ինտեր Մայամին» կգլխավորի Մասկերանոն

21:38 22.11.2024

«Ինտեր Մայամին» կգլխավորի Մասկերանոն

Արգենտինայի երիտասարդական հավաքականը մարզող Խավյեր Մասկերանոն կգլխավորի ամերիկյան «Ինտեր Մայամին»։ 40-ամյա արգենտինացին երկարաժամկետ պայմանագիր է համաձայնեցրել MLS-ի կանոնավոր առաջնության չեմպիոնի հետ: «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի լեգենդար ֆուտբոլիստը կատալոնական ակումբում խաղացել էր ներկայումս «Ինտերում» հանդես եկող հարձակվողներ, արգենտինացի Լիոնել Մեսսիի, ուրուգվայցի Լուիս Սուարեսի և իսպանացի պաշտպան Ժորդի Ալբայի հետ: «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Մեսսիի հետ […] ...

Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին

21:32 22.11.2024

Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը խորհուրդ է տվել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերի մասին՝ Մոսկվայի կողմից ագրեսիային պարտադիր պատասխան տալու մասին։ Al Arabiya հեռուստաալիքին տված հարցազրույցում Մեդվեդևն ուշադրություն է հրավիրել պետության ղեկավարի խոսքերի վրա, ով նոյեմբերի 21-ին իր հայտարարության մեջ խոստացել էր պատասխան տալ Ռուսաստանի դեմ ագրեսիվ գործողություններին։ «Անպայման կլինի […] ...

Մհեր Գրիգորյանն ընդունել է «Վիզա» վճարային համակարգի ընկերության տարածաշրջանային նախագահին

21:24 22.11.2024

Մհեր Գրիգորյանն ընդունել է «Վիզա» վճարային համակարգի ընկերության տարածաշրջանային նախագահին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «Վիզա» վճարային համակարգի ընկերության տարածաշրջանային նախագահ Էնդրյու Տորեին: Փոխվարչապետը հանդիպման սկզբում կարևորել է «Վիզա»-ի գործունեությունը Հայաստանում՝ ընդգծելով մասնավորապես ֆինանսական և թվայնացման ոլորտներում ընկերության հետ փորձի ու գիտելիքի փոխանակման նշանակությունը երկրի համար: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում կանխիկի կրճատման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքները, ինչպես նաև անդրադարձել թվայնացմանն ու կիբեռանվտանգությանն առնչվող հարցերին: ...

Սալահը Goal-ի վարկածով հաջորդ «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդն է

21:17 22.11.2024

Սալահը Goal-ի վարկածով հաջորդ «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդն է

Հանրահայտ Goal.com-ը հրապարակել է հաջորդ «Ոսկե գնդակի» թեկնածուների ցանկը: Այն գլխավորում է անգլիական «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհաեդ Սալահը: Լավագույն հնգյակում են նաև Ռոբերտ Լևանդովսկին («Բարսելոնա»), Ռաֆինյան («Բարսելոնա»), Վինիսիուս Ժունիորը («Ռեալ») և Ջամալ Մուսիալան («Բավարիա»): Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը և անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլադը 6-րդ և 7-րդ տեղերում են: ...

Սպիտակ տունը և Թրամփի թիմը համատեղ աշխատում են Իսրայելի և «Հըզբոլլահի» միջև զինադադար հաստատելու համար

21:12 22.11.2024

Սպիտակ տունը և Թրամփի թիմը համատեղ աշխատում են Իսրայելի և «Հըզբոլլահի» միջև զինադադար հաստատելու համար

ԱՄՆ վարչակազմը և նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի թիմը ինտենսիվորեն համակարգում են Իսրայելի և «Հըզբոլլահ» շարժման միջև հրադադարի համաձայնագրի կնքմանն ուղղված ջանքերը, հայտնում է The National-ը՝ հղում անելով աղբյուրներին։ «Կա ինտենսիվ աշխատանք Թրամփի թիմի, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի շրջապատի և նախագահի խորհրդական Ամոս Հոխշտեյնի միջև՝ Լիբանանում պատերազմին վերջ տալու համար», – ասել է աղբյուրը։ Տարածաշրջանային դիվանագետների […] ...

BACK_TO_TOP