13:52 03.07.2018
«Հայկ Դեմոյանի հետ կապված որևէ խնդիր մենք չենք ունեցել, ես անձնապես իրեն չեմ էլ ճանաչում, մեր խնդիրը զուտ իրավական ընթացակարգերով, կառավարության կողմից հաստատված կանոնադրության համաձայն այդ գործընթացն ապահովելն էր: Մնացածը տեսաք, զուտ զգայական, անհավասարակշիռ մոտեցումներ էին»,- հուլիսի 3-ին լրագրողների հետ զրույցում ասաց կրթության և գիտության փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը՝ անդրադառնալով «Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտ» հիմնադրամի շուրջ առաջացած աղմուկին:
Փոխնախարարը նշել է, որ պատրաստ է հանդիպել Հայկ Դեմոյանի հետ և քննարկել խնդիրները: Նա նշել է, որ Հայկ Դեմոյանը մեկնել էր ԱՄՆ, որից հետո ինքը փաստացի չէր ղեկավարում ինստիտուտը՝ պայմանավորված կառավարության կողմից թանգարանի կարգավիճակի փոփոխությամբ:
«Անձամբ զանգել եմ Հայկ Դեմոյանին, բարիդրացիական տոնով հարցրել եմ՝ ինչո՞ւ եք տնօրենի աշխատասենյակում, դուք տնօրե՞ն եք: Նա պատասխանել է, որ այո: Ես ասել եմ, որ իմ ձեռքի տակ եղած փաստաթղթերով տնօրեն չեք, իրավունք չունեք տնօրենի համար նախատեսված գույքը, մեքենան տնօրինել, իսկ նա պատասխանել է, որ խնդիրը ոչ միայն իրավական, այլև բարոյական հարթության մեջ պետք է դիտարկվի, և երբ ես նշեցի, որ իմ խնդիրն իրավական հարթության մեջ խնդիրներին անդրադառնալն է, նա ինձ միջազգային սկանդալ խոստացավ, դեռևս միայն տեղական սկանդալ է արել»,- ասաց Հովհաննես Հովհաննիսյանը:
ԿԳՆ տեղակալը նաև նշեց, որ ԳԱԱ ղեկավարին Հայկ Դեմոյանը որևէ դիմում չի ներկայացրել արձակուրդ գնալու մասին, մինչդեռ օրենքով նախատեսված է, որ յուրաքանչյուր թանգարանի տնօրեն գործուղման կամ արձակուրդի գնալիս պետք է դիմում գրի տվյալ հաստատության ղեկավարին:
Հովհաննես Հովհաննիսյանը պատասխանել է նաև իր հասցեին ուղղված մեղադրանքներին:
16:39 19.04.2025
Ծաղկահովիտ գյուղում այրվել է անասնակեր16:34 19.04.2025
Քո վճարած հարկի յուրաքանչյուր դրամը դառնում է ճանապարհ, ջրագիծ, լուսավոր փողոց, խաղահրապարակ ու մանկապարտեզ. ՏԿԵՆՀարկ վճարողի օրվա առիթով տեսանյութ է հրապարակել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը՝ կից գրառմամբ. «Քո վճարած հարկի յուրաքանչյուր դրամը դառնում է ճանապարհ, ջրագիծ, լուսավոր փողոց, խաղահրապարակ ու մանկապարտեզ։ Դու ես փոխում քո համայնքը»։ ...
16:23 19.04.2025
Քո վճարած հարկը կյանք է փրկում. Անահիտ ԱվանեսյանՀարկ վճարողի օրվա առթիվ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը. «Պետպատվերով բուժծառայությունների մատուցում և անընդհատ ընդլայնում, որակի բարելավում, մեծածավալ կապիտալ շինարարություն ու վերազինում, բուժօգնության հասանելիություն, դեղապահովման ծրագրեր, արդյունքում` փրկված կյանքեր. դուք` ձեր վճարած հարկերով մեզ պատվիրակում եք կյանքի կոչել առողջապահական ծրագրեր, որոնք տարեցտարի առավել շատ քաղաքացիների կյանքի որակի բարելավմանն են նպաստում: […] ...
16:12 19.04.2025
Վալոդյա Գրիգորյանը ստանձնեց Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնըՎալոդյա Գրիգորյանն այսօր՝ ապրիլի 19-ին, երդմամբ ստանձնեց Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնը: Այս մասին հայտնում են Փարաքարի համայնքապետարանից։ ...
16:05 19.04.2025
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ՌԴ-ում էրՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ՌԴ-ում էր: Սանկտ Պետերբուրգում մեր երկրի խորհրդարանի ղեկավարը նախ մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի, ապա 58-րդ լիագումար նիստի աշխատանքներին, որոնց հաջորդել է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակին նվիրված հանդիսավոր նիստը: Մասնակիցներին ելույթով դիմել է Ալեն Սիմոնյանը: Մանրամասները՝ ԱԺ տեսանյութում: ...
16:00 19.04.2025
44-ամյա տղամարդու մեքենայում թմրամիջոց է հայտնաբերվել. նա կալանավորվել էՔրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության քրեական ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալներն իրացրին Երևանի պարեկների և Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների հետ: Նրանք ապրիլի 14-ին մայրաքաղաքի Բաբաջանյան փողոցում ձերբակալել և, «Օպել» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, Մալաթիայի բաժին են տեղափոխել Նոր Հաճն քաղաքի 44-ամյա մի բնակչի։ 44-ամյա տղամարդը ներկայացվել է տարածքային քննչական բաժին։ Նախաձեռնվել […] ...
15:53 19.04.2025
12 տարի անց. «Հայ սուպերսթար»-ը վերադառնում է12 տարվա դադարից հետո դարձյալ եթերում կլինի «Հայսուպերսթար»-ը: «Շանթ»-ի հոբելյանական տարում լեգենդար այս նախագիծը հեռուստաընկերության անակնկալն է իր հեռուստադիտողների համար: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...