10:09 25.01.2018
Համշենահայերի կանանց «Համշէնուհի» միջազգային միության անդամները դիմել են Նոբելյան հանձնաժողովին՝ Խաղաղության Նոբելյան մրցանակը Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանին հանձնելու առաջարկով: Այս մասին հայտարարել է Համշենահայերի կանանց «Համշէնուհի» միջազգային միության նախագահ Սաիդա Օհանյանը:
«Այս տարի մեր կազմակերպությունը դիմել է Նոբելյան կոմիտեին՝ խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու առաջարկով՝ Թուրքիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանին, որ ամբողջ կյանքը նվիրել է հայ և մյուս բնիկ ժողովուրդների իրավունքների պաշտպանության գործին: Նա այսօր այն քչերից է, որ պատասխանատվություն է վերցրել՝ պաշտպանելու մարդասիրական իրավունքները՝ բնիկներին, ազգային ու կրոնական փոքրամասնություններին»,-«Արևելք» պարբերականի հաղորդմամբ, ասված է հայտարարության մեջ:
Նշված է նաև, որ Փայլանի կողմից ցանված խաղաղության սերմերը՝ տարբեր ազգությունների և դավանանքի պատկանող մարդկանց միջև հանդուրժողականության ու փոխըմբռնման վերաբերեալ, դրական արդյուներ են տալիս Թուրքիայի Հանրապետության հանրության մեջ: «Եվ այդ ամենը հակառակ այն իրական ճնշումների ու սպառնալիքների, որոնց ենթարկվում է նա իշխանութիւններին ենթակա ազգայնամոլական ու ծայրահեղական ուժերի կողմից: Վերջիններս պահանջում են
դադարեցնել մարդասիրական ու քաղաքական աշխույժ գործունեությունը»:
Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու համար դիմումների վերջնաժամկետը 2018-ի հունվարի 30-ն է:
22:25 11.04.2025
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում հյուրընկալվել են ԵՄ փորձագիտական երկրորդ առաքելության ներկայացուցիչներըԱպրիլի 9-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանն ընդունել է Եվրոպական միության հետ մուտքի արտոնագրերի ազատականացման առաջիկա գործողությունների ծրագրի (VLAP) շրջանակում հանրային անվտանգության, արտաքին հարաբերությունների և հիմնարար իրավունքների գնահատման նպատակով Հայաստանում գտնվող ԵՄ փորձագիտական առաքելության ներկայացուցիչներին։ Այս մասին հայտնել են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից: Հանդիպման շրջանակներում առաքելության ներկայացուցիչները ծանոթացել են Հանձնաժողովի գործունեությանը, կոռուպցիայի կանխարգելման ոլորտում առկա […] ...
22:16 11.04.2025
Երևանյան լճի մոտ բախվել են «Nissan Tiida»-ն ու «Hyundai»-ըԱյսօր՝ ապրիլի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:50-ի սահմաններում Բագարտունյաց պողոտայում՝ ժողովրդին հայտնի Երևանյան լճի հարևանությամբ գտնվող «Երեքնուկ» կամրջի տակ բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 38-ամյա Երվանդ Հ.-ի վարած «Nissan Tiida» մակնիշի և Երևանի բնակիչ 27-ամյա Տաթևիկ Ա.-ի վարած «Hyundai» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Hyundai»-ի վարորդը տեղափոխվել է «Աստղիկ» […] ...
22:09 11.04.2025
Ես միշտ հիացել եմ Զիզուով, ափսոս, որ երբեք նրա հետ չեմ խաղացել. ՌոնալդինյոԼեգենդար բրազիլացի Ռոնալդինյոն պատմել է այն ֆուտբոլիստի մասին, որի հետ միշտ երազել է խաղալ նույն թիմում։ Չնայած իր կարիերայի ընթացքում Ռոնալդինյոն խաղացել է բազմաթիվ մեծանուն ֆուտբոլիստների՝ այդ թվում Ռոնալդոյի և Լիոնել Մեսսիի հետ, նա երբեք չի եղել նույն թիմում Զինեդին Զիդանի հետ։ «Ես միշտ հիացել եմ Զիզուով։ Ցավում եմ, որ երբեք նրա հետ չեմ խաղացել։ […] ...
21:53 11.04.2025
Մեկնարկել է Վեդիի նորակառույց ջրամբարի առաջին ջրալցումը. ՏԿԵ նախարարՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ մեկնարկել է Վեդիի նորակառույց ջրամբարի առաջին ջրալցումը: Նախարարը գրառմանը կից տեսանյութ է հրապարակել: ...
21:41 11.04.2025
Մխիթար Գոշի «Գիրք Դատաստանի» աշխատությունը գրանցվել է Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրումԱպրիլի 10-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի 221-րդ նստաշրջանի շրջանակներում անդամ երկրների միաձայն որոշմամբ 12-րդ դարի հայ մեծ մտածող, գիտնական, օրենսդիր, առակագիր և մանկավարժ Մխիթար Գոշի «Գիրք Դատաստանի» («Դատաստանագիրք Հայոց») աշխատությունը գրանցվել է Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում (Memory of the World Register)։ Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Հայտը մշակվել էր Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի […] ...