Կորոնավիրուսի դեմ ռուսական Спутник V պատվաստանյութը գրանցել է Գվատեմալայի Հանրապետության առողջապահության նախարարությունը: Այս մասին ասվում է Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամի ( РФПИ) մամուլի ծառայության հաղորդագրությունում:
«Պատվաստանյութերի գրանցումն իրականացվել է արագացված ընթացակարգով: Գվատեմալան դարձել է 37-րդ երկիրը, որտեղ ողջունել են Спутник V պատվաստանյութի կիրառումը»,- պարզաբանել են հիմնադրամում:
«Գվատեմալան Կենտրոնական Ամերիկայի երրորդ երկիրն է, որը գրանցել է Спутник V պատվաստանյութը»,- հավելել է РФПИ-ի գլխավոր տնօրեն Կիրիլ Դմիտրիևը: