Ես երբեք չեմ խոստացել կոնկրետ ժամկետում վերադառնալ. Սաակաշվիլի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 11 2024
  • $
    392.97
  • RUBLE
    3.57
  • 414.58
WEATHER
+3.09 oC

Ես երբեք չեմ խոստացել կոնկրետ ժամկետում վերադառնալ. Սաակաշվիլի

14:00 26.02.2021

Ես երբեք չեմ խոստացել կոնկրետ ժամկետներ վերադառնալու համար, բայց եթե խոստանամ՝ կանեմ: Ես միշտ պահում եմ իմ խոստումը, ասել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։

Նրա խոսքերով՝ ինքը միշտ պատրաստ էր օգնել, սակայն չէր ցանկանում միջամտել ընդդիմության միասնությանը, քանի որ Վրաստանում որոշ ընդդիմադիր կուսակցությունների դուր չի գալիս նրա ժողովրդականությունը:

«Այո, ճիշտ է, որ ես բացարձակ աջակցություն ունեմ Վրաստանում: Հարցումների համաձայն՝ Վրաստանում 60-70%-ը ցանկանում է, որ ես վերադառնամ: Նիկի Մելիան նույնպես շատ լայն, մեծ աջակցություն ունի: Մենք ընտրեցինք նրան էլեկտրոնային քվեարկությամբ։ Ես երբեք չեմ խոստացել կոնկրետ ժամկետում վերադառնալ, եթե խոստանամ՝ դա կանեմ։ Ես միշտ պատրաստ էի օգնել, միևնույն ժամանակ, չէի ուզում խառնվել ընդդիմության միասնությանը… Մեզ առաջին տեղը պետք չէր, բայց մեզ մեծամասնություն էր պետք»,- ասել է Սաակաշվիլին:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հաստատվել է բուհերի բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով 2025-2026 ուստարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը

18:29 28.11.2024

Հաստատվել է բուհերի բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով 2025-2026 ուստարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը

Գործադիրը հաստատել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա, հեռակա) 2025-2026 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը: ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունները, ինքնուրույնության և ակադեմիական ազատությունների շրջանակում, իրենք են որոշում կայացնում ընդունելության քննությունների վերաբերյալ: Որոշման ընդունումը նպատակ ունի հստակեցնել և կանոնակարգել բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրով ընդունելության […] ...

ՀԱՊԿ-ը պարտավոր չէր պատերազմել Ղարաբաղի համար. այդ ժամանակ Հայաստանի դեմ արտաքին ագրեսիա չի եղել. Պուտին

18:22 28.11.2024

ՀԱՊԿ-ը պարտավոր չէր պատերազմել Ղարաբաղի համար. այդ ժամանակ Հայաստանի դեմ արտաքին ագրեսիա չի եղել. Պուտին

ՀԱՊԿ-ը պարտավոր չէր պատերազմել Երևանի կողմից՝ Ղարաբաղի համար, որովհետև Հայաստանը չէր ճանաչել Ղարաբաղը որպես անկախ պետություն և չէր մտցրել իր կազմի մեջ։ Այս մասին Աստանայում՝ ՀԱՊԿ գագաթնաժողովից հետո կայացած ասուլիսում, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Հայաստանի նկատմամբ որևէ արտաքին ագրեսիա չի եղել: ՀԱՊԿ-ը կոչված է պաշտպանելու անդամ երկրներին արտաքին ագրեսիայից: Ղարաբաղի հետ կապված իրադարձություններն […] ...

Արարատ Միրզոյանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարի առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպում

18:16 28.11.2024

Արարատ Միրզոյանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարի առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպում

Նոյեմբերի 28-ին Հելսինկիում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպում։ Զրուցակիցները քննարկել են քաղաքական երկխոսությանը զուգահեռ ոլորտային տարբեր ուղղություններով համագործակցության զարգացման հնարավորությունները, այդ թվում՝ առևտրի, գործարար կապերի, տեղեկատվական տեխնոլոգիաների և կրթության ոլորտներում։ Առանձնանշվել են ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ուղղությամբ ՀՀ կողմից իրականացվող շարունակական […] ...

Կայացել է Արարատ Միրզոյանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարի հանդիպումը

18:10 28.11.2024

Կայացել է Արարատ Միրզոյանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարի հանդիպումը

Հելսինկիում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենի առանձնազրույցը: Նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի, ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր։ ...

Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝ վերահսկողության ուժեղացված միջոցառումներ Սևանա լճում

18:07 28.11.2024

Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝ վերահսկողության ուժեղացված միջոցառումներ Սևանա լճում

Շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են, որ Սևանա լճում նոյեմբերի 15-ից մինչև 2025թ. հունվարի 20-ը սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված հսկողական ուժեղացված և կանխարգելիչ միջոցառումների շրջանակում այսօր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի պետը, ՇՄՆ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենն ու Էկոպարեկային ծառայության մարզային վարչության պետը նավով շրջել են Սևանի ավազանում։ Միջոցառման ընթացիկ աշխատանքներին տեղում […] ...

SHANTNEWS

18:00 28.11.2024

SHANTNEWS

BACK_TO_TOP