16:45 27.02.2021
Ֆրանսիական Կաննում բացվել է ստորջրյա արվեստի նոր թանգարան, որի նպատակն է պաշտպանել և ապաստան տալ ծովի բնակիչներին: Այս մասին ուրբաթ, փետրվարի 26-ին, հայտնել է Lonely Planet-ը:
Այն գտնվում է Սենթ Մարգերիտ կղզու մոտակայքում, կազմված է դիմակավորված դեմքերի վեց քանդակներից, որոնցից յուրաքանչյուրը ունի ավելի քան երկու մետր բարձրություն և կշռում է մոտ 12 տոննա: Այն տեղակայված է երեք մետր խորության վրա:
Յուրաքանչյուր դիմակ տեղի բնակչի «դիմանկարն» է. օրինակ՝ 80-ամյա ձկնորսի կամ տարրական դպրոցի ինը տարեկան աշակերտի:
Այս հուշարձանները ստեղծելու համար բրիտանացի ստորջրյա նկարիչ Ջեյսոն Դեքեյր Թեյլորից չորս տարի է պահանջվել: Դրանք նրա առաջին աշխատանքն են Միջերկրական ծովում: Ինչպես նշում է հրատարակությունը, թանգարանի ստեղծողները հուսով են, որ քանդակները ոչ միայն կստեղծեն սուզվելու հետաքրքիր նոր վայր այդ տարածքում, այլ նաև կօգնեն ներգրավել բուսական և կենդանական աշխարհը:
Դիմակները հիշեցնում են կղզու պատմությունը, որտեղ 17-րդ դարի վերջին, ըստ լեգենդի, բանտարկվել է «Երկաթե դիմակը»:
Բոլոր քանդակները պատրաստված են ոչ թունավոր, pH չեզոք ցեմենտի միջոցով, որը չի պարունակում վնասակար աղտոտող նյութեր: Այս աշխատանքները, ըստ էության, արհեստական խութեր են, որտեղ կարող են ապրել մարջաններ, ձկներ և խեցգետնազգիներ:
Դրանք տեղ են հասցվել նավերի վրա և տեղադրվել ջրասուզակների կողմից՝ կռունկների օգնությամբ: Այժմ դայվերները կարող են լողալ նրանց մեջ՝ առանց մուտքի համար վճարելու:
15:43 29.04.2025
Երևանում կայանալիք վոլեյբոլի Մ16 ԵԱ-ին կմասնակցեն 16 հավաքականներՀայտնի են դարձել հուլիսի 23-ից օգոստոսի 3-ը Երևանում կայանալիք վոլեյբոլի տղաների մինչև 16 տարեկանների Եվրոպայի առաջնության մասնակիցները: Մրցաշարին կմասնակցեն 16 երկրի հավաքականներ. 1․Հայաստան 2․Ֆրանսիա 3․Լեհաստան 4․Իտալիա 5․Հունգարիա 6․Լատվիա 7․Չեխիա 8․Թուրքիա 9․Բուլղարիա 10․Իսպանիա 11․Ուկրաինա 12․Ավստրիա 13․Հունաստան 14․Սերբիա 15․Սլովենիա 16․Ռումինիա Վիճակահանությունն առցանց կանցկացվի: Կլինի երկու ենթախումբ, 8-ական հավաքականով: Հայաստանի հավաքականը կլինի առաջին ենթախմբում: Երկու ենթախմբերում առաջին և […] ...
15:35 29.04.2025
Օրենքի ընդունմամբ հիմք է դրվում Հայաստանում մշակութային աճուրդների դաշտի կայացմանըԱմբողջ աշխարհում կարեւոր տեղ են զբաղեցնում մշակութային աճուրդները: Դրանք խթանում են արվեստի ստեղծագործությունների վաճառքի մեխանիզմների եւ գործիքակազմի զարգացումը, արվեստի շուկայի ձեւավորումը: Այս մասին ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Նրա խոսքով մշակութային աճուրդները կարեւոր հարթակներ են, որոնք ձեւավորում եւ արտացոլում են արվեստի շուկայի տեղաշարժը: «Ներկայում Հայաստանի Հանրապետությունում մշակութային աճուրդների […] ...
15:28 29.04.2025
ՀՀ ԱԽ քարտուղարը և Կատարի էմիրի ազգային անվտանգության խորհրդականը քննարկել են Մերձավոր արևելքի անվտանգային իրավիճակըԱպրիլի 29-ին Կատարի Պետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Կատարի էմիրի ազգային անվտանգության խորհրդական Մոհամմադ բին Ահմադ ալ-Մուսնադի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Մերձավոր արևելքի անվտանգային իրավիճակը: ...
15:28 29.04.2025
Հունգարիայի խորհրդարանը քվեարկել է Միջազգային քրեական դատարանից դուրս գալու օգտինՀունգարիայի խորհրդարանը քվեարկել է Միջազգային քրեական դատարանից դուրս գալու օգտին, X սոցիալական ցանցում հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։ «Հունգարիայի խորհրդարանը հենց նոր քվեարկեց ՄՔԴ-ից դուրս գալու օգտին։ Այս որոշումը կայացնելով՝ մենք հրաժարվում ենք լինել քաղաքականացված հաստատության մաս, որը կորցրել է իր անաչառությունն ու հեղինակությունը», – գրել է նա։ Հունգարիայի՝ ՄՔԴ-ից դուրս գալու […] ...
15:20 29.04.2025
Մադրիդի «Մասթերսի» մի շարք մրցախաղերը չեն կայացել զանգվածային հոսանքազրկման պատճառովԹենիսի Մադրիդի «Մասթերսի»` ապրիլի 28-ի ցերեկային և գիշերային մրցախաղերը չեն կայացել զանգվածային հոսանքազրկման պատճառով։ Այս մասին հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը: «Կազմակերպության վերահսկողությունից անկախ պատճառներով և ընդհանուր անվտանգությունն ապահովելու նպատակով, ապրիլի 28-ին Իսպանիայում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումը հանգեցրել է Mutua Madrid Open-ի ցերեկային և գիշերային մրցախաղերի չեղարկմանը»,- նշված է պաշտոնական հայտարարությունում: ...
15:15 29.04.2025
Կառավարությունում Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Միխեիլ ԿավելաշվիլիինԿառավարությունում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին վարչապետը հայտնել է Ֆեյսբուքի իր էջում։ ...