19:20 01.03.2021
ՀՀ արտակարգ իրավիճակների Շիրակի մազային վարչությունը դպրոցներում նախաձեռնել է տակտիկան ուսումնավարժանքների անցկացում, որոնց միջոցով ստուգում են արտակարգ իրավիճակներում քաղաքացիների կազմակերպվելու, արագ կողմնորոշվելու գիտելիքները։ Գյումրիի թիվ 37 ավագ դպրոցում այսօր պայմանական օդային տագնապ է հնչել՝ պատերազմական իրավիճակով պայմանավորված։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը:
Աշակերտներին ու մանկավարժներին իրազեկել էին ուսումնավարժանքի սցենարի մասին: Աշակերտներն ու մանկավարժները քաղպաշտպանությանն ուղղված գիտելիքները գործնականում կիրառեցին, գիտեին, որ օդային տագնապ չի նշանակում, որ լքելու են դպրոցը, այլ արագ պատսպարում է պահանջվում։ Այս դեպքում նրանց համար պաշտպանական կառույցը դպրոցի նկուղային հարկն էր։
88-ի երկրաշարժից և այժմ էլ 44-օրյա պատերազմից հետո արտակարգ իրավիճակների համակարգի օրակարգային առաջնահերթ խնդիր է համարվում ապաստարանների հնարավորությունների ստուգումը։ Շիրակի մարզային փրկարարական վարչության մասնագետները շարունակում են շենքերում ապաստարանների, թաքստոցների առկայության ու վիճակի մասին ուսումնասիրությունները։ Մարզի տասնյակ բնակավայրեր ապաստարաններ չունեն, բացի դրանից՝ նոր շինությունների նախագծերում բացակայում են նկուղների կառուցումները։
Քաղաքացիական պաշտպանությանն ուղղված միջոցառումներ դպրոցներում պարբերաբար են անցկացվում, ոչ միայն մարզային փրկարարական վարչության պլանային առաջադրանքներով, նաև դպրոցների զինղեկներն են նախաձեռնում։ Այս շաբաթը դպրոցներում քաղպաշտպանության միջոցառումներ են լինելու տարբեր թեմաներով։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...
14:50 11.04.2025
Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպանԻրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...
14:42 11.04.2025
Թրամփն ասել է, որ Մասկն իրեն պետք չէԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում ասել է, որ իրեն պետք չէ Իլոն Մասկը, ով վերահսկում է ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) աշխատանքը։ Համապատասխան տեսանյութը հրապարակել է Fox News ալիքը։ «Ինձ Մասկը ոչ մի բանի համար պետք չէ, նա ինձ պարզապես դուր է գալիս։ Նա ֆանտաստիկ աշխատանք է կատարում: Նրա ինձ պետք չէ […] ...
14:33 11.04.2025
«Պորտուն» տուգանվել է «Բենֆիկայի» հանդերձարանի լույսն անջատելու համար«Պորտուն» տուգանվել է 1020 եվրոյով, քանի որ «Բենֆիկայի» դեմ Պորտուգալիայի առաջնության 28-րդ տուրի հանդիպման ժամանակ «Դրագան» ստադիոնում անջատված է եղել հյուրերի հանդերձարանի լուսավորությունը։ Այս մասին հաղորդում է A Bola-ն: «Մարզադաշտ ժամանելուն պես մենք նկատեցինք, որ հյուրերի հանդերձարանը բավարար լուսավորություն չունի: Դրա մասին անմիջապես ահազանգեցինք: Պատասխանատու անձն արձագանքեց, որ էլեկտրականության խնդիր է, որն արագորեն կլուծվի: Խնդիրը, […] ...
14:26 11.04.2025
Վրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին․ ԿոբախիձեՎրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին։ Այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ելույթ ունենալով Անթալիայի դիվանագիտական ֆորումում։ «Մենք խաղաղ տեսլական ունենք Ռուսաստանի Դաշնության նկատմամբ մեր քաղաքականության վերաբերյալ»,- ասել է նա։ Կոբախիձեի խոսքով՝ Վրաստանը դեռ տարածքային պահանջներ ունի Ռուսաստանից։ «Բայց նույնիսկ այս իրավիճակում մենք հետևում ենք շատ խաղաղ […] ...