11:42 08.03.2021
Եթե ԱՄՆ-ն շարունակի ճնշում գործադրել Թուրքիայի վրա Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համակարգեր ձեռք բերելու առնչությամբ, ապա դա կարող է հակառակ հետևանքներ ունենալ։ TASS գործակալության փոխանցմամբ՝ այսպիսի կարծիք է հայտնել Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում։
«Երբ մեկ այլ երկիր գալիս է մեզ մոտ մաքսիմալիստական դիրքորոշմամբ և պահանջներ ներկայացնում հետևյալ ոգով՝ «կա՛մ կլինի մեր ասածով, կա՛մ չի լինի», ապա նման մոտեցումը մեզ այլ ուղղություններով է մղում», – ասել է Թուրքիայի նախագահի ներկայացուցիչը։
Քալինի խոսքով՝ Թուրքիայի և Ռուսաստանի միջև որոշ տարաձայնություններ կային, «սակայն դրանք հաջողվել է հարթել կառուցողական երկխոսության միջոցով»:
«Ինչո՞ւ մենք չենք կարող նույնն անել Միացյալ Նահանգների հետ», – հարցրել է Քալինը:
Ըստ նրա՝ Թուրքիան կարող է ունենալ С-400 համակարգեր այնպես, որ դա չխախտի ՆԱՏՕ-ի պաշտպանական համակարգը:
«Այդ խնդիրները կարելի է լուծել կառուցողական երկխոսության միջոցով, բաց և ազնիվ ձևով, բայց ամերիկացի քաղաքական գործիչները պետք է հասկանան, թե որքան լուրջ ենք մենք վերաբերվում այդ հարցերին։ С-400-ներ ձեռք բերելու որոշումը մեկ գիշերում չի կայացվել», – ասել է Քալինը:
Հիշեցնենք՝ 2020 թ.-ի դեկտեմբերի 14-ին ԱՄՆ իշխանությունները հայտարարեցին Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության, դրա ղեկավարի և հանրապետության 3 այլ քաղաքացիների նկատմամբ սահմանափակումներ մտցնելու մասին։ Վաշինգտոնը հայտարարեց, որ սահմանափակումները «հստակ ազդանշան» են այն մասին, որ ԱՄՆ-ն «չի հանդուրժի նշանակալի գործարքներ Ռուսաստանի պաշտպանական և հետախուզական հատվածների հետ»:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտեց ԱՄՆ պատժամիջոցները և խոստացավ պատասխան քայլեր ձեռնարկել: Արտաքին գործերի նախարարությունը պարզաբանեց, որ Անկարան «չի հապաղի ձեռնարկել միջոցներ, որոնք անհրաժեշտ կհամարի իր ազգային անվտանգության ապահովման համար»:
20:55 25.11.2024
Քեյնը գերազանցել է Հոլանդի ռեկորդը19:55 25.11.2024
Օլիմպիական չեմպիոնուհի Ելենա Վեսնինան ավարտել է կարիերան19:44 25.11.2024
Ձյուն, մառախուղ, ձնախառն անձրև. իրավիճակը Հայաստանի ճանապարհներին17:11 25.11.2024
Ալեքսանդր Օվեչկինը ծանր վնասվածք է ստացել16:58 25.11.2024
Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին16:41 25.11.2024
Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում16:00 25.11.2024
Տիգրան Բարսեղյանի հերթական գոլը15:34 25.11.2024
DHL ինքնաթիռի օդաչուները որևէ խնդրի մասին չեն հայտնել․ Reuters15:05 25.11.2024
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը նոյեմբերի 18-24-ը15:00 25.11.2024
SHANTNEWS13:38 25.11.2024
Նեթանյահուն պետք է մահապատժի դատապարտվի. Իրանի հոգևոր առաջնորդ21:32 25.11.2024
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կոչ է արել չհամաձայնել «Հըզբոլլահի» հետ զինադադարինԱզգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրը երկուշաբթի կոչ է արել չհամաձայնել լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման հետ հնարավոր զինադադարի համաձայնագրին, գրում է The Times of Israel-ը։ «Դեռ ուշ չէ դադարեցնել այս համաձայնագիրը, մենք պետք է շարունակենք գործել մինչև բացարձակ հաղթանակ։ Մենք պետք է լսենք դեպքի վայրում գտնվող հրամանատարներին, հատկապես հիմա, երբ «Հըզբոլլահը» պարտվել է և խնդրում է զինադադար, […] ...
21:24 25.11.2024
Փուլ առ փուլ մայրաքաղաքը կունենա առողջ կանաչ ֆոնդ․ քաղաքապետարան«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ն այս տարվա՝ փողոցների վերաձևավորման և ձևափոխման աշխատանքներն ավարտեց Ալեք Մանուկյանում, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Հիմա արդեն երևանյան շատ փողոցներում տնկվել են 10 տարեկան ծառեր, որոնք առաջիկա մի քանի տարում արդեն կձևավորեն սաղարթ և ստվեր: Կենտրոնից՝ մինչև մյուս վարչական շրջաններ. այսպես փուլ առ փուլ մայրաքաղաքը կունենա առողջ կանաչ ֆոնդ: Մանրամասները՝ […] ...
21:16 25.11.2024
Ամորիմի մուտքը հաղթական չեղավԱնգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» մրցակցի դաշտում չկարողացավ հաղթել «Իպսվիչ Թաունին»` 1-1։ Մանչեսթերյան ակումբից աչքի ընկավ անգլիացի Մարկուս Ռեշֆորդը, որը հաշիվը բացել էր արդեն երկրորդ րոպեին։ «Մանչեսթեր Յունայթեդը» նորանշանակ մարզիչ Ռուբեն Ամորիմի գլխավորությամբ առաջին հանդիպումն անցկացրեց։ «Մանչեսթեր Յունայթեդն» ունի 16 միավոր և 12-րդ տեղում է, «Իպսվիչ Թաունը» հավաքել է 9 միավոր ու 18-րդն […] ...
21:08 25.11.2024
Հոսանքանջատումներ նոյեմբերի 26-ին«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Նորք Մարաշ՝ Գ․Հովսեփյան փ. 6/6, 8/1, 8/3, 8/8, 8/10, 10/10 առանձնատներ, Ա․ Արմենակյան փ. 143, 153, 202, 202/5, 203, 272/10 առանձնատներ, Ամառանոցային փ. 203 առանձնատուն, Նորքի Այգիներ թաղ․ 203, 222 առանձնատներ, […] ...
21:00 25.11.2024
Մոսկվայից թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել ԲաքվումEmirates Air Arabia ավիաընկերության ինքնաթիռը, որը թռչում էր Մոսկվա-Շարժա երթուղով, հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի Հեյդար Ալիևի միջազգային օդանավակայանում։ Այս մասին հայտնում է օդանավակայանի մամուլի ծառայությունը։ «Airbus A320 ինքնաթիռի կապիտանը արտակարգ վայրէջք է խնդրել ինքնաթիռում գտնվող ուղևորներից մեկի ինքնազգացողության հանկարծակի վատթարացման պատճառով: Վայրէջքը բարեհաջող ավարտվել է տեղական ժամանակով 18:54-ին»,-ասված է հաղորդագրության մեջ։ Ուղևորը հոսպիտալացվել է […] ...
20:55 25.11.2024
Քեյնը գերազանցել է Հոլանդի ռեկորդըՄյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը Գերմանիայի Բունդեսլիգայի 11-րդ տուրի «Աուգսբուրգի» դեմ խաղում հեթ-տրիկի հեղինակ էր դարձել։ Այս գոլերից հետո նա գերազանցել է Դորտմունդի «Բորուսիայի» նախկին ֆուտբոլիստ Էրլինգ Հոլանդի ռեկորդը։ Opta-ն գրում է, որ անգլիացի Քեյնը Բունդեսլիգայում պատմության մեջ ամենաարագն է հատել 50 գոլի սահմանը։ 31-ամյա ֆուտբոլիստն այդ արդյունքին հասել է 43 խաղում։ Նախորդ ռեկորդակիր նորվեգացի […] ...