Բորիս Ջոնսոնն ասել է, թե ինչ միջոցների է դիմել նիհարելու համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+12.09 oC

Բորիս Ջոնսոնն ասել է, թե ինչ միջոցների է դիմել նիհարելու համար

21:33 04.03.2021

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը խոստովանել է, որ մեծ ջանքեր է գործադրել քաշ կորցնելու համար և շատ ուրախ է դրա համար։ Twitter-ի իր էջում տեղադրված տեսանյութում Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ Բրիտանիան 100 միլիոն ֆունտ սթեռլինգ է ներդնում այնպիսի ծրագրերում, որոնք երկրի ազգաբնակչությանը կօգնեն լինել ավելի առողջ։

«Ես ավելի քիչ ածխաջրեր եմ ուտում, խուսափում եմ շոկոլադից, վերջ եմ տվել ուշ ժամին պանիր ուտելուն։ Ես վաղ եմ արթնանում, գնում եմ վազելու։ Արդյունքում ես, իսկապես, քաշ եմ կորցրել, բավական շատ՝ ըստ իմ չափանիշների, և ինձ շատ ավելի էներգիայով լի եմ զգում»,- ասել է Բրիտանիայի վարչապետը։

Բորիս Ջոնսոնը հայտարարել է ներդրումների ծրագրի մեկնարկի մասին, որը թույլ կտա ևս 700 հազար հոգու, ովքեր ունեն այնպիսի խնդիրներ, ինչպիսիք ուներ ինքը, անել նույնը և ունենալ ոչ միայն ավելի լավ կազմվածք, այլև լինել ավելի առողջ և ավելի երջանիկ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կոչ է արել չհամաձայնել «Հըզբոլլահի» հետ զինադադարին

21:32 25.11.2024

Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կոչ է արել չհամաձայնել «Հըզբոլլահի» հետ զինադադարին

Ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրը երկուշաբթի կոչ է արել չհամաձայնել լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման հետ հնարավոր զինադադարի համաձայնագրին, գրում է The Times of Israel-ը։ «Դեռ ուշ չէ դադարեցնել այս համաձայնագիրը, մենք պետք է շարունակենք գործել մինչև բացարձակ հաղթանակ։ Մենք պետք է լսենք դեպքի վայրում գտնվող հրամանատարներին, հատկապես հիմա, երբ «Հըզբոլլահը» պարտվել է և խնդրում է զինադադար, […] ...

Փուլ առ փուլ մայրաքաղաքը կունենա առողջ կանաչ ֆոնդ․ քաղաքապետարան

21:24 25.11.2024

Փուլ առ փուլ մայրաքաղաքը կունենա առողջ կանաչ ֆոնդ․ քաղաքապետարան

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ն այս տարվա՝ փողոցների վերաձևավորման և ձևափոխման աշխատանքներն ավարտեց Ալեք Մանուկյանում, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Հիմա արդեն երևանյան շատ փողոցներում տնկվել են 10 տարեկան ծառեր, որոնք առաջիկա մի քանի տարում արդեն կձևավորեն սաղարթ և ստվեր: Կենտրոնից՝ մինչև մյուս վարչական շրջաններ. այսպես փուլ առ փուլ մայրաքաղաքը կունենա առողջ կանաչ ֆոնդ: Մանրամասները՝ […] ...

Ամորիմի մուտքը հաղթական չեղավ

21:16 25.11.2024

Ամորիմի մուտքը հաղթական չեղավ

Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» մրցակցի դաշտում չկարողացավ հաղթել «Իպսվիչ Թաունին»` 1-1։ Մանչեսթերյան ակումբից աչքի ընկավ անգլիացի Մարկուս Ռեշֆորդը, որը հաշիվը բացել էր արդեն երկրորդ րոպեին։ «Մանչեսթեր Յունայթեդը» նորանշանակ մարզիչ Ռուբեն Ամորիմի գլխավորությամբ առաջին հանդիպումն անցկացրեց։ «Մանչեսթեր Յունայթեդն» ունի 16 միավոր և 12-րդ տեղում է, «Իպսվիչ Թաունը» հավաքել է 9 միավոր ու 18-րդն […] ...

Հոսանքանջատումներ նոյեմբերի 26-ին

21:08 25.11.2024

Հոսանքանջատումներ նոյեմբերի 26-ին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Նորք Մարաշ՝ Գ․Հովսեփյան փ. 6/6, 8/1, 8/3, 8/8, 8/10, 10/10 առանձնատներ, Ա․ Արմենակյան փ. 143, 153, 202, 202/5, 203, 272/10 առանձնատներ, Ամառանոցային փ. 203 առանձնատուն, Նորքի Այգիներ թաղ․ 203, 222 առանձնատներ, […] ...

Մոսկվայից թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում

21:00 25.11.2024

Մոսկվայից թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում

Emirates Air Arabia ավիաընկերության ինքնաթիռը, որը թռչում էր Մոսկվա-Շարժա երթուղով, հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի Հեյդար Ալիևի միջազգային օդանավակայանում։ Այս մասին հայտնում է օդանավակայանի մամուլի ծառայությունը։ «Airbus A320 ինքնաթիռի կապիտանը արտակարգ վայրէջք է խնդրել ինքնաթիռում գտնվող ուղևորներից մեկի ինքնազգացողության հանկարծակի վատթարացման պատճառով: Վայրէջքը բարեհաջող ավարտվել է տեղական ժամանակով 18:54-ին»,-ասված է հաղորդագրության մեջ։ Ուղևորը հոսպիտալացվել է […] ...

Քեյնը գերազանցել է Հոլանդի ռեկորդը

20:55 25.11.2024

Քեյնը գերազանցել է Հոլանդի ռեկորդը

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը Գերմանիայի Բունդեսլիգայի 11-րդ տուրի «Աուգսբուրգի» դեմ խաղում հեթ-տրիկի հեղինակ էր դարձել։ Այս գոլերից հետո նա գերազանցել է Դորտմունդի «Բորուսիայի» նախկին ֆուտբոլիստ Էրլինգ Հոլանդի ռեկորդը։ Opta-ն գրում է, որ անգլիացի Քեյնը Բունդեսլիգայում պատմության մեջ ամենաարագն է հատել 50 գոլի սահմանը։ 31-ամյա ֆուտբոլիստն այդ արդյունքին հասել է 43 խաղում։ Նախորդ ռեկորդակիր նորվեգացի […] ...

BACK_TO_TOP