19:30 25.02.2021
Աճեմյանցիների և ոչ միայն գյումրեցի հանդիսատեսի համար Գյումրիի թատրոնի հարկադրված դադարը երկար տևեց: Համավարակը, իսկ հետո ամենածանրը՝ պատերազմը, լուրջ հոգեբանական գործոններ էին թատրոնի անձնակազմի համար։ Երբ ու ինչպես վերադառնալ ստեղծագործական ակտիվության, արդյոք հանդիսատեսը պատրաստ է դրան․․․ Պատերազմի օրերին Գյումրիի թատրոնի բեմում խաղացին ընդամենը մեկ ներկայացում՝ Վարդան Պետրոսյանի «Վերելք»-ը։
«Մարտի 1-ից թատրոնը ստեղծագործական աշխատանքներով ավելի բուռն կլինի։ Նոր ներկայացումներ ենք ունենալու մեծ բեմին, ինչպես նաև սեղանի շուրջ շարունակվում են նոր պիեսները։ Եվ ամենակարևորը, որ մեր նոր պիեսները երիտասարդ դրամատուրգների գործերն են։ Ընտրել ենք գյումրեցի Բաբկեն Զաքարյանի գործերից։ Նոր ներկայացում է, պրեմիերա՝ «Քեյս»-ը՝ սա էքսպերիմենտալ աշխատանք է, տարբերվող ֆարս է, ինչի մասին, որ խոսում են, կարծում եմ՝ շատ արդիական թեմա է»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Գյումրիի պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը։
Ստեղծագործական և սցենարային ինչ մոտեցումներ են ընտրել աճեմյանցիները, շատ չեն խոսում այդ մասին։ Մանրամասներն ու զգացողությունները թողնում են պրեմիերային։ Հանդիսատեսի կարծիքն ու հետևությունները դերասանների համար ամենակարևորն են։ Դրամատիկականում առաջնահերթություն է տրվում նաև երիտասարդ դրամատուրգների գործերին։
«Մենք մի քիչ օտարամոլ ենք, մեր կողքիններին չենք նկատում։ Մեր ուսանողը՝ երիտասարդ դրամատուրգ, հրաշալի գործեր է գրել։ Հիմա մենք պետք է նրան ընդառաջենք ու օգնենք նրան աճելու, եթե մենք չանենք՝ ով է անելու»,- ասել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սամվել Գրիգորյանը։
Մեծ բեմից այն կողմ բեմադրող-ռեժիսորն աշխատում է մեկ այլ պիեսի վրա՝ առայժմ փորձերն են սեղանի շուրջ: Այն 5 դերասանի մասնակցությամբ ներկայացում է։ Նոր պիեսը կոչվում է «Քայլեր», դարձյալ գյումրեցի նույն դրամատուրգի գործն է, որը աճեմյանցիները խաղալու են Մհեր Մկրտչյան փոքր բեմում։ Փոքր բեմում ևս 3 նոր ներկայացումներ են լինելու, դրանք հանդիսատեսն ավելի ուշ առիթ կունենա տեսնելու։ Այժմ պատրաստվում են մեծ պրեմիերայի՝ մեծ բեմում, որը կայանալու է մարտի 7-ին։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
21:21 15.04.2025
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...
21:17 15.04.2025
17-ամյա աստղը մրցելու է քրոջ հետԱշխարհի 7-րդ ռակետ Միրա Անդրեևան մրցելու է ավագ քրոջ հետ, հայտնում է Sports.ru-ն: Վիճակահանությունը 17-ամյա ու 20-ամյա ռուս քույրերին մրցակից է դարձրել Շտուտգարտում կայանալիք մրցաշարի առաջին շրջանում: Անդրեևա քույրերը պրոֆեսիոնալ թենիսում մրցել են միայն մեկ անգամ: Չինական Ուհանում կայացած WTA-1000 կարգի մրցաշարում Միրան հաղթել է 6:3, 6:1 հաշվով: Շտուտգարտում աշխարհի 97-րդ ռակետ Էրիկան չէր հաղթահարել […] ...
21:14 15.04.2025
Թալին-Դաշտադեմ ավտոճանապարհին «Infiniti»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին, ապա երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվելԱպրիլի 14-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Արմավիիրի մարզի բնակիչ 36-ամյա Նվեր Ե.-ն իր վարած «Infiniti» մակնիշի ավտոմեքնայով Թալին-Դաշտադեմ ավտոճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին, ապա երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն, որտեղ […] ...
21:09 15.04.2025
Ձյուն, մառախուղ. իրավիճակը ՀՀ ճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Գավառ քաղաքում, «Մեղրու սար» կոչվող հատվածում, Արագածի տարածաշրջանում, Քաջարան քաղաքում, Տաթև-Լծեն-Աղվանի և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհներին տեղում է ձյուն։ Սյունիքի բարձրադիր գոտիներում, Նոյեմբերյանի տարածաշրջանում, Դիլիջանի ոլորաններում և Զորական, Հաղթանակ գյուղերում մառախուղ է։ ...
21:00 15.04.2025
Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և մարզերում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Առաքելյան, Խաչատրյան, Բաշինջաղյան, Սիսակյան փողոցներ և Անդրանիկի փ. 95, 97, 101, 103 շենքեր, Գ․Հասրաթյան փ. 25/2, 25/4, 25/6 շենքեր, Դալմայի այգիներ, Գագարինի փողոց, Երևան պարկ, Լենինգրադյան փ. 23/2, 23/7, 27/7, 23/18 […] ...
20:50 15.04.2025
Վերադարձի՛ր շարք. «Զինուժ»-ը՝ պահեստազորից ԶՈՒ վերադարձած սպաների ծառայության մասինՎերադարձի՛ր շարք. «Զինուժ»-ն անդրադարձել է նոր ծրագրով պահեստազորից զինված ուժեր վերադարձած սպաների ծառայությանը։ ...