Արցախում ոչ աշխատանքային օրերին և աշխատանքային ժամերից դուրս խստիվ արգելվել է օգտագործել դատախազության ծառայողական ավտոմեքենաները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 01 2025
  • $
    396.84
  • RUBLE
    3.89
  • 408.82
WEATHER
-0.91 oC

Արցախում ոչ աշխատանքային օրերին և աշխատանքային ժամերից դուրս խստիվ արգելվել է օգտագործել դատախազության ծառայողական ավտոմեքենաները

13:21 06.03.2021

Արցախի Հանրապետության դատախազությունից տեղեկացնում են, որ գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը ս.թ. մարտի 4-ին հանձնարարական է տվել գլխավոր դատախազի տեղակալներին, գլխավոր դատախազության բաժինների պետերին, Ստեփանակերտ քաղաքի և շրջանների դատախազներին ու դատախազության աշխատակազմի ղեկավարին` դատախազության ծառայողական ավտոմեքենաների օգտագործման վերաբերյալ:

Համաձայն հանձնարարականի` այսուհետև դատախազության հաշվեկշռում գտնվող ծառայողական ավտոմեքենաները կշահագործվեն միայն դատախազության վարորդների վարմամբ` բացառությամբ այն շրջանների դատախազների, ովքեր բնակվում են տվյալ շրջանի տարածքից դուրս` իրենց բնակության վայր և բնակության վայրից աշխատավայր մեկնելիս: Խստիվ արգելվում է ծառայողական ավտոմեքենաներն աշխատանքային ժամերից դուրս կամ ոչ աշխատանքային օրերին վարելը` բացառությամբ դատախազության բնականոն գործունեության ապահովման համար անհետաձգելի դեպքերի: Ծառայողական նպատակներով դատախազությունից այլ վայր մեկնելու անհրաժեշտության դեպքում դատախազները կօգտվեն դատախազության աշխատակազմի ղեկավարի կողմից դրա համար առանձնացված ծառայողական մեքենաներից:

Հանձնարարականի համապատասխան կետերի պահանջների խախտում թույլ տված անձինք կենթարկվեն կարգապահական պատասխանատվության «Դատախազության մասին» ԱՀ օրենքով և ԱՀ գլխավոր դատախազի հրամանով սահմանված կարգով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ոստիկանները բացահայտել են բնակարանային գողությունը. կասկածյալը ձերբակալվել է

19:31 12.01.2025

Ոստիկանները բացահայտել են բնակարանային գողությունը. կասկածյալը ձերբակալվել է

Հունվարի 11-ին բնակարանային գողություն էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Այգուտ գյուղում։ Գողությունը կատարվել էր հայրենիքի պաշտպանության համար զոհված Արմեն Գասպարյանի տնից։ ՆԳՆ-ից հայտնում են, որ Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ստացած օպերատիվ տեղեկությունն իրացվեց Համայնքային ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողների հետ համատեղ։ Անհետաձգելի միջոցառումների շնորհիվ պարզվեց, որ գողությունը կատարել է նույն գյուղի բնակիչ 34-ամյա մի տղամարդ։ […] ...

Թուրքիայի արտգործնախարարը արաբական երկրներին կոչ է արել ստեղծել Սիրիային օգնելու մեխանիզմ

19:20 12.01.2025

Թուրքիայի արտգործնախարարը արաբական երկրներին կոչ է արել ստեղծել Սիրիային օգնելու մեխանիզմ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը արաբական երկրներին կոչ է արել ստեղծել համատեղ մեխանիզմ՝ Սիրիայի վերականգնմանը օգնելու ջանքերը համակարգելու համար։ Այս մասին նա հայտարարել է Էր Ռիադում կազմակերպված Սիրիայի հարցով հանդիպմանը։ «Այս կրիտիկական ժամանակաշրջանում մենք պետք է գործենք որպես հավասարակշռող ուժ՝ նուրբ հավասարակշռություն հաստատելով միջազգային հանրության ակնկալիքների և Սիրիայում նոր վարչակազմի առջև ծառացած իրողությունների միջև: […] ...

Բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած

19:00 12.01.2025

Բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած

Հունվարի 12-ին, ժամը 15:05-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է, առկա է վառելիքի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ բախվել են «Mitsubishi» (վարորդ՝ Հ. Գ.) […] ...

FT. Գրենլանդացիները չեն ցանկանում միանալ ԱՄՆ-ին

18:45 12.01.2025

FT. Գրենլանդացիները չեն ցանկանում միանալ ԱՄՆ-ին

Գրենլանդիայի բնակչությունը ցնցված է ամերիկյան վարչակազմի ընտրված ղեկավար Դոնալդ Թրամփի հայտարարություններից, թե կղզին պետք է դառնա ԱՄՆ-ի մաս՝ երկրի ազգային անվտանգությունն ապահովելու համար։ Բնակիչները նույնպես դեմ են ԱՄՆ-ին միանալուն, հաղորդում է Financial Times-ը (FT): Գրենլանդիայի նախկին վարչապետ (2009-2013) Կուպիկ Քլայստը նույնպես քննադատել է Թրամփի հայտարարությունները՝ նշելով, որ գրենլանդացիներն իրենց վիրավորված են զգում, քանի որ «իրենց […] ...

Yonhap. Հարավային Կորեայի նախագահի փաստաբանները խորհուրդ են տալիս հետաձգել ձերբակալությունը մինչև դատարանի որոշումը

18:25 12.01.2025

Yonhap. Հարավային Կորեայի նախագահի փաստաբանները խորհուրդ են տալիս հետաձգել ձերբակալությունը մինչև դատարանի որոշումը

Կորեայի Հանրապետության Նախագահ Յուն Սեոկ Յոլի փաստաբանները, ըստ էության, առաջարկում են, որ բարձրաստիճան պաշտոնյաների դեմ հակակոռուպցիոն հետաքննությունների գրասենյակը հետաձգի պետության ղեկավարի ձերբակալման օրդերի կիրառումը մինչև Սահմանադրական դատարանը որոշում կայացնի իմպիչմենտի մասին։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներին։ Փաստաբանները կիրակի այցելել են բաժին, որտեղ փաստաթղթեր են հանձնել շահերի պաշտպան նշանակվելու համար և հանդիպել քննիչների […] ...

Կիրակնօրյա զբոսանք Երևանում. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

18:05 12.01.2025

Կիրակնօրյա զբոսանք Երևանում. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ երեւանյան զբոսանքից եւ գրել. «Կիրակնօրյա զբոսանք Երևանում»։ ...

BACK_TO_TOP