Մեկնարկել է գարնանացան սերմացուի սուբսիդավորման ծրագիրը․ հողագործներին այն կտրամադրվի շուկայականից 50% ցածր արժեքով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+6.09 oC

Մեկնարկել է գարնանացան սերմացուի սուբսիդավորման ծրագիրը․ հողագործներին այն կտրամադրվի շուկայականից 50% ցածր արժեքով

17:51 06.03.2021

Հայաստանում  մեկնարկել է գարնանացան հացահատիկային և այլ  մշակաբույսերի արտադրության պետական աջակցության ծրագիրը:Անհատ գյուղացիական  ու ֆերմերային տնտեսությունները ծրագրից օգտվելու  համար մինչև  հունիսի 10-ը ժամանակ ունեն։

Շահառուին տրամադրվող  բարձորակ  սերմացուի  արժեքի հիսուն տոկոսը կսուբսիդավորի պետությունը: Բարձրորակ  սերմացուների մատակարարներ հանդիսանում են   լիցենզավորված 18  ընկերություններ ,որոնցից 5-ը գործում են Շիրակի մարզում։ Գյումրիի սելեկցիոն կայանը միակն է ոչ միայն Հայաստանում, նաև տարածաշրջանում, որ զբաղվում է տեղական սերմացուների արտադրությամբ։

Կայանի  մասնագետներին 97 տարվա  ընթացքում  առաջին անգամ հաջողվել է  ստանալ  աշնանացան սպիտակահատ, վաղահաս ցորենի տեղական  սորտատեսակ: Ռիմա Մուրադյանի 8 տարվա գիտական աշխատանքներից հետո, նոր  տեսակի «Ռիմա» աշնանացան ցորենը  հենց իր անունով  գրանցում է ստացել  «Պետական սորտափորձարկման սերմերի գործակալություն»-ում։

«Հացահատիկային մշակաբույսերի մեջ աշնանացան ցորենի առաջին սորտն է,որ սպիտակահատ է, քիստավոր է,հասկը՝ կիսակառլիկ։Մի հասկը մինչև 3-4 ցողուններ է տալիս։Հասկի մեջ հատիկների քանակն է ավելին, հատիկները ծանր են, խոշոր, ինչն էլ  նպաստում  է բերքի ավելացմանը»,-  նոր տեղական սորտատեսակի առավելություններն է ներկայացնում  հեղինակը՝ Գյումրիի սելեկցիոն կայանի գիտական բաժնի պետ Ռիմա Մուրադյանը։

Բացի հացահատիկային  սերմացուներից  գիտական փորձարկումներով  ստացել են հատիկ ընդեղենի նոր տեղական տեսակներ, որոնք համարվում են հացահատիկային մշակաբույսերի այլընտրանք, եկամտաբեր են ու Հանրապետությունում կա մեծ պահանջարկ:

«Այժմ եգիպտացորենի սերմնաբուծություն ենք ուզում սկսենք, ուզում ենք ստանալ նոր տեղական սորտ։ 2020 թվականին «Արարատ»  հեռանկարային սորտանմուշը հանձնել ենք պետական սորտափորձարկման, հաստատումից հետո կունենանք նոր հայկական եգիպտացորենի սորտ,որի բարձրությունը հասնում է մինչև  չորս մետրի»,-նշում է Գյումրիի սելեկցիոն կայանի բուսաբուծական բաժանմունքի վարիչ Լուսինե Սուվարյանը։

Գարնանացան սերմացուների սուբսիդավորման պետական ծրագրով  սելեկցիոն կայանը գյուղացիական տնտեսություններին և ֆերմերներին բարձրորակ սերմացուն կհատկացնի շուկայականից կես գնով ցածր, որի դիմաց մատակարարը  50 տոկոսով պետական սուբսիդավորում կստանա։

«Ծրագիրն ունի իր չափորոշիչները, կարող են դիմել այն հողօգտագործողները, որոնք ունեն  կես հեկտարից մինչև 20 հեկտար հողատարածք։Սերմացուն կարող են ձեռք բերել 50 տոկոս սուբսիդավորված սակագնով, այսինքն , եթե կորնկանի սերմացուն արժե 700 դրամ, այս ծրագրով հողագործներին կհատկացվի 350 դրամով»,- նշել  է  Շիրակի մարզպետարանի  գյուղատնտեսության բաժնի պետ Անդրանիկ Նալբանդյանը։

Համայնքներից ստացված հայտերի տվյալներով այս տարի գարնանացան սերմացուի պահանջարկը մարզում աճել է : Շիրակի մարզում 78 հազար հեկտար վարելահողերից մշակվում է 48 հազարը, դրանք հիմնականում Ախուրյանի ու Արթիկի տարածաշրջաններում են, իսկ Աշոցքի, Ամասիայի բնակավայերի վարելահողերում ցանքաշրջանառություն  կատարվում է մասամբ,թեքությունների վրա գտնվող  հողակտորները չեն մշակվում ։

«Մեր մարզում պահանջարկը գարնանացան գարու շատ մեծ է, ինչպես նաև  բազմամյա խոտաբույսերից՝ կորնկանի։Մեր նախնական հավաքագրած տվյալներով, այս տարի  շուրջ 1000 տոննա գարնանացան գարու և մոտ 600 տոննա կորնկանի սերմացուի պահանջարկ կա»,-նշել  է Շիրակի մարզպետարանի  գյուղատնտեսության բաժնի պետը։

Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով  հացահատիկի վարելահողերի 80  տոկոսն այսօր գտնվում է   հակառակորդի վերահսկողության տակ, իսկ Հայաստանի ցորենի կարևոր մատակարար հանդիսանում էր Արցախը։Այժմ  օրակարգային է դարձել Հայաստանում  չմշակվող  հողատարածքների վերականգնման ու մշակման հարցը:Շիրակի մարզը կրկին հացահատիկի արտադրման շտեմարան է դիտարկվում ։

Ըստ նախնական հաշվարկների,սերմացուի սուբսիդավորման ծրագրով հնարավոր է   մարզում ընդլայնել գարնանացան գարու  և հատիկընդեղենի ցանքատարածքները։ Նույն ծրագրի արդյունքում անցած աշնանը  արդեն 2000 հեկտարով մարզում ավելացել են աշնանացան ցորենի ցանքերը:

 «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Այրվել է վագոն-տնակ. տուժածներ չկան

10:00 24.11.2024

Այրվել է վագոն-տնակ. տուժածներ չկան

Նոյեմբերի 23-ին, ժամը 21:28-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրարբի գյուղում այրվում է բնակելի վագոն-տնակի տանիք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Միսակ Մեծարենց փողոցում այրվում է վագոն-տնակ (25 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:03-ին, մարվել՝ 23:40-ին: Այրվել […] ...

Այսօր էլ Իջևանում շրջեցինք հեծանիվով․ Փաշինյան

09:40 24.11.2024

Այսօր էլ Իջևանում շրջեցինք հեծանիվով․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Այսօր էլ Իջևանում շրջեցինք հեծանիվով՝ 30 կմ»։ ...

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

00:00 24.11.2024

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

Մալայզիայի Պետալինգ-Ջայա քաղաքի լքված առևտրի կենտրոնում ահազանգ է հնչել և ոստիկանները գնացել են ստուգելու՝ արդյոք այնտեղ ամեն ինչ կարգին է, հայտնում է coasttocoastam.com-ը։ Արդյունքում նրանք կալանավորել են Մուհամմադ Զայնուդին Ասարոնին, ով միայնակ թափառելիս է եղել տարածքում։ Հարցաքննության ժամանակ Մուհամեդն ասել է, որ իրականում մտել է առևտրի կենտրոն, որպեսզի պարանորմալ հետազոտություններ անցկացնի և պարզի՝ արդյոք այնտեղ […] ...

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

23:50 23.11.2024

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

Կորեական թերակղզում ԱՄՆ-ի սադրիչ գործողությունները, մշտական զորավարժությունները և այլ քայլերը պայմաններ են ստեղծում ռազմական բախման համար, ասվում է Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն պաշտպանության նախարարության՝ շաբաթ օրը Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության (KCNA) տարածած հաղորդագրության մեջ։ «Միացյալ Նահանգների սադրիչ գործողությունները Կորեական թերակղզում, որտեղ առկա է ռազմական հակամարտության մշտական վտանգ, պատճառ են, որ իրավիճակը տարածաշրջանում հասել է անդառնալի […] ...

Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA

23:40 23.11.2024

Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA

Իսրայելը հարձակվել է Սիրիայի և Լիբանանի սահմանին գտնվող «Ջուսիա» անցակետի վրա։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։ «Ջուսիա» անցակետը գտնվում է Սիրիայի Հոմս նահանգի Ալ-Քուսեյր շրջանում։ Ինչպես գործակալությանը հայտնել է Դաբահ ալ-Մաշալ սահմանային անցակետի ղեկավարը, օբյեկտը նյութական վնաս է կրել։ Sham FM ռադիոկայանի հաղորդմամբ՝ այն հատվածը, որտեղ գտնվում է անցակետը, հարվածի տակ է հայտնվել առնվազն […] ...

Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները

23:30 23.11.2024

Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները

Solar Orbiter տիեզերական ապարատը Երկիր է ուղարկել մինչև օրս արված ամենաբարձր որակի Արեգակի մակերևույթի լուսանկարները։ Այս նկարները մանրամասնորեն ֆիքսել են մեր լուսատուի դինամիկ մակերեսը, որը հայտնի է որպես ֆոտոսֆերա: Արեգակի տեսանելի մակերեսը՝ Արեգակի տեսանելի մակերեսի վրա նյութի շարժման արագությունը։ Կապույտ հատվածները շարժվում են դեպի Solar Orbiter, իսկ կարմիր հատվածները հեռանում են նրանից՝ Արեգակնային սկավառակի մագնիսական […] ...

BACK_TO_TOP