23:45 05.03.2021
Աշխարհում վերջանում է ամենակարևոր ապրանքներից մեկը՝ ավազը: Այն համարվում է ջրից հետո ամենապահանջված ռեսուրսը, գրում է CNBC- ն:
Ավազը հիմնական նյութն է, որն օգտագործվում է ճանապարհների, կամուրջների կառուցման, ինչպես նաև ապակու, սիլիկոնե չիպերի և այլնի արտադրության մեջ: Աշխարհն արդեն կանգնած է դրա պակասուրդի առջև, ինչը կդառնա 21-րդ դարի ամենամեծ մարտահրավերներից մեկը, կանխատեսում են փորձագետները:
«Մենք երբեք չէինք մտածում, որ մեզ մոտ կվերջանա ավազը, բայց որոշ տեղերում դա արդեն տեղի է ունենում», – ասել է ՄԱԿ-ի կլիմայագետ Պասկալ Պեդուցին: Մեկ տոննա ցեմենտի արտադրության համար անհրաժեշտ է 10 տոննա ավազ: Սա նշանակում է, որ միայն շինարարության համար տարեկան սպառվում է 40-ից 50 միլիարդ տոննա ավազ:
Դրա օգտագործման համաշխարհային տեմպերը, որոնք վերջին երկու տասնամյակների ընթացքում եռապատկվել են, գերազանցում են համալրման բնական մակարդակը: Մասնագետները նշում են, որ ավազն «ընկալվում է որպես էժան, մատչելի և անվերջ արտադրանք, բայց դա այդպես չէ»: Բնակչության աճը և քաղաքաշինությունը կարող են էլ ավելի մեծացնել այս ապրանքի պահանջարկը:
19:38 09.01.2025
Երևանում բախվել են «Toyota»-ն, «Mercedes»-ն ու «Volvo Trailer»-ըԱյսօր՝ հունվարի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:40-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչ 34-ամյա Արթուր Գրիգորյանի վարած «Toyota», Վայոց ձորի մարզի բնակիչ 27-ամյա Կարեն Գևորգյանի վարած «Volvo Trailer» մակնիշի կցորդիչով բեռնատարը և Երևանի բնակիչ 51-ամյա Խաչատուր Գասպարանի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի […] ...
19:32 09.01.2025
Դեշամը հայտարարել է, որ կհեռանա Ֆրանսիայի հավաքականիցՖրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը հայտարարել է աշխարհի 2026 թվականից առաջնությունից հետո թիմից հեռանալու մասին: «Հավաքականում եմ աշխատում 2012 թվականից, պայմանագրիս ժամկետը նախատեսված է մինչև ԱԱ-2026-ի ավարտը: Դրանից հետո կավարտեմ աշխատանքս հավաքականում: Այս որոշումը վաղուց էր հասունացել իմ գլխում: 14 տարին շատ երկար ժամանակ է, իսկ ես այստեղ ռեկորդների համար չեմ: Կշարունակեի աշխատանքս կրքով […] ...
19:24 09.01.2025
Քննչական կոմիտեի նախագահը կոմիտեի անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալներինՀայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ, որի ընթացքում անձնակազմին են ներկայացվել Քննչական կոմիտեի նախագահի նորանշանակ տեղակալներ՝ Վազգեն Ավետիսյանը և Արթուր Նահապետյանը: Ներկայացնելով Քննչական կոմիտեի նախագահի նորանշանակ տեղակալներին՝ Արթուր Պողոսյանն ընդգծել է, որ Վազգեն Ավետիսյանը և Արթուր Նահապետյանն ունեն աշխատանքային հարուստ փորձ, վերջիններս իրենց աշխատանքային գործունեությունը սկսել են […] ...
19:14 09.01.2025
Կալիֆոռնիայում այրվել է Բայդենի որդու տունըԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի տունը, որը նա վարձել էր Մալիբուում, ամբողջությամբ այրվել է Կալիֆոռնիա նահանգը պատած ավերիչ հրդեհների հետևանքով, գրում է Daily Mail թերթը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Հանթեր Բայդենի վարձակալած տունը Մալիբուում հրդեհից ավերվել է», – ասվում է հրատարակության կայքի հրապարակման մեջ: Պարբերականի տեղեկություններով՝ այն շքեղ տուն էր՝ երեք ննջասենյակով և […] ...
19:07 09.01.2025
«Ինտերի» կիսապաշտպանը հրաժարվել է ամսական 1.5 միլիոն դոլար աշխատավարձով պայմանագրի առաջարկիցՄիլանի «Ինտերի» և Իտալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Նիկոլո Բարելան մերժել է Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Հիլյալի» առաջարկը, հայտնում է La Gazzetta dello Sport-ը: Սաուդյան ակումբն «Ինտերի» 27-ամյա կիսապաշտպանին առաջարկել է տարեկան 18 միլիոն դոլար աշխատավարձով պայմանագիր: Բարելան, սակայն, մերժել է առաջարկը: «Նիկոլոն մերժել է առաջարկը՝ նշելով, որ առայժմ մտածում է միայն «Ինտերում» ելույթների մասին: Սա […] ...
19:00 09.01.2025
ՏԿԵ նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավարի գլխավորած պատվիրակությանըՏարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարը ողջունել է հյուրերին և հայտնել պատրաստակամություն՝ շարունակել Համաշխարհային բանկի և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ առկա համագործակցությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել է ջրային ոլորտում Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ պլանավորված «Ջրի և ոռոգման ծառայությունների բարելավման ծրագիրը»։ ...